Սաղմոս 98։1-9

Սաղմոս։ 98  Տիրոջը նոր երգ երգեցէք. որ նա հրաշքներ արաւ. փրկեց նորան նորա աջ ձեռքը եւ նորա սուրբ բազուկը:  Տէրը ճանաչեցրեց իր փրկութիւնը. եւ ազգերի առաջին յայտնեց իր արդարութիւնը:  Նա յիշեց իր ողորմութիւնը եւ իր ճշմարտութիւնը Իսրայէլի տան վերայ. երկրի ամեն ծայրերը տեսան մեր Աստուծոյ փրկութիւնը:  Ցնծացէք Տիրոջ առաջին, ով ամեն երկիր. օրհնեցէք, եւ երգեցէք, եւ սաղմոս ասեցէք:  Սաղմոս ասեցէք Տիրոջը քնարով. քնարով եւ սաղմոսների ձայնով:  Փողով եւ շեփորի ձայնով ցնծացէք Եհովայ թագաւորի առաջին:  Թող գոռայ ծովը եւ նորա լիութիւնը. աշխարհքը եւ նորանում բնակողները:  Գետերը ծափ տան ձեռքով. սարերը միասին ցնծան,  Տիրոջ առաջին. որ նա գալիս է երկիրը դատելու, նա կ’դատէ աշխարհքը արդարութիւնով, եւ ժողովուրդներին՝ ուղղութիւնով:

Ծանոթագրություններ