Սաղմոս 99։1-9

99  Տէրն է թագաւոր. ժողովուրդները թող շփոթուին. նա նստում է քերովբէների վերայ՝ թող երկիրը շարժուի:  Տէրը մեծ է Սիօնումը. եւ նա բարձր է ամեն ժողովուրդների վերայ:  Թող օրհնեն քո մեծ եւ ահաւոր անունը. որ սուրբ է:  Եւ թագաւորի զօրութիւնը իրաւունք է սիրում. դու հաստատեցիր ուղիղ կարգը. դու իրաւունք եւ արդարութին արիր Յակոբի մէջ:  Բարձր արէք մեր Տէր Աստուծուն. եւ երկրպագութիւն արէք նորա ոտների պատուանդանի առաջին. նա սուրբ է:  Մովսէսը եւ Ահարօնը նորա քահանաների մէջ, եւ Սամուէլը նորա անունը կանչողների մէջ, դէպի Տէրը կանչեցին եւ նա լսեց նորանց:  Ամպի սիւնումը նա խօսում էր նորանց հետ. նորանք պահում էին նորա վկայութիւնները եւ օրէնքը որ տուաւ նորանց:  Ով Տէր՝ մեր Աստուածը, դու որ լսում էիր նորանց. դու նորանց համար ներող Աստուած էիր, վրէժ խնդրող՝ նորանց գործերի համար:  Բարձր արէք մեր Տէր Աստուծուն եւ երկրպագութիւն արէք դէպի նորա սուրբ սարը, որ մեր Տէր Աստուածը սուրբ է:

Ծանոթագրություններ