Տիտոս 2։1-15

2  Բայց դու խօսիր ինչ որ կ’վայելէ ողջամիտ վարդապետութեանը:  Ծերերը զգաստ լինեն, ծանրաբարոյ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատքով, սիրով, համբերութեամբ.  Նոյնպէս էլ պառաւները սրբավայել վարմունքով լինեն, ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարի խրատ տուող.  Որ զգաստացնեն մատղաշ կանանցը՝ լինել այրասէր եւ որդեսէր,  Խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանց հնազանդ, որ Աստուծոյ խօսքը չ’հայհոյուի:  Նոյնպէս էլ յորդորիր երիտասարդներին որ խոհեմ լինեն.  Ամեն կողմանէ քո անձը բարի գործերի օրինակ դնելով՝ վարդապետութեան մէջ անեղծութիւն, ծանրաբարոյութիւն,  Ողջամիտ խօսք անմեղադրելի. որ հակառակորդը ամաչէ, ձեզ վերայ չար ասելու բան չ’ունենալով:  Ծառաներն իրանց տէրերին հնազանդ լինեն, ամեն բաների մէջ հաճոյ լինեն, ոչ թէ հակառակ խօսողներ. 10  Բան չ’թագցնեն, այլ կատարեալ բարի հաւատարմութիւն ցոյց տան. որ մեր Փրկիչ Աստուծոյ վարդապետութիւնը զարդարեն ամեն բաների մէջ: 11  Որովհետեւ Աստուծոյ շնորհքը երեւեցաւ. որ փրկարար է, ամեն մարդկանց համար. 12  Որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտութիւնը եւ աշխարհական ցանկութիւնները. եւ խոհեմութեամբ եւ արդարութեամբ եւ աստուածպաշտութեամբ ապրենք այս աշխարհումը. 13  Սպասելով այն երանելի յոյսին եւ մեծ Աստուծոյ եւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքի յայտնութեանը, 14  Որ իր անձը մեզ համար տուաւ, որ մեզ ամեն անօրէնութիւնից փրկէ, եւ սրբէ իրան համար յատուկ ժողովուրդ շինէ բարի գործերի նախանձաւոր: 15  Այդ բաները խօսիր եւ յորդորիր եւ յանդիմանիր բոլոր սաստկութիւնով. ոչ ով քեզ չ’անարգէ:

Ծանոթագրություններ