Տիտոս 3։1-15

3  Նորանց միտքը բեր, որ իշխանութիւններին եւ պետութիւններին հնազանդեն, հպատակեն, եւ ամեն բարի գործերի համար պատրաստ լինին.  Ոչ մէկին չ’հայհոյեն, կռիւ չ’անեն, հեզ լինեն, ամեն մարդկանց ամեն քաղցրութիւն ցոյց տան:  Որովհետեւ մենք էլ էինք մի ժամանակ անմիտ, անհնազանդ, մոլորած, ցանկութիւնների եւ կերպ կերպ անառակութիւնների ծառայողներ, վարվում էինք չարութիւնով եւ նախանձով, ատելի էինք, եւ իրար ատող:  Բայց երբ որ մեր Փրկիչ Աստուծոյ քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնուեցաւ,  Ոչ թէ արդարութեան գործերիցը, որ մենք արինք, այլ իր ողորմութեան համեմատ փրկեց մեզ միւսանգամ ծնուելու աւազանովը, եւ Սուրբ Հոգու նորոգութիւնովը,  Որ առատութիւնով թափեց մեզ վերայ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի ձեռովը,  Որ նորա շնորհքովն արդարացած ժառանգ լինենք յաւիտենական կեանքի յոյսովը:  Ճշմարիտ է այս խօսքը եւ կամենում եմ, որ դու այս բաները հաստատես, որ Աստուծուն հաւատացողները ջանք անեն բարի գործերի մէջ կենալու, սորանք են բարի եւ մարդկանց օգտակար:  Բայց յիմար վիճաբանութիւններից, ազգահամարներից եւ հակառակութիւններից, եւ օրէնքի կռիւներից ետ քաշուիր որ անօգուտ եւ ունայն են: 10  Հերձուածող մարդից, երբոր առաջին եւ երկրորդ անգամ խրատել ես, ետ կաց: 11  Գիտենալով որ այնպիսին ծռուած է եւ մեղք է գործում ինքն իր անձը դատապարտելով: 12  Երբոր Արտեմասին կամ Տիւքիկոսին ուղարկեմ քեզ մօտ շտապիր որ գաս Նիկոպօլիս ինձ մօտ. որովհետեւ որոշել եմ ձմեռն այնտեղ մնալ: 13  Եւ օրինական Զենասին եւ Ապողոսին շուտով ճանապարհ դիր. եւ նայիր որ ոչ մի բան չ’պակասի նորանց: 14  Բայց մերիններն էլ թող սովորեն բարի գործերի մէջ կենալ հարկաւոր պիտոյքների համար, որ անպտուղ չ’լինին: 15  Բարեւ են տալիս քեզ այն ամենը որ ինձ հետ են. բարեւ տուր նորանց որ սիրում են մեզ հաւատքով. շնորհքը ձեր ամենի հետ լինի: Ամէն:

Ծանոթագրություններ