Փիլիմոն 1։1-25

1  Պօղոս Յիսուս Քրիստոսի կապուածը եւ Տիմոթէոս եղբայրը, սիրելուն եւ մեր գործակցին,  Եւ Ապփիա սիրելուհուն եւ Արքիպոսին՝ մեր զինուորակցին եւ քո տան եկեղեցուն.  Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը:  Գոհանում եմ Աստուածանից՝ ամեն ժամանակ յիշելով քեզ իմ աղօթքներումը.  Լսելով քո սէրը եւ հաւատքը, որ ունիս դէպի Տէր Յիսուսը, եւ դէպի ամեն սուրբերը,  Որ քո հաւատքի հաղորդակցութիւնը պտղաբեր լինի այն ամեն բարի բաների գիտութիւնովը որ ձեզանում է Քրիստոս Յիսուսումը:  Որովհետեւ շատ ուրախութիւն եւ մխիթարութիւն ընդունեցինք քո սիրոյ վերայ, որ սուրբերի սրտերը քեզանով հանգիստ են գտել, եղբայր:  Վասն որոյ՝ թէպէտ շատ համարձակութիւն ունիմ Քրիստոսումը հրամայել քեզ որ արժան է,  Սակայն սէրի համար աւելի աղաչում եմ, մի այնպիսի լինելով՝ ինչպէս ծերունի Պօղոսս, եւ հիմա էլ Յիսուս Քրիստոսի կապուածս: 10  Աղաչում եմ քեզ իմ որդու համար, որին ծնեցի իմ կապանքներումը, այսինքն Ոնեսիմոսի համար, 11  Որ մի ժամանակ անպիտան էր քեզ. բայց հիմա քեզ եւ ինձ պիտանի, նորան ուղարկեցի քեզ մօտ: 12  Դու էլ դորան որ իմ սրտի կտորն է ընդունիր: 13  Ես կամենում էի նորան ինձ մօտ պահել, որ քո փոխանակ ծառայութիւն անէ ինձ աւետարանի կապանքներումը: 14  Բայց առանց քո կամքի չ’կամեցայ ոչինչ անել, որ քո բարիքը իբրեւ ստիպմամբ չ’լինի, այլ կամաւ: 15  Եւ թերեւս հէնց սորա համար մի ժամանակ բաժնուեցաւ քեզանից, որ յաւիտեանս ունենաս դորան: 16  Այլ ոչ եւս ինչպէս ծառայ, այլ ծառայից բարձր, ինչպէս սիրելի եղբայր. մանաւանդ ինձ, բայց ո՞րքան աւելի քեզ, թէ մարմնի եւ թէ Տիրոջ կողմանէ: 17  Եթէ ինձ քո ընկեր ես համարում, ընդունիր դորան ինչպէս ինձ: 18  Եւ եթէ քեզ մի վնաս է արած կամ պարտական է, նա ինձ հաշուիր: 19  Ես Պօղոսս իմ ձեռքով գրեցի, ես կ’վճարեմ. որ չ’ասեմ քեզ թէ դու քո անձն էլ ինձ պարտական ես: 20  Այո, եղբայր, թող օգտուիմ քեզանից Տէրումը. հանգստացրու իմ սիրտը Տէրումը: 21  Քո հնազանդութեան վերայ համոզուած գրեցի քեզ, գիտենալով որ ասածիցս աւելի կ’անես: 22  Միանգամայն ինձ համար կենալու տեղ էլ պատրաստիր. որ յոյս ունիմ որ ձեր աղօթքներովը շնորհուիմ ձեզ: 23  Բարեւ է տալիս քեզ Եպափրասն իմ գերութեան ընկերը Քրիստոս Յիսուսումը. 24  Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը, Ղուկասը իմ գործակիցները: 25  Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր հոգու հետ լինի: Ամէն:

Ծանոթագրություններ