Փիլիպպեցիներ 2։1-30

2  Արդ եթէ մխիթարութիւն կայ Քրիստոսով, եթէ սէրի սփոփութիւն, եթէ Հոգու հաղորդութիւն, եթէ գթածութիւն եւ ողորմութիւն.  Ապա լցրէք իմ ուրախութիւնը, որ նոյն միտքն ունենաք, նոյն սէրն ունենալով, միաշունչ մի և նոյնը խորհէք:  Ոչ մի բան չ’լինի գրգռումով, եւ ոչ էլ սնապարծութիւնով . այլ խոնարհութիւնով թող մէկը միւսին իր անձիցն աւելի լաւ համարէ:  Մինակ ձեր անձերի բաներին մտիկ չ’տաք, այլ ամեն մէկն իր ընկերի բաներին էլ:  Ձեր ամեն մէկը թող այն մտածէ, որ էլ Քրիստոս Յիսուսումն էր.  Որ Աստուծոյ կերպարանքումը լինելով, յափշտակութիւն չ’համարեց Աստուծուն հաւասար լինել:  Այլ իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով.  Իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ:  Նորա համար էլ Աստուած շատ բարձրացրեց նորան, եւ նորան մի անուն շնորհեց, որ ամեն անունից աւելի բարձր է. 10  Որ Յիսուսի անունովը կրկնուի ամեն ծունկ երկնաւորների եւ երկրաւորների եւ երկրի տակ լինողների, 11  Եւ ամեն լեզու դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է Հօր Աստուծոյ փառքի համար: 12  Ուրեմն, իմ սիրելիներ, ինչպէս ամեն ժամանակ հնազանդեցիք՝ ոչ միայն իմ ներկայութիւնումը, այլ հիմա էլ աւելի իմ բացակայութիւնումը, ահով եւ դողալով գործեցէք ձեր անձերի փրկութիւնը: 13  Վասն զի Աստուած է՝ որ ներգործում է ձեզանում կամենալն էլ՝ անելն էլ իր հաճութեան պէս: 14  Ամեն բան գործեցէք առանց տրտնջանքի եւ վիճաբանութիւնների: 15  Որ լինիք անբիծ եւ անարատ՝ որդիք Աստուծոյ առանց մեղադրանքի այն կամակոր եւ ծռած ազգի մէջ. որոնց միջումը երեւիք ինչպէս լոյս տուողներ աշխարհքի մէջ. 16  Կեանքի խօսքը պահելով ինձ պարծանք լինելու համար Քրիստոսի օրումը. որ զուր տեղը չ’վազեցի, եւ զուր չ’աշխատեցի: 17  Բայց թէեւ ընծայուիմ ձեր հաւատքի պատարագի եւ պաշտամունքի վերայ՝ ուրախ եմ, եւ ձեր ամենի հետ ուրախանում եմ: 18  Այնպէս էլ դուք ուրախ եղէք, եւ ինձ հետ ուրախացէք: 19  Բայց յոյս ունիմ Տէր Յիսուսումը, որ Տիմոթէոսին շուտով ուղարկեմ ձեզ մօտ, որ սիրտս էլ հանգստանայ, երբոր ձեր վիճակն իմանամ: 20  Վասնզի մէկը չ’ունիմ միասիրտ, որ մտերմաբար հոգս տանէ ձեզ համար: 21  Վասնզի ամենքն իրանց բաներն են որոնում եւ ոչ թէ Յիսուս Քրիստոսինը: 22  Բայց դուք գիտէք նորա ընտիր լինելը, որ ինչպէս մի որդի իր հօրը՝ այնպէս ինձ հետ ծառայեց աւետարանին: 23  Ուրեմն յոյս ունիմ որ սորան ուղարկեմ իսկոյն, երբոր իմ անձի մասին կ’տեղեկանամ: 24  Բայց վստահ եմ Տէրումը, որ ինքս էլ շուտով գամ: 25  Միայն հարկաւոր համարեցի՝ որ Եպափրոդիտոս եղբօրը՝ գործիս եւ զինուորութեանս ընկերին, այն ձեր առաքեալին*, եւ իմ պէտք լինող բաների պաշտօնեային ուղարկեմ ձեզ մօտ: 26  Վասնզի ինքն էլ խիստ փափաք ունէր ձեզ ամենիդ տեսնելու եւ հոգս էր քաշում՝ որ լսել էիք թէ նա հիւանդացաւ: 27  Եւ իրաւի որ հիւանդացաւ մերձ ի մահ, բայց Աստուած ողորմեց նորան. ոչ միայն նորան, այլ ինձ էլ, որ տրտմութիւն տրտմութեան վերայ չ’ունենամ: 28  Ուրեմն աւելի շտապով ուղարկեցի նորան, որ տեսնելով նորան դարձեալ ուրախ լինիք, եւ ես էլ առանց տրտմութեան լինեմ: 29  Արդ ընդունեցէք նորան Տէրումն ամեն ուրախութիւնով, եւ այնպիսիներին պատուական համարեցէք: 30  Վասն զի Քրիստոսի գործի համար մինչեւ մահի մօտեցաւ. իր անձը վտանգի մէջ գցելով, որ ձեր ինձ ծառայելու պակասութիւնը լրացնէ:

Ծանոթագրություններ

2։25 ուղարկածին։