Օսեե 10։1-15

10  Մի սաղարթածաւալ որթ է Իսրայէլը. պտուղ է բերում իրան համար. նա շատացրել է սեղանները իր երկրի արդիւնքի չափ. որքան լաւ է երկիրը նորանք այնքան լաւացնում են կուռքերը։  Կոկուած էր նորանց սիրտը. հիմա յանցաւոր կ’լինեն. նա պիտի ջարդէ նորանց սեղանները, փչացնէ նորանց կուռքերը։  Որովհետեւ հիմա նորանք պիտի ասեն. Մենք թագաւոր չ’ունինք, որովհետեւ Տէրից չ’վախեցինք, եւ թագաւորն ի՞նչ կ’անէ մեզ։  Խօսքեր են խօսել, սուտ երդուել, ուխտ դնելիս, եւ դատաստանը սէզի պէս պիտի բուսնէ արտի ակօսների վերայ։  Բեթաւանի որթերի պատճառով պիտի վախենան Սամարիայի բնակիչները, որ սուգ պիտի անէ նորայ վերայ նորա ժողովուրդը, եւ նորա քուրմերը դողալու են նորա փառքի համար. որովհետեւ նա գերի պիտի գնայ նորանից։  Նա էլ է Ասորեստան տարուելու իբրեւ ընծայ Յարէբ թագաւորի համար, ամօթը պիտի բռնէ Եփրեմին, եւ Իսրայէլը պիտի ամաչէ իր խորհրդիցը։  Սամարիան բնաջինջ պիտի լինի իր թագաւորովը, ջրի երեսի փրփուրին պէս։  Եւ քարուքանդ պիտի լինեն Աւենի բարձրավանդակները՝ Իսրայէլի մեղքը, փուշ ու տատասկ պիտի բուսնի նորանց սեղանների վերայ. եւ պիտի ասեն սարերին. Ծածկեցէք մեզ, եւ բլուրներին՝ Ընկէք մեզ վերայ։  Գաբաայի օրերիցը մեղք գործեցիր, ով Իսրայէլ. այնտեղ կանգնեցին. նորանց չ’հասաւ Գաբաայումը պատերազմը չարութեան որդկանց դէմ։ 10  Իմ ուզածով նորանց կ’խրատեմ էլ, եւ նորանց վերայ ժողովուրդներ կը ժողովեմ, նորանք իրանց երկու անօրէնութիւնների համար կապուած ժամանակը։ 11  Եւ Եփրեմը մի սովորած երինջ է՝ կալ կասել սիրող, բայց ես նորա վզի գեղեցկութեան վերայ լուծ կ’անցնեմ, կառքի եմ լծելու Եփրեմին. Յուդան պիտի հերկէ. Յակոբը պիտի տափանէ նորա համար։ 12  Սերմեցէք ձեզ համար արդարութիւնով, հնձեցէք ողորմութեան համեմատ, խամահատ մշակեցէք ձեզ համար, ըստ որում ժամանակ է Տիրոջը որոնելու, մինչեւ որ ինքը գայ եւ արդարութիւն տեղայ ձեզ վերայ։ 13  Դուք ամբարշտութիւնով էք հերկել, անօրէնութիւն հնձեցիք. ստութեան պտուղը կերաք. որովհետեւ դու ապաւինեցիր քո ճանապարհին եւ քո զօրաւորների բազմութեանը։ 14  Ուրեմն խռովութիւն է վեր կենալու քո ժողովուրդների մէջ, եւ քո բոլոր բերդերը պիտի քանդուին, ինչպէս Սաղման քանդեց Բեթարբէլը պատերազմի օրը. մայրը որդկանցը հետ ջարդուեցաւ։ 15  Այսպէս է անելու ձեզ Բեթելը, ձեր չարութեան չար լինելու համար. արշալոյսին պիտի բոլորովին բնաջինջ լինի Իսրայէլի թագաւորը։

Ծանոթագրություններ