Օսեե 13։1-16

13  Երբոր Եփրեմը խօսում էր, դողում էին. բայց բարձրացաւ Իսրայէլի մէջ, եւ յանցանք գործեց Բահաղով եւ մեռաւ։  Եւ հիմա էլի մեղք են գործում, եւ իրանց համար ձուլածոյ կուռքեր են շինում իրանց արծաթից՝ իրանց խելքի համեմատ արձաններ, որ ամենքը արուեստաւորի գործ են. իրանք ասում են նրանց. Զոհ անող մարդիկ համբուրեն որթերին։  Դորա համար պիտի առաւօտեան ամպի պէս լինեն. եւ ցօղին պէս որ շուտով անցնում գնում է. մղեղի պէս, որ փոթորիկը վեր է հանում կալիցը, եւ ծխնելոյզից դուրս եկած ծուխին պէս։  Սակայն ես քո տէր Աստուածն եմ Եգիպտոսի երկրիցն ի վեր. եւ ինձանից ջոկ մի Աստուած չես ճանաչում. եւ մի Փրկիչ չ’կայ բացի ինձանից։  Ես քեզ ճանաչեցի անապատումը, տօթակէզ երկրումը։  Իրանց արօտին համեմատ նորանք կշտացան, կշտացան եւ նորանց սիրտը հպարտացաւ. սորա համար ինձ մոռացան։  Եւ ես նորանց համար պիտի առիւծի պէս լինեմ, ինձու նման պիտի դարան մտնեմ ճանապարհի մօտ։  Նորանց պիտի հանդիպեմ ձագերը կորցրած արջու նման, եւ պիտի ճղոտեմ նորանց սրտի փականքը, եւ նորանց այնտեղ պիտի ուտեմ առիւծի պէս. դաշտի գազանը պիտի պատառէ նորանց։  Քեզ կորցնում է, ով Իսրայէլ, այն, որ դու ինձ՝ քո օգնութեանը դէմ ես։ 10  Ո՞ւր է հիմա քո թագաւորը, որ քեզ ազատէ քո բոլոր քաղաքներումը, եւ ո՞ւր են քո դատաւորները, որոնց համար ասում էիր. Տուր ինձ թագաւոր եւ իշխաններ։ 11  Ես քեզ թագաւոր տուի իմ բարկութիւնովը, եւ կ’առնեմ իմ սրտմտութիւնովը, 12  Եփրեմի անօրէնութիւնը կապուած է, ծածկուած է նորա մեղքը։ 13  Ծննդականի ցաւեր են գալիս նորա վերայ. նա անխելք տղայ է. որովհետեւ ժամանակով չէր կանգնիլ որդեծննդեան արգանդի բերանումը։ 14  Դժոխքի* ձեռիցը պիտի ազատեմ նորանց, մահուանից պիտի պրծեցնեմ նորանց. ո՞ւր է ժանտախտդ, մահ, ո՞ւր է աւերմունքդ, դժոխք. զղջումը ծածկուած է իմ աչքերից։ 15  Որովհետեւ նա պտղաբեր է եղբայրների մէջ. բայց արեւելեան քամին պիտի գայ, Տիրոջը հողմը վեր է կենալու անապատիցը, եւ պիտի ցամաքի նորա աղբիւրը, եւ չորանայ նորա ակնը. նա պիտի կողոպտէ ամեն ցանկալի բաների գանձը։ 16  Սամարիան աւերակ պիտի դառնայ, որ ապստամբուեց իր Աստուծուն դէմ. սրով պիտի ընկնեն, նորանց երեխաները պիտի ջախջախուին. եւ նորանց յղի կանայքը պիտի ճեղքուին։

Ծանոթագրություններ

13։14 Կամ՝ մեռելների բնակարանի։