Օսեե 14։1-9

14  Ետ դարձիր, ով Իսրայէլ, քո Տէր Աստուծուն մօտ. որովհետեւ դու գլորուել ես անօրէնութեան պատճառով։  Ձեզ հետ խօսքեր վեր առէք եւ դարձէք Տիրոջ մօտ. ասեցէք նորան. Ամեն անօրէնութիւն վեր առ, եւ ընդունիր բարութեամբ, եւ մենք պիտի մատուցանենք մեր շրթունքների զուարակները։  Ասորեստանցին մեզ չի փրկիլ. ձիերի վերայ չենք հեծնիլ, եւ մեր ձեռած գործերին չենք ասել միւսանգամ. Ով մեր Աստուած. որովհետեւ որբը քեզանից կը գտնէ ողորմութիւն։  Նորանց խոտորմունքը պիտի բժշկեմ, նորանց պիտի ձրի սիրեմ, որովհետեւ իմ բարկութիւնը ետ է դառել նորանցից.  Ես ցօղի պէս պիտի լինեմ Իսրայէլի համար. նա շուշանի պէս պիտի ծաղկէ, եւ արմատներ պիտի գցէ Լիբանանի պէս։  Նորա ոստերը պիտի տարածուին, եւ նորա վայելչութիւնը ձիթենիի պէս, եւ նորա բուրմունքը Լիբանանի պէս պիտի լինի։  Ետ պիտի պառնան նորա հովանում նստողները. պիտի կենդանանան ցորենով, եւ ծաղկեն որթի պէս, նորա յիշատակը Լիբանանի գինիի պէս պիտի լինի։  Եփրեմը պիտի ասէ. Ես էլ ի՞նչ ունիմ կուռքերի հետ։ Ես լսեցի նորա խնդրուածքը, եւ նորան խնամեցի, ես կանաչ մայրի ծառի պէս եմ. ինձանից է քո պտուղը գտնուելու։  Ո՞վ է իմաստուն, որ հասկանայ այս, կամ հասկացող, որ գիտենայ սորանց. որովհետեւ ուղիղ են Տիրոջ ճանապարհները եւ արդարները գնում են նորանցով. իսկ յանցաւորները կը գլորուին նորանցում։

Ծանոթագրություններ