Օսեե 3։1-5

3  Եւ Տէրն ասեց ինձ. Էլի գնա մի շնացող կին սիրիր՝ ընկերիցը սիրուած, ինչպէս որ Տէրը սիրում է Իսրայէլի որդկանցը, իսկ նորանք դառնում են դէպի ուրիշ աստուածներ եւ չամիչի կարկանդակներ են սիրում։  Եւ ես առայ նորան ինձ համար տասնեւհինգ արծաթով եւ մէկ ու կէս քոռ գարիով։  Եւ ասեցի նորան. Շատ օրերով կը նստես ինձ համար, չես պոռնկանալ, եւ մարդի չես մօտենալ, իսկ ես էլ նոյնպէս քո նկատմամբ։  Որովհետեւ շատ օրեր Իսրայէլի որդիքը պիտի նստեն առանց թագաւորի եւ առանց իշխանի, եւ առանց զոհի ու առանց կոթողի, եւ առանց եփուտի ու առանց թերափիմի։  Յետոյ պիտի դառնան Իսրայէլի որդիքը եւ որոնեն իրենց Տէր Աստուծուն եւ իրանց Դաւիթ թագաւորին, եւ դողալով մօտենան Տիրոջը եւ նորա բարութեանը վերջի օրերումը։

Ծանոթագրություններ