Օսեե 6։1-11

6  Եկէք եւ ետ դառնանք Տիրոջ մօտ, որ նա պատառեց, եւ նա էլ կ’բժշկէ մեզ. նա զարկեց, նա էլ կ’պատէ մեզ։  Նա մեզ կ’կենդանացնէ երկու օրից յետոյ, երրորդ օրը նա մեզ կ’կանգնեցնէ, եւ մենք կ’ապրենք նորա առաջ։  Եւ կ’ճանաչենք, եւ էլ կ’հետեւենք ճանաչելու Տիրոջը, արշալոյսի պէս պատրաստ է նորա ելքը, եւ նա պիտի գայ մեզ համար անձրեւի պէս, վերջի անձրեւի պէս որ ոռոգում է երկիրը։  Ի՞նչ անեմ քեզ, ով Եփրեմ, ի՞նչ անեմ քեզ, ով Յուդա, որ ձեր բարութիւնը առաւօտեան ամպին պէս է, եւ վաղահաս ցօղի նման է որ անցնում է։  Նորա համար տաշեցի մարգարէներովը, նորանց սպանեցի իմ բերանի խօսքերովը, եւ քո դատաստանները դուրս կ’գայ իբրեւ լոյս։  Որովհետեւ ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ, եւ Աստուծոյ գիտութիւն՝ քան թէ ողջակէզներ։  Բայց նորանք Ադամի պէս ուխտը զանց են անում, այնտեղ ինձ անհաւատարմութիւն արին։  Գաղաագը անօրէնութիւն անողների քաղաք է, շաղախուած է արիւնով։  Աւազակները մարդի ետեւից դարան մտնելու պէս քահանաների խումբը Սիւքեմի ճանապարհումը մարդիկ են սպանում, եւ եղեռնագործութիւն անում։ 10  Իսրայէլի տանը սոսկալի բաներ տեսայ, այնտեղ է Եփրեմի պոռնկութիւնը, Իսրայէլը պղծուեցաւ։ 11  Քեզ համար էլ, ով Յուդա, մի հունձք կայ, երբոր ես ետ կ’դարձնեմ իմ ժողովրդի գերութիւնը։

Ծանոթագրություններ