Օսեե 7։1-16

7  Ես Իսրայէլին բժշկելիս յայտնուեցաւ Եփրեմի անօրէնութիւնը եւ Սամարիայի չարութիւնները, որովհետեւ նորանք ստութիւն են գործում, գողը ներս է մտնում, աւազակների գունդը դրսումը մերկացնում է։  Եւ իրանց սրտումը չեն ասում թէ Ես յիշում եմ նորանց բոլոր չարութիւնը, հիմա նորանց գործերը պաշարում են նորանց. նորանք իմ երեսի առաջին են։  Իրանց չարութիւնովը ուրախացնում են թագաւորին, եւ իրանց ստութիւններովը՝ իշխաններին։  Նորանք ամենքը շնացողներ են, մի թոնիրի նման որ վառուած է հաց թխողիցը, որ դադարում է արծարծելուց՝ խմոր հունցելուց մինչեւ նորա թթուելը։  Մեր թագաւորի օրումը հիւանդացան իշխանները գինիի տաքութիւնից, նա մեկնեց իր ձեռքը ծաղր անողների հետ։  Որովհետեւ նորանք իրանց սիրտը թոնիրի պէս են շինել իրանց դարանումը, բոլոր գիշերը գնում է նորանց հացթուխը, առաւօտը նա վառվում է բոցավառ կրակի պէս։  Նորանք ամենքը տաքացել են թոնիրի պէս. եւ ուտում են իրանց դատաւորներին. նորանց բոլոր թագաւորներն ընկել են. նորանցում ինձ կանչող չ’կայ։  Եփրեմը խառնուել է ժողովուրդներին, Եփրեմը դառել է մի չ’դարձուած կարկանդակ։  Օտարները կերան նորա զօրութիւնը, բայց ինքը չ’գիտէ. ալեւորութիւն էլ է թափուել վերան, դարձեալ ինքը չ’գիտէ։ 10  Եւ Իսրայէլի զօրութիւնը խոնարհուել է նորա հանդէպ, բայց նորանք ետ չեն դառնում իրանց Տէր Աստուծոյ մօտ, եւ այսու ամենայնիւ նորան չեն որոնում։ 11  Եւ Եփրեմը եղել է մի միամիտ աղաւնիի պէս՝ անխելք. Եգիպտացիներին են կանչել, Ասորեստան են գնում։ 12  Հենց որ նորանք գնացին, ես իմ վարմը պիտի տարածեմ նորանց վերայ, նորանց պիտի իջեցնեմ երկնքի թռչունի պէս, եւ նորանց պիտի պատժեմ ինչպէս որ լուր է տրուել նորանց ժողովքին։ 13  Վա՜յ նորանց, որ փախան ինձանից, աւերո՜ւմ նորանց, որ ինձ դէմ յանցաւոր եղան. թէեւ ես նորանց փրկեցի. բայց նորանք ինձ դէմ ստութիւններ են խօսում։ 14  Եւ նորանք չ’աղաղակեցին ինձ դէմ իրանց սրտովը, երբոր ողբում էին իրանց անկողինների վերայ, նորանք ցորենի եւ գինիի համար խռնվում են, խոտորում են ինձ դէմ։ 15  Եւ ես խրատեցի, զօրացրի նորանց բազուկը, իսկ նորանց ինձ դէմ չարութիւն խորհեցին։ 16  Նորանք դառնում են, բայց ոչ թէ դէպի Բարձրեալը, նորանք խաբեբայ աղեղի պէս են դառել, նորանց իշխանները սրով պիտի ընկնեն իրանց լեզուի կատաղութիւնից. նա նորանց նախատինքը կ’լինի Եգիպտոսի երկրումը։

Ծանոթագրություններ