Օսեե 9։1-17

9  Մի ուրախանար, ով Իսրայէլ, ցնծութեամբ ժողովուրդների պէս, որ պոռնկութիւն արիր քո Աստուծոյ կալի վերայ։  Կալը եւ հնձանը նորանց չի կերակրիլ, եւ քաղցուն պիտի ստէ նորան։  Նորանք չեն բնակուիլ Տիրոջ երկրումը, այլ Եփրեմը ետ պիտի դառնայ Եգիպտոս. եւ Ասորեստանում պիղծ բաներ պիտի ուտէ։  Նորանք գինիի նուէր պիտի չ’մատուցանեն Տիրովը եւ նորան ընդունելի չեն նորանց զոհերը. սգաւորների հացի պէս են նորանց համար. նորա բոլոր ուտողները պիտի պղծուին, որովհետեւ նորանց հացը նորանց անձերի համար պիտի չ’մտնէ Տիրոջ տունը։  Ի՞նչ էք անելու տօնի օրը, եւ Տիրոջ տօնախմբութեան օ՞րը։  Որովհետեւ ահա գնում են կործանումիցը, Եգիպտոսը պիտի ժողովէ նորանց, Մեմփիսը նորանց թաղէ. նորանց ցանկալի արծաթեղէնները եղինճը պիտի ժառանգէ, փուշ պիտի լինի նորանց վրաններումը։  Եկան այցելութեան օրերը, եկան հատուցման օրերը, Իսրայէլը պիտի իմանայ. անմիտ է մարգարէն, խելագար՝ ներշնչեալ մարդը քո անօրէնութեան շատութեան եւ մեծ հակառակութեան համար։  Մտիկ է տալիս Եփրեմը իմ Աստուծուն. մարգարէն որոգայթ է լարում նորա բոլոր ճանապարհների վերայ, հակառակութիւն՝ իր Աստուծոյ տան մէջ։  Ապականուեցան խրուեցան Գաբաայի օրերի պէս. Նա պիտի յիշէ նորանց անօրէնութիւնը, պատժէ նորանց մեղքերը։ 10  Խաղողի պէս գտայ ես անապատումը Իսրայէին. թզենիի առաջի երախայրիի պէս տեսայ ձեր հայրերին. նորանք եկան Բաալփեգովր, եւ իրանց նուիրեցին ամօթի եւ պիղծ եղան իրանց սիրածին պէս։ 11  Եփրեմի փառքը թռչնի պէս պիտի թռչտէ. ոչ ծնունդ, ոչ արգանդ եւ ոչ յղութիւն պիտի լինի։ 12  Թէեւ իրանց որդկանցը մեծացնեն, դարձեալ պիտի մարդից զուրկ թողեմ նորանց. որովհետեւ վա՜յ էլ նորանց, երբոր ես ետ քաշուիմ։ 13  Եփրեմը՝ ինչպէս որ Տիւրոսը տեսայ, տնկուած էր զուարճալի տեղ. բայց Եփրեմը իր որդկանցը դուրս պիտի հանէ սպանողի մօտը։ 14  Տուր նորանց, ով Տէր. ի՞նչ պիտի տաս. տուր նորանց վիժող արգանդ եւ ցամաք ստինքներ։ 15  Նորանց բոլոր չարութիւնը Գաղգաղայումն է. որովհետեւ այնտեղ ատեցի նորանց իրանց գործերի չարութեան համար, նորանց արտաքսելու եմ իմ տանիցը, էլ չեմ սիրելու նորանց. նորանց բոլոր իշխանները ապստամբներ են։ 16  Հարուածուեցաւ Եփրեմը. նորանց արմատը չորացաւ. պտուղ չեն տալու. թէեւ ծնեն էլ, նորանց արգանդի ցանկալիներին էլ պիտի մեռցնեմ։ 17  Նորանց մերժելու է իմ Աստուածը, որովհետեւ նորան չ’լսեցին. եւ թափառողներ պիտի լինեն ազգերի մէջ։

Ծանոթագրություններ