1 Թեսաղոնիկեցիներ 1։1-10

1  Պօղոս եւ Սիղուանոս եւ Տիմոթէոս, Թեսաղոնիկեցիների եկեղեցուն Աստուած Հօրումը եւ Տէր Յիսուս Քրիստոսումը. շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն մեր Հայր Աստուածանից եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը:  Գոհանում ենք Աստուածանից ամեն ժամանակ ձեր ամենի համար ձեզ յիշելով մեր աղօթքներումը.  Եւ անդադար յիշում ենք ձեր հաւատի գործը եւ սէրի աշխատանքը, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի յոյսի համբերութիւնը Աստուծոյ եւ մեր Հօր առաջին.  Գիտենալով, Աստուածանից սիրուած եղբարք, ձեր ընտրութիւնը:  Որ մեր աւետարանը ձեզ մօտ չ’եղաւ միայն խօսքով, այլ եւ զօրութիւնով եւ Հոգով Սուրբով եւ շատ լիութիւնով. ինչպէս լաւ գիտէք, թէ որպիսիք եղանք ձեր միջումը ձեզ համար:  Եւ դուք նմանող եղաք մեզ եւ Տիրոջը՝ խօսքն ընդունելով շատ նեղութեան մէջ Սուրբ Հոգու ուրախութիւնովը.  Որ դուք օրինակ եղաք ամեն հաւատացեալներին Մակեդոնիայի եւ Աքայիայի մէջ:  Որովհետեւ ձեզանից հռչակուեցաւ Տիրոջ խօսքը. ոչ միայն Մակեդոնիայի եւ Աքայիայի մէջ, այլ եւ ամեն տեղ դուրս եկաւ ձեր հաւատքը առ Աստուած. այնպէս որ պէտք չէ մեզ մի բան խօսել:  Որովհետեւ հէնց իրանք պատմում են մեր մասին թէ ինչպիսի մուտք ունեցանք ձեզ մօտ եւ ինչպէս դուք դարձաք կուռքերիցը դէպի Աստուած, որ ծառայէք կենդանի եւ ճշմարիտ Աստուծուն: 10  Եւ սպասէք նորա Որդուն երկնքիցը, որին յարութիւն տուաւ մեռելների միջից՝ Յիսուսին որ փրկում է մեզ գալու բարկութիւնիցը:

Ծանոթագրություններ