1 Թեսաղոնիկեցիներ 3։1-13

3  Վասն որոյ այլ եւս չ’համբերելով բարւոք երեւեցաւ մեզ, որ մենք մինակ մնանք Աթէնքումը:  Եւ ուղարկեցինք մեր Տիմոթէոս եղբայրը եւ Աստուծոյ ծառան եւ Քրիստոսի աւետարանին մէջ մեր գործակիցը, որ ձեզ հաստատէ եւ մխիթարէ ձեր հաւատքի համար.  Որ չ’սասանիք այս նեղութիւններումը, վասն զի դուք ինքներդ գիտէք, որ հէնց սորա համար կանգնած ենք:  Որովհետեւ երբոր էլ ձեզ մօտ էինք, կանխաւ ասում էին ձեզ, թէ նեղութիւններ ենք կրելու. ինչպէս որ եղաւ էլ, եւ իմացանք էլ:  Սորա համար ես էլ այլ եւս չ’համբերելով, ուղարկեցի որ ձեր հաւատքը գիտենամ, որ մի գուցէ փորձիչը ձեզ փորձեց եւ մեր աշխատանքը զուր լինի:  Բայց հիմա երբոր Տիմոթէոսը ձեզանից եկաւ մեզ մօտ, եւ ձեր հաւատքի եւ սէրի աւետիքը տուաւ մեզ, որ ամեն ժամանակ մեր բարի յիշատակը ձեր մտքումն ունիք, փափաքելով մեզ տեսնել՝ ինչպէս մենք էլ ձեզ,  Նորա համար, եղբարք, մխիթարուեցանք ձեզ վերայ այն մեր ամեն վիշտումը եւ նեղութիւնումը ձեր հաւատքի համար:  Որովհետեւ հիմա մենք կենդանի ենք, եթէ դուք հաստատ կենաք Տէրումը:  Վասնզի ի՞նչ գոհութիւն կարող ենք մատուցանել Աստուծուն ձեր մասին այն ամեն ուրախութեան համար, որով ուրախանում ենք ձեզ վերայ մեր Աստուծոյ առաջին, 10  Գիշեր եւ ցերեկ առաւել եւս աղաչում ենք, որ ձեր հաւատքի պակասութիւն լրացնենք. 11  Բայց ինքն Աստուած եւ մեր Հայրը եւ մեր Տէրը Յիսուս Քրիստոս ուղղէ մեր ճանապարհը դէպի ձեզ: 12  Իսկ ձեզ աճեցնէ եւ աւելացնէ Տէրը սէրով դէպի իրար եւ դէպի ամենը, ինչպէս որ մենք էլ դէպի ձեզ: 13  Որ ձեր սրտերը հաստատուին անարատ սրբութիւնով Աստուծոյ եւ մեր Հօր առաջին՝ մեր Տէր Յիսուս Քրստոսն իր ամեն սրբերովը գալու ժամանակումը:

Ծանոթագրություններ