1 Կորնթացիներ 1։1-31

1  Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի կանչուած առաքեալ Աստուծոյ կամքովը, եւ Սոսթենէս եղբայր.  Աստուծոյ եկեղեցուն, որ Կորնթոսումն է, Յիսուս Քրիստոսումը սրբուածներիդ՝ կանչուած սուրբերիդ՝ այն ամենի հետ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը կանչում են ամեն տեղ, իրանցը եւ մերը:  Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը՝ եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը:  Ամեն ժամանակ գոհանում եմ իմ Աստուածանից ձեր մասին, Աստուծոյ այն շնորհքի համար՝ որ տրուած է ձեզ Քրիստոս Յիսուսումը.  Որ ամեն բանի մէջ հարստացաք նորանով՝ ամեն խօսքով եւ ամեն գիտութիւնով:  Ինչպէս Քրիստոսի վկայութիւնը հաստատուեցաւ ձեր մէջ:  Որ դուք չ’պակասուիք ոչ մի շնորհքով մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը սպասելով.  Որ եւ կ’հաստատէ ձեզ մինչեւ վերջը՝ անմեղադրելի մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրումը:  Հաւատարիմ է Աստուած՝ որի ձեռով կանչուեցաք դէպի նորա Որդու՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հաղորդութիւնը: 10  Աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը, որ ամենդ միեւնոյն խօսքն ունենաք, եւ երկպառակութիւններ չ’լինին ձեր մէջ. այլ միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք: 11  Որովհետեւ ձեր մասին ինձ լուր հասաւ, եղբարք, Քղուէի ընտանիքիցը, թէ հակառակութիւններ կան ձեզանում: 12  Եւ այս եմ ասում՝ որ ձեզանից ամեն մէկն ասում է. Ես Պօղոսեան եմ, եւ Ես Ապողոսեան, եւ Ես Կեփասեան, եւ՝ Ես Քրիստոսեան: 13  Բաժանուա՞ծ է Քրիստոսը. մի՞թէ Պօղոսը խաչուեցաւ ձեզ համար՝ կամ Պօղոսի՞ անունովը մկրտուեցաք: 14  Գոհանում եմ Աստուածանից որ ես ձեզանից ոչ մէկին չ’մկրտեցի. բայց միայն Կրիսպոսին եւ Գայիոսին. որ մէկը չ’ասէ, 15  Թէ իմ անունովը մկրտեցի: 16  Եւ Ստեփանի տունն էլ մկրտեցի. էլ չ’գիտեմ, թէ մի ուրիշն էլ մկրտեցի: 17  Որովհետեւ Քրիստոս չ’ուղարկեց ինձ մկրտելու, այլ աւետարանը քարոզելու. ոչ թէ խօսքի իմաստութեամբ, որպէսզի ունայն չ’լինի Քրիստոսի խաչը: 18  Որովհետեւ խաչի խօսքը կորածների համար յիմարութիւն է, բայց մեզ փրկուածներիս համար Աստուծոյ զօրութիւն է: 19  Որովհետեւ գրուած է. Իմաստունների իմաստութիւնը կ’կորցնեմ, եւ խելօքների խորհուրդները կ’անարգեմ: 20  Ո՞ւր է իմաստուն, ո՞ւր է դպիր, ո՞ւր է այս աշխարհքի քննող. չէ՞ որ Աստուած այս աշխարհքի իմաստութիւնը յիմարացրեց: 21  Ուրեմն՝ որովհետեւ Աստուծոյ իմաստութեան մէջ աշխարհքը իմաստութիւնով չ’ճանաչեց Աստուծուն, Աստուած հաճեց որ քարոզութեան յիմարութիւնովը ապրեցնէ հաւատացեալներին: 22  Եւ որովհետեւ Հրէաները նշան են ուզում, եւ Յոյներն իմաստութիւն են խնդրում. 23  Մենք էլ քարոզում ենք խաչեալ Քրիստոսը, Հրէաներին գայթակղութիւն եւ Յոյներին յիմարութիւն: 24  Բայց այն կանչուած Հրէաներին եւ Յոյներին, Քրիստոսը քարոզում ենք Աստուծոյ զօրութիւն եւ Աստուծոյ իմաստութիւն: 25  Վասնզի Աստուծոյ յիմարն աւելի իմաստուն է քան թէ մարդիկ եւ Աստուծոյ տկարն աւելի զօրաւոր է քան թէ մարդիկ: 26  Հէնց ձեր կոչումին մտիկ արէք, եղբայրներ, որ ոչ թէ շատ իմաստուններ մարմնի կողմանէ, եւ ոչ թէ շատ զօրաւորներ, եւ ոչ թէ շատ ազնուականներ. 27  Այլ այս աշխարհքի յիմարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ իմաստուններին. եւ աշխարհքիս տկարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ զօրաւորներին: 28  Եւ աշխարհքիս անտոհմներին եւ անարգուածներին Աստուած ընտրեց՝ եւ ոչինչներին, որ մի բան լինողներին ոչնչացնէ: 29  Որպէսզի ոչ մի մարմին չ’պարծենայ նորա առաջին: 30  Եւ դուք նորանից էք Յիսուս Քրիստոսումը՝ որ Աստուածանից մեզ համար եղաւ իմաստութիւն, եւ արդարութիւն եւ սրբութիւն եւ փրկութիւն: 31  Որ ինչպէս գրուած է, Նա որ պարծենում է՝ թող Տէրովը պարծենայ:

Ծանոթագրություններ