1 Կորնթացիներ 16։1-24

16  Բայց այն տուրք ժողովելու կողմանէ՝ որ սուրբերի համար է, ինչպէս Գաղատացիների եկեղեցիներին պատուիրեցի, այնպէս էլ դուք արէք:  Ամեն մէկ միաշաբաթ օրերը ձեզանից ամեն մէկը թող իրան մօտ հաւաքէ՝ ինչ որ կ’յաջողուի:  Որ չ’լինի թէ երբոր գամ, այն ժամանակ ժողովելը լինի. բայց երբոր գամ՝ որոնց որ թղթերով ընտրեցիք, նորանց կ’ուղարկեմ՝ որ ձեր ընծան տանեն Երուսաղէմ:  Եւ եթէ ինձ էլ արժան լինի գնալ, թող ինձ հետ գնան:  Բայց ձեզ մօտ կ’գամ՝ երբ որ Մակեդոնիայի միջովն կ’անցնիմ. որովհետեւ Մակեդոնիայի միջովը ման կ’գամ:  Եւ կարելի է որ ձեզ մօտ կ’մնամ՝ կամ թէ ձմեռը կ’անցնեմ. որ դուք ինձ ճանապարհ դնէք՝ որ տեղ որ գնալու լինիմ:  Որովհետեւ չեմ կանենում որ ձեզ հիմա անցնողի պէս տեսնեմ. յոյս ունիմ որ մի ժամանակ ձեզ մօտ կենամ, եթէ Տէրը հրամայէ:  Բայց հիմա Եփեսոսումն եմ կենում՝ մինչեւ Պենտէկոստէն:  Վասնզի մեծ եւ արդիւնաւոր դուռ է բացուած ինձ, եւ հակառակորդները շատ են: 10  Հիմա եթէ Տիմոթէոսը գայ, նայեցէք որ անվախ լինի ձեզ մօտ. որ Տիրոջ գործն է գործում, ինչպէս որ ես էլ: 11  Արդ մէկը չ’անարգէ նորան. եւ խաղաղութիւնով ճանապարհ դրէք նորան՝ որ ինձ մօտ գայ. որ սպասում եմ նորան եղբայրների հետ: 12  Իսկ Ապողոս եղբօր համար գիտացէք, որ շատ աղաչեցի նորան որ ձեզ մօտ գայ եղբայրների հետ. բայց ամենեւին կամք չ’ունէր որ հիմա գար. բայց կ’գայ երբոր յարմար ժամանակ կ’ունենայ: 13  Արթուն եղէք, հաստատ կացէք հաւատքումը. արիացէք եւ ուժովացէք: 14  Ձեր բոլոր բաները թող սիրով լինին: 15  Աղաչում եմ ձեզ, եղբարք, գիտէք Ստեփանի տունը, որ Աքայեցիների առաջի պտուղն է, եւ իրանց անձերը սուրբերի ծառայութեան նուիրեցին. 16  Որ դուք էլ հնազանդ լինիք այնպիսիներին, եւ այն ամենին, որ գործի եւ աշխատանքի ընկեր են: 17  Ուրախ եղայ Ստեփանի եւ Փորտունատի եւ Աքայիկոսի գալու համար, որ նորանք ձեր պակասութիւնը լցրին: 18  Որովհետեւ իմ եւ ձեր հոգուն հանգիստ տուին. ուրեմն ճանչեցէք այնպիսիներին: 19  Բարեւ են տալիս ձեզ Ասիացիների եկեղեցիները. շատ բարեւ են տալիս ձեզ Տէրով՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան այն եկեղեցու հետ՝ որ նորանց տանն է: 20  Բարեւ են տալիս ձեզ բոլոր եղբարքը. բարեւ տուէք իրար սուրբ համբոյրով: 21  Իմ Պօղոսի ձեռքի բարեւն է: 22  Եթէ մէկը Տէր Յիսուսին չ’սիրէ, անիծուած լինի. մարան աթա*: 23  Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ հետ լինի: 24  Եւ իմ սէրը ձեր ամենի հետ Քրիստոս Յիսուսումն. Ամէն:

Ծանոթագրություններ

16։22 Այսինքն՝ մեր Տերը գալիս է։