1 Կորնթացիներ 5։1-13

5  Առ հասարակ լսվում է ձեր մէջ պոռնկութիւն, եւ այնպիսի պոռնկութիւն՝ որ հեթանոսների մէջ էլ չ’կայ, այնպէս որ մէկն իր հօր կինն ունենայ:  Եւ դուք հպարտացած էք՝ եւ աւելի սուգ չէ՞ք մտնում՝ որ ձեր միջիցը վեր առնուի նա, որ այն բանը գործեց:  Որովհետեւ ես՝ թէ եւ մարմնով բացակայ եմ բայց հոգով ներկայ՝ արդէն վճռել եմ ներկայ լինողի պէս՝ նորան, որ այնպիսի բան գործեց,  Մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը՝ ձեր եւ իմ հոգու մէկտեղ ժողովուելու ժամանակ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութեան հետ,  Այնպիսին մատնել սատանային՝ մարմինը կորչելու համար. որ հոգին ապրի մեր Տէր Յիսուսի օրումը:  Ձեր պարծանքը լաւ չէ. չ’գիտէ՞ք որ մի փոքր խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է:  Դէն գցեցէք հին խմորը, որ նոր զանգուած լինէք, ինչպէս որ անխմոր էք. որովհետեւ մեր զատիկը մորթուեցաւ մեզ համար՝ Քրիստոսը:  Ուստի տօն կատարենք ոչ թէ հին խմորով, եւ ոչ էլ չարութեան եւ անզգամութեան խմորովը, այլ մաքրութեան եւ ճշմարտութեան չ’խմորուածովը:  Գրեցի ձեզ թղթումը՝ չ’խառնուիլ պոռնիկների հետ: 10  Եւ ոչ թէ ամենեւին այս աշխարհքի պոռնիկների հետ, կամ ագահների հետ, կամ յափշտակողների հետ, կամ կռապաշտների հետ, ապա թէ ոչ՝ պէտք էր ձեզ որ հէնց աշխարհքիցը դուրս գնայիք: 11  Բայց հիմա գրեցի ձեզ՝ չ’խառնուիլ, որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չ’ուտել: 12  Որովհետեւ ինձ ի՞նչ պէտք է՝ որ դրսիններին էլ դատեմ. չէ՞ որ դուք ներսիններին պիտի դատէք: 13  Իսկ դրսիններին Աստուած կ’դատէ. բայց դուք չարը ձեր միջիցը վեր առէք:

Ծանոթագրություններ