1 Կորնթացիներ 6։1-20

6  Ձեզանից մէկն՝ եթէ բան ունենայ իր ընկերի հետ, համարձակվո՞ւմ է անիրաւների առաջին դատուիլ եւ ոչ թէ սուրբերի առաջին:  Կամ թէ չ’գիտէ՞ք որ սուրբերն աշխարհքս կ’դատեն. եւ եթէ ձեզանով աշխարհքը դատվում է, ապա չէք արժան անարգ բաների դատաստան անելու:  Չ’գիտէ՞ք որ մենք հրեշտակներին կ’դատենք. էլ ո՞րքան աւելի երկրաւոր բաները:  Եթէ երկրաւոր բաների համար դատաստան ունիք, եկեղեցու ցած մարդկանցը ձեզ համար դատաւոր նստեցրէք:  Ձեզ ամաչացնելու համար եմ ասում. այնքան մի իմաստուն մարդ էլ չկա՞յ ձեր միջումը, որ կարող լինի իրաւունք որոշել իր եղբայրների մէջ:  Այլ եղբայր եղբօր հետ դատաստան է գնում, եւ այն էլ անհաւատների առաջին:  Եւ հէնց արդէն բոլորովին պակասութիւն է ձեր միջումը որ դատաստաններ ունիք իրար հետ. ի՞նչու չէք աւելի դուք զրկվում. եւ ի՞նչու չէք աւելի դուք անիրաւութիւն քաշում:  Բայց դուք էք զրկում եւ անիրաւութիւն անում, եւ այն էլ ձեր եղբայրներին:  Կամ թէ չ’գիտէ՞ք որ անիրաւներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ: Մի խաբուիք. ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, 10  Ոչ իգացողները, ոչ արուագէտները, Ոչ գողերը, ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, եւ ոչ յափշտակողները Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ: 11  Եւ մի քանիներդ այսպէսներ էիք, բայց լուացուեցաք՝ բայց սրբուեցաք՝ բայց արդարացաք Տէր Յիսուսի անունովը եւ մեր Աստուծոյ Հոգովը: 12  Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամենն օգուտ չէ. ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ես չ’պիտի մի բանի իշխանութեան տակ լինիմ: 13  Կերակուրները փորի համար, եւ փորը կերակուրների համար. բայց Աստուած սորան էլ նորանց էլ կ’խափանէ. միայն թէ մարմինը պոռնկութեան համար չէ, այլ Տիրոջ համար. եւ Տէրը մարմնին համար: 14  Բայց Աստուած, որ մեր Տիրոջն էլ յարութիւն տուաւ, ձեզ էլ կ’յարուցանէ իր զօրութեամբը: 15  Չ’գիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներ են. ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. քաւ լիցի: 16  Կամ թէ չ’գիտէ՞ք, որ նա՝ որ պոռնիկին յարում է, մէկ մարմին է նորա հետ. որովհետեւ Երկուսն, ասում է, մէկ մարմին կ’լինին: 17  Եւ նա՝ որ Տիրոջն է յարում՝ մէկ հոգի է նորա հետ: 18  Փախէք պոռնկութիւնիցը. ամեն մեղք որ մարդ գործէ, իր մարմնիցը դուրս է. բայց պոռնկութիւն անողն, իր մարմնի մէջ է մեղանչում: 19  Կամ թէ չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք: 20  Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են:

Ծանոթագրություններ