1 Կորնթացիներ 8։1-13
8 Բայց կուռքի զոհերի համար գիտենք, որովհետեւ ամենքս գիտութիւն ունինք. գիտութիւնը հպարտացնում է, բայց սէրը շինում է:
2 Եթէ մէկը կարծում է թէ բան գիտէ, նա դեռ բան չ’գիտաց՝ ինչպէս պէտք է գիտել:
3 Բայց եթէ մէկը Աստուծուն սիրէ, նա ճանաչուած է նորանից:
4 Արդ կուռքի զոհուած կերակուրների համար գիտենք, որ կուռքը ոչինչ է աշխարհքում. եւ որ ուրիշ ոչ մի Աստուած չ’կայ բացի այն մէկը:
5 Որովհետեւ թէպէտեւ կան որ աստուածներ են անուանվում՝ թէ երկնքումը թէ երկրիս վերայ, ինչպէս որ շատ աստուածներ կան եւ շատ տէրեր,
6 Բայց մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը, որիցն են ամեն բաները, եւ մենք նորա համար. եւ մէկ Տէր Յիսուս Քրիստոս որով են ամեն բաները, եւ մենք նորանով:
7 Սակայն ամենը այս գիտութիւնը չ’ունին. որովհետեւ ոմանք կուռքի մասին խղճմտանքով են ուտում մինչեւ հիմա իբրեւ կուռքերին զոհուած, եւ նորանց խղճմտանքը տկար լինելով՝ պղծվում է:
8 Բայց կերակուրը մեզ չի կանգնեցնիլ Աստուծոյ առաջին. որ եթէ ուտենք՝ մի բանով չենք աւելանալ, եւ եթէ չ’ուտենք՝ մի բանով չենք պակասիլ:
9 Միայն թէ զգոյշ կացէք՝ որ այդ ձեր իշխանութիւնը գայթակղութիւն չ’լինի տկարներին:
10 Որովհետեւ եթէ մէկը տեսնէ քեզ՝ որ գիտութիւն ունիս՝ կուռքի տան մէջ սեղան նստած, չէ՞ որ նորա խղճմտանքը, որ տկար է, համարձակութիւն կ’ստանայ զոհուած բանն ուտելու:
11 Եւ այն տկար եղբայրը կ’կորչի քո գիտութեան պատճառովը, որի համար Քրիստոսը մեռաւ:
12 Եւ այսպէս եղբայրների դէմ մեղանչելով, եւ այն տկարների խղճմտանքը զարկելով Քրիստոսի դէմ մեղք էք գործում:
13 Վասն որոյ՝ եթէ կերակուրն իմ եղբօրը գայթակղեցնում է, ես յաւիտեան միս չեմ ուտիլ, որ իմ եղբօրը չ’գայթակղեցնեմ: