1 Կորնթացիներ 9։1-27

9  Չէ՞ որ առաքեալ եմ, չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին տեսայ, չէ՞ որ դուք իմ գործն էք Տէրով:  Թէեւ ուրիշներին առաքեալ չ’լինեմ, բայց հէնց ձեզ առաքեալ եմ որ իմ առաքելութեան կնիքը դուք էք Տէրով:  Իմ պատասխանը ինձ քննողների դէմ սա է  Մի՞թէ մենք իշխանութիւն չ’ունինք ուտելու եւ խմելու:  Մի՞թէ իշխանութիւն չ’ունինք քոյր կին ման ածելու մեզ հետ, ինչպէս ուրիշ առաքեալները եւ Տիրոջ եղբարքը, եւ Կեփասը:  Կամ մի՞թէ միայն ես եւ Բառնաբասը իշխանութիւն չ’ունինք չ’գործելու:  Ո՞վ է որ երբէք իր պաշարովն զինուորութիւն անէ. ո՞վ է որ այգի տնկէ՝ եւ նորա պտղիցը չ’ուտէ. ո՞վ է որ հօտ արածեցնէ՝ եւ հօտի կաթնիցը չ’ուտէ:  Մի՞թէ ես այս բաները մարդի կերպով եմ ասում, կամ չէ՞ որ օրէնքն էլ է ասում այս բաները:  Որովհետեւ Մովսէսի օրէնքումը գրուած է՝ Կալի մէջ աշխատող եզան դունչը մի կապիր. մի՞թէ Աստուած եզների համար էր հոգս անում: 10  Կամ չէ՞ որ մանաւանդ մեզ համար է ասում. որովհետեւ մեզ համար գրուեցաւ, որ հերկողը պէտք է յոյսով հերկէ. եւ կասողն իր յոյսը վայելելու յոյսովը կասէ: 11  Եթէ մենք ձեզանում հոգեւորները սերմեցինք, մեծ բա՞ն է որ ձեզանից մարմնաւորները հնձենք: 12  Եթէ ուրիշները ձեզ վերայ այդ իշխանութիւնը վայելում են, ո՞չ առաւել եւս մենք. բայց մենք այս իշխանութիւնը չ’բանեցրինք. այլ ամեն բանի համբերում ենք, որ արգելք չ’դնենք Քրիստոսի աւետարանին: 13  Չ’գիտէ՞ք թէ նորանք՝ որ տաճարումը գործում են, տաճարիցն են ուտում. եւ նորանք՝ որ սեղանի պաշտօնեաներ են, սեղանիցն են բաժին առնում: 14  Այնպէս էլ Տէրը հրաման տուաւ աւետարանը քարոզողներին աւետարանիցն ապրել: 15  Բայց ես սորանցից ոչ մէկն էլ չ’բանեցրի. եւ այս բաները չ’գրեցի որ՝ ինձ այդպէս լինի. որովհետեւ աւելի լաւ է ինձ մեռնել, քան թէ մէկն իմ պարծանքը ունայնացնէ: 16  Որովհետեւ եթէ աւետարանը քարոզեմ, դա ինձ պարծանք չէ. որովհետեւ դա հարկ է դրուած ինձ վերայ. եւ վայ է ինձ, եթէ աւետարանը չ’քարոզեմ: 17  Վասնզի եթէ յօժար կամքով անեմ այս, վարձք ունիմ. իսկ եթէ ակամայ՝ տնտեսութիւնը յանձնուած է ինձ: 18  Ապա ի՞նչ է իմ վարձքը. այն որ՝ աւետարանելիս ձրի տամ Քրիստոսի աւետարանը, որ աւետարանի մէջ իմ իշխանութիւնը գէշ կերպով չ’բանեցնեմ: 19  Որովհետեւ ամենից ազատ լինելով, իմ անձը ամենքին ծառայ արի, որ շատերին շահեմ: 20  Հրէաներին Հրէայի պէս եղայ, որ Հրէաներին շահեմ: 21  Օրէնքի տակ լինողներին օրէնքի տակ լինողի պէս եղայ*, որ օրէնքի տակ լինողներին շահեմ. օրէնք չ’ունեցողներին օրէնք չ’ունեցողի պէս եղայ. (իբր չէ թէ ես Աստուծոյ առաջին օրէնք չ’ունէի, այլ Քրիստոսի օրէնքի տակ էի) որ օրէնք չ’ունեցողներին շահեմ: 22  Տկարներին տկարի պէս եղայ, որ տկարներին շահեմ. ամենին ամեն բան եղայ, որ ինչ եւ իցէ մի քանիսին ապրեցնեմ: 23  Այս անում եմ աւետարանի համար, որ նորան կցորդ լինիմ: 24  Չգիտէ՞ք, թէ ասպարէզի մէջ վազողներն՝ ամենքն են վազում. բայց մէկն է յաղթանակն առնում. դուք այնպէս վազեցէք որ հասնէք: 25  Եւ ամեն ով որ մրցում է ամեն բանից ժուժկալ է լինում. հիմա նորանք մրցում են որ մի ապականելի պսակ առնեն, իսկ մենք՝ անապականելի: 26  Ուրեմն ես այնպէս եմ վազում, ոչ թէ ինչպէս անստոյգ. այնպէս եմ մրցում ոչ թէ ինչպէս օդին զարկելով: 27  Այլ իմ մարմինը ճնշում եմ եւ նուաճում, որ մի գուցէ ուրիշներին քարոզելով, ինքս անպիտան գտնուիմ:

Ծանոթագրություններ

9։21 Ոմանք աւելացնում են՝ չէ թէ ես օրէնքի տակ էի,