1 Հովհաննես 4։1-21

4  Սիրելիներ, ամեն հոգու մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները թէ արդեօք Աստուածանից են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք:  Սորանով ճանաչեցէք Աստուծոյ Հոգին. ամեն հոգի որ խոստովանում է Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից է:  Եւ ամեն հոգի որ չէ խոստովանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից չէ. եւ նա Նեռի հոգին է, որ լսեցիք թէ գալիս է, եւ հիմա արդէն աշխարհքումն է:  Դուք Աստուածանից էք, որդեակներ, եւ յաղթեցիք նորանց. որովհետեւ աւելի մեծ է նա որ ձեզանում է, քան թէ նա որ աշխարհքիս մէջ է:  Նորանք աշխարհքիցն են. նորա համար աշխարհքիցն են խօսում. եւ աշխարհքը լսում է նորանց:  Մենք Աստուածանից ենք. ով որ Աստուծուն ճանաչում է՝ լսում է մեզ, ով որ Աստուածանից չէ, չէ լսում մեզ. սորանից ենք ճանաչում ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին:  Սիրելիներ, իրար սիրենք, որ սէրն Աստուածանից է, եւ ամեն ով որ սիրում է Աստուածանից է ծնուած, եւ ճանաչում է Աստուծուն:  Նա որ չէ սիրում, Աստուծուն չէ ճանաչել. որովհետեւ Աստուած սէր է:  Սորանով Աստուծոյ սէրն երեւեցաւ մեզանում, որ Աստուած իր միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ նորանով կեանք ունենանք: 10  Սորանում է սէրը, որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ, եւ ուղարկեց իր Որդուն քաւութիւն մեր մեղքերի համար: 11  Սիրելիներ, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք էլ պէտք է իրար սիրենք: 12  Աստուծուն երբէք մէկը չէ տեսել. եթէ իրար սիրենք Աստուած մեզանում է բնակվում, եւ նորա սէրը կատարեալ է մեզանում: 13  Սորանով գիտենք, որ մենք նորանում ենք բնակուած եւ նա մեզանում. որ իր Հոգուցը տուաւ մեզ: 14  Եւ մենք տեսանք եւ վկայում ենք, որ Հայրն իր Որդուն ուղարկեց աշխարհքի Փրկիչ լինելու: 15  Ով որ դաւանէ թէ Յիսուսն է Աստուծոյ Որդին, Աստուած նորանում է բնակվում եւ նա Աստուածանում: 16  Եւ մենք ճանաչեցինք եւ հաւատացինք այն սէրը, որ Աստուած ունի մեզ վերայ. Աստուած սէր է, եւ ով որ մնում է սէրի մէջ, Աստուծոյ մէջ է բնակվում, եւ Աստուած նորանում: 17  Սորանում է սէրը կատարեալ մեզ հետ, որ համարձակութիւն ունենանք դատաստանի օրումը. որովհետեւ ինչպէս նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհքումը: 18  Վախ չ’կայ սէրի մէջ. այլ կատարեալ սէրը հեռացնում է վախը. որովհետեւ վախը տանջանք ունի. բայց նա որ վախենում է, կատարեալ չէ սէրի մէջ: 19  Մենք սիրենք նորան, որովհետեւ առաջ նա սիրեց մեզ: 20  Եթէ մէկն ասէ թէ Սիրում եմ Աստուծուն եւ իր եղբօրն ատէ, նա ստախօս է. որովհետեւ նա որ իր տեսած եղբօրը չէ սիրում, Աստուծուն որ չէ տեսել ի՞նչպէս կարող է սիրել: 21  Եւ այս պատուիրանքն ունինք նորանից, թէ նա որ Աստուծուն սիրում է, իր եղբօրն էլ սիրէ:

Ծանոթագրություններ