1 Պետրոս 5։1-14

5  Ձեր մէջի երէցներին աղաչում եմ երէցընկերս եւ Քրիստոսի չարչարանքների վկայս, եւ այն յայտնուելու էլ փառքի մասնակիցս,  Արածեցրէք Աստուծոյ հօտը որ ձեզ մօտ է, վերակացու լինելով ոչ թէ ստիպուած, այլ յօժար կամքով, ոչ թէ պիղծ շահասիրութիւնով՝ այլ յօժարութիւնով.  Ոչ թէ ինչպէս վիճակների վերայ տիրապետելով, այլ հօտին օրինակներ լինելով:  Եւ երբոր Հովուապետն կ’երեւի, փառքի անթառամ պսակը կ’ընդունէք:  Այսպէս էլ դուք, երիտասարդներ, հնազանդեցէք ծերերին, ամենդ իրար հնազանդելով խոնարհութիւնը հագէք. որ Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս:  Խոնարհեցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնէ ժամանակով:  Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար:  Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ:  Որին հակառակ կացէք հաւատքով հաստատուած, գիտենալով որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհքիս մէջ են նոյն չարչարանքներն են քաշում: 10  Եւ ամեն շնորհքի Աստուածը, որ մեզ կանչեց իր յաւիտենական փառքի մէջ Քրիստոս Յիսուսով, ձեզ որ մի քիչ չարչարվում էք, կատարեալ անէ, հաստատէ, զօրացնէ, հիմնէ. 11  Նորան լինի փառք եւ իշխանութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն: 12  Սիղուանոս հաւատարիմ եղբօր ձեռովն, ինչպէս որ կարծում եմ, կարճառօտ գրեցի, որ յորդորեմ եւ այս բանի համար վկայեմ, թէ սա է Աստուծոյ ճշմարիտ շնորհքը, որի մէջ դուք կանգնած էք: 13  Բարեւ է տալիս ձեզ ձեզ հետ ընտրուած եկեղեցին որ Բաբիլոնումն է. եւ իմ որդի Մարկոսը: 14  Իրար բարեւ տուէք սէրի համբոյրով. խաղաղութիւն լինի ձեզ ամենիդ որ Քրիստոս Յիսուսումն էք: Ամէն:

Ծանոթագրություններ