1 Սամուել 2։1-36

2  Եւ Աննան աղօթք արաւ եւ ասեց.Իմ սիրտն ուրախացաւ Տէրովը,Իմ եղջիւրը բարձրացաւ Տէրով.Բերանս իմ թշնամիների վերայ լայնացաւ,Որովհետեւ քո փրկութիւնովն ուրախացայ:  Տիրոջ պէս սուրբ չ’կայ, որովհետեւ քեզանից ջոկը չ’կայ,Եւ մեր Աստուծոյ պէս վէմ չ’կայ:  Այլ եւս հպարտութիւնով մի պարծենաք,Եւ ձեր բերանից մեծաբանութիւն դուրս չ’գայ,Որովհետեւ Տէրը գիտութիւնների Աստուածն է,Եւ նա կշռում է գործքերը:  Զօրաւորների աղեղները կոտրվում են,Բայց տկարները ոյժ են հագնում:  Կուշտերը հացի համար վարձկան եղան,Բայց սովածները դադարեցին սովելուց.Քանի որ ամուլը եօթը զաւակ ծնեց,Բայց շատ զաւակ ունեցողը տկարացաւ:  Տէրն է մեռցնողը եւ կենդանացնողը,Գերեզման իջեցնողը եւ վեր հանողը:  Տէրն է աղքատացնողը եւ հարստացնողը,Ցածացնողը եւ բարձրացնողը  Նա կանգնեցնում է աղքատին փոշիից,Եւ աղբիւսից բարձրացնում է կարօտին,Որ իշխանների հետ նստեցնէ,Եւ փառքի աթոռը նորանց ժառանգեցնէ,Որովհետեւ երկրի հիմերը Տիրոջն են,Եւ աշխարհը նորանց վերայ նա հաստատեց:  Նա կը պահէ իր սուրբերի ոտքերը.Բայց չարագործները մութի մէջ կ’պապանձուեն.Որովհետեւ մարդը ուժովը յաղթող չէ: 10  Տիրոջ դէմ հակառակողները կ’փշրուին.Նա երկինքիցը նորանց վերայ կ’որոտայՏէրը կ’դատէ երկրիս ծայրերը,Եւ ոյժ կ’տայ իր թագաւորին,Եւ իր օծեալի եղջիւրը կ’բարձրացնէ: 11  Եւ Եղկանան գնաց Ռամա իր տունը. եւ մանուկը Հեղի քահանայի առաջին Տիրոջը ծառայութիւն էր անում: 12  Եւ Հեղիի որդիքը չար զաւակներ էին, Տիրոջը չէին ճանաչում: 13  Եւ քահանաների սովորութիւնը այս էր ժողովրդի մասին, որ երբոր մէկը զոհ մատուցանէր, միսը եփելիս՝ գալիս էր քահանայի սպասաւորը երեքժանի մսահանը ձեռքին. 14  Եւ կոխում էր այն կաթսայի կամ սանի կամ եփարանի կամ պտուկի մէջ, եւ մսահանը ինչ որ հանէր, քահանան այն վեր էր առնում իր համար: Նորանք այսպէս էին անում Սելովումը բոլոր այնտեղ եկող Իսրայէլացիներին: 15  Նաև ճարպը այրելուց առաջ՝ քահանայի սպասաւորը գալիս էր, եւ ասում զոհ անող մարդին, խորովելու միս տուր քահանայի համար, որովհետեւ նա քեզանից եփած միս չի առնիլ, այլ հում: 16  Եւ այն մարդը երբոր ասէր թէ Թող հիմա ճարպն այրեն, եւ յետոյ սրտիդ ուզածի չափ առ. այն ժամանակ ասում էր. Ոչ, հիմա տուր, եթէ ոչ բռնի կ’առնեմ: 17  Եւ այն երիտասարդների մեղքը շատ մեծ էր Տիրոջ առաջին. որովհետեւ այդ մարդիկը արհամարհում էին Տիրոջ զոհը: 18  Եւ Սամուէլ մանուկը քթանի եփուդ հագած ծառայութիւն էր անում Տիրոջ առաջին: 19  Եւ նորա մայրը տարուց տարի պզտիկ պատմուճան էր շինում նորա համար եւ բերում նորա համար, երբոր իր մարդի հետ վեր էր գալիս տարեկան զոհը անելու: 20  Եւ Հեղին Եղկանային եւ նորա կնկան օրհնելով ասեց. Տէրը քեզ այս կնկանից զաւակներ տայ Տիրոջը փոխ տուածի փոխարէն. եւ նորանք գնացին իրանց տեղը: 21  Եւ Տէրը այցելութիւն արաւ Աննային, որ յղացաւ եւ երեք տղայ եւ երկու աղջիկ ծնեց. Սամուէլ մանուկն էլ մեծացաւ Տիրոջ առաջին: 22  Եւ Հեղին շատ ծերացել էր. եւ լսում էր այն ամենն ինչ որ նորա որդիքն անում էին բոլոր Իսրայէլին, եւ ինչպէս նորանք ժողովքի խորանի առաջին խումբերով ժողովուած կանանց հետ քնում էին: 23  Եւ նորանց ասեց. Ի՞նչու համար էք անում այսպիսի բաները. որովհետեւ ես այս բոլոր ժողովրդի բերանիցը ձեզ համար չար խօսքեր եմ լսում: 24  Չէ, որդիքս, որովհետեւ լաւ չէ այն լուրը որ ես լսում եմ ձեր մասին. դուք Տիրոջ ժողովրդին մոլորեցնում էք: 25  Եթէ մարդ մարդի դէմ մեղք գործէ, նորա դատաստանը Աստուած կ’կտրէ. բայց եթէ մարդ Տիրոջ դէմ մեղք գործէ, նորա համար ո՞վ աղաչանք կ’անէ: Սակայն նորանք իրանց հօր խօսքին մտիկ չէին անում, որովհետեւ Տէրը ուզում էր նորանց մեռցնել: 26  Եւ Սամուէլ մանուկը օրէցօր մեծանում էր, եւ հաճելի էր թէ Տիրոջը եւ թէ մարդկանցը: 27  Եւ Աստուծոյ մէկ մարդը Հեղիի մօտ եկաւ, եւ նորան ասեց. Տէրը այսպէս է ասում. Ես յայտնապէս երեւեցայ քո հօր տանը, երբոր նորանք Եգիպտոսումը Փարաւօնի տանն էին. 28  Եւ Իսրայէլի բոլոր ցեղերիցը նորան ինձ համար քահանայ ընտրեցի որ իմ սեղանի վերայ ելնէ, խունկ ծխէ, եւ իմ առաջին եփուդ հագնէ. եւ Իսրայէլի որդկանց բոլոր պատարագները տուի քո հօր տանը: 29  Ի՞նչու էք անարգում իմ զոհերը եւ ընծաները, որ ես պատուիրեցի իմ տան համար, եւ քո որդիներին ինձանից աւելի ես պատուում, որ ձեզ գիրացնէք իմ ժողովուրդ Իսրայէլի ընտիր զոհերովը: 30  Սորա համար Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է ասում. Իրաւ ասել էի, որ քո տունը եւ քո հօր տունը գնան իմ առաջին յաւիտեան. բայց հիմա Տէրն ասում է. Քաւ լիցի. որովհետեւ ես ինձ փառաւորողներին կ’փառաւորեմ, եւ ինձ արհամարհողները կ’անարգուին: 31  Ահա օրեր կ’գան, որ կ’կտրեմ քո բազուկը եւ քո հօր տան բազուկը, որ քո տան մէջ ծէր չ’լինի: 32  Եւ դու տան մէջ դժբաղդութիւն կ’տեսնես՝ մինչդեռ Իսրայէլն ամեն տեսակ բարութիւն կ’վայելէ, եւ քո տան մէջ բնաւ ծեր չի լինիլ: 33  Եւ քո սերունդից մարդ չեմ կտրիլ իմ եղանիցը, քո աչքերը նուաղեցնելու եւ քո սիրտը վշտացնելու համար, եւ քո տան զարգացածները բոլորը չափահաս կ’մեռնեն: 34  Եւ այս քեզ նշան լինի՝ ինչ որ պիտի գայ քո երկու որդկանց Ոփնիի եւ Փենէհէսի վերայ՝ երկուսն էլ մէկ օրում պիտի մեռնեն: 35  Եւ ինձ համար մէկ հաւատարիմ քահանայ պիտի հանեմ, որ բոլոր իմ սրտի եւ հոգիի միջի եղածը կատարէ, եւ նորա համար հաւատարիմ տուն կ’շինեմ. եւ նա միշտ իմ օծեալի առաջին կ’գնայ: 36  Եւ քո տանիցն ով որ մնայ, մի կտոր արծաթի համար եւ մի նկանակ հացի համար կ’գայ նորան երկրպագութիւն կ’անէ, եւ կ’ասէ. Աղաչում եմ, ինձ մէկ քահանայական պաշտօնի վերայ դիր որ մի պատառ հաց ուտեմ:

Ծանոթագրություններ