1 Սամուել 20։1-42

20  Եւ Դաւիթը Ռամայի Նաւաթից փախաւ եւ գնաց Յովնաթանի առաջին ասեց. Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ է իմ յանցանքը, եւ ի՞նչ մեղք եմ գործել քո հօր առաջին, որ նա ինձ ուզում է մեռցնել։  Եւ Յովնաթանն ասեց նորան. Քաւ լիցի, դու պիտի չ’մեռնես. ահա իմ հայրը մեծ կամ փոքր մի բան չէ անում առանց ինձ յայտնելու. եւ իմ հայրն ի՞նչու համար պիտի ծածկէ այդ բանը ինձանից. այդպիսի բան չ’կայ։  Եւ Դաւիթն երդում էլ արաւ եւ ասեց. Քո հայրը լաւ գիտէ, որ ես քո առաջին շնորհք եմ գտել. նորա համար ասում է թէ Յովնաթանն այս բանը չ’իմանայ, մի գուցէ վշտանայ. բայց կենդանի է Տէրն ու կենդանի է նորա անձը, որ իմ ու մահուան մէջտեղը միայն մէկ քայլ կայ։  Եւ Յովնաթանն ասեց Դաւիթին. Ինչ որ քո սիրտն ինձ ասէ, ես քեզ կ’անեմ։  Եւ Դաւիթն ասեց Յովնաթանին. Ահա էգուց ամսագլուխ է. եւ պէտք է որ ես նստէի թագաւորի հետ ուտելու, սակայն ինձ թող տուր որ մինչեւ երրորդ օրուայ իրիկունը դաշտի մէջ թաք կենամ։  Եթէ հայրդ ինձ որոնելու լինի, ասես որ՝ Դաւիթն ինձ շատ աղաչեց որ շտապէ իր քաղաքը Բեթլեհէմ. որովհետեւ այնտեղ բոլոր ազգատոհմի տարեկան զոհն է։  Եթէ այսպէս ասէ. Լաւ, այն ժամանակ քո ծառայի համար խաղաղութիւն է. բայց եթէ բարկանայ, իմացիր որ նորանից որոշուած է այդ չարութիւնը։  Եւ ծառայից ողորմութիւն արա. որովհետեւ դու քո ծառային քեզ հետ Տիրոջ ուխտը մտցրիր. եւ եթէ ինձ վերայ մէկ յանցանք կայ, դու մեռցրու ինձ, եւ ի՞նչու համար ինձ քո հօրը տանես։  Եւ Յովնաթանն ասեց. Քաւ լիցի որ ես իմանալով թէ իմ հօր կողմանէ քեզ համար չարիք է որոշուած, եւ այն քեզ չ’իմացնեմ։ 10  Եւ Դաւիթն ասեց Յովնաթանին. Ո՞վ կ’իմացնէ ինձ, եթէ քո հայրը քեզ խստութեամբ պատասխանէ։ 11  Եւ Յովնաթանն ասեց Դաւիթին. Եկ դուրս գնանք դաշտը. եւ երկուսն էլ գնացին դաշտը։ 12  Եւ Յովնաթանն ասեց Դաւիթին. Վկայ է Իսրայէլի Տէր Աստուածը. որ այս ժամանակ էգուց կամ միւս օր իմ հօրը քննելով տեսնեմ թէ Դաւիթի համար լաւ է, եւ նոյն ժամանակ մարդ չ’ուղարկեմ եւ քեզ չ’յայտնեմ. 13  Տէրը Յովնաթանին այսպէս եւ սորանից աւելի անէ. բայց եթէ իմ հայրը քեզ չարութիւն անել ուզէ, քեզ կ’յայտնեմ, եւ քեզ կ’արձակեմ, որ խաղաղութեամբ գնաս, եւ Տէրը քեզ հետ լինի, ինչպէս որ իմ հօր հետ էր։ 14  Եւ ոչ միայն դեռ իմ կենդանութեան ժամանակին դու ինձ Տիրոջ ողորմութիւնը անես, դեռ ես չ’մեռած. 15  Մանաւանդ ոչ էլ այն ժամանակ քո ողորմութիւնը իմ տանիցը չ’կտրես յաւիտեան, երբոր Տէրը Դաւիթի բոլոր թշնամիներին երկրիս վերայից ջնջէ։ 16  Եւ Յովնաթանը Դաւիթի տան հետ դաշնակցութիւն արաւ եւ ասեց. Տէրը Դաւիթի թշնամիներիցը վրէժ առնէ։ 17  Եւ Յովնաթանը Դաւիթին կրկին երդում անել տուաւ նորան սիրելու համար, որովհետեւ նորան սիրում էր իր անձի պէս։ 18  Եւ Յովնաթանը նորան ասեց. Էգուց ամսագլուխ է, եւ քեզ պիտի որոնեն, որովհետեւ քո տեղը դարտակ պիտի մնայ։ 19  Եւ երկրորդ օրը շուտով իջնես, եւ գաս այն տեղը՝ ուր որ այն բանի օրը թաք կացար, եւ Եզելի քարի մօտ նստես։ 20  Եւ ես նորա մօտ երեք նետ կ’գցեմ նշան գցելու պէս։ 21  Եւ ահա տղան կ’ուղարկեմ՝ ասելով. Գնա նետերը գտիր. եւ եթէ տղային ասեմ. Ահա նետերը քեզանից այս կողմն են, նորանց վեր առ, այն ժամանակ գաս. որովհետեւ քեզ համար խաղաղութիւն է, եւ մի բան չ’կայ՝ Տէրը կենդանի է. 22  Բայց եթէ տղային ասպէս ասեմ. Ահա նետերը քեզանից այն կողմն են, այն ժամանակ գնաս. որովհետեւ Տէրն է քեզ ուղարկում։ 23  Եւ այս խօսքի համար որ ես ու դու խօսեցին՝ ահա Տէրը իմ եւ քո մէջն է յաւիտեան։ 24  Եւ Դաւիթը դաշտումը թաք կացաւ. եւ երբոր եղաւ ամսագլխին թագաւորը հացի նստեց կերակուր ուտելու. 25  Եւ թագաւորը իր սովորութեան պէս իր աթոռի վերայ պատի աթոռի վերայ նստեց. եւ Յովնաթանը կանգնեց, եւ Աբենները նստել էր Սաւուղի մօտ եւ Դաւիթի տեղը դարտակ էր։ 26  Եւ Սաւուղն այն օրը մի բան չ’խօսեց. որովհետեւ ասեց, Նորան մի բան է պատահել. նա մաքուր չէ, անտարակոյս մաքուր չէ։ 27  Եւ հետեւեալ օրը՝ ամսի երկուսին էլ Դաւիթի տեղը դարտակ էր. եւ Սաւուղն իր որդի Յովնաթանին ասեց. Յեսսէի որդին ի՞նչու համար երէկ ու այսօր հացի չ’եկաւ։ 28  Եւ Յովնաթանը Սաւուղին պատասխանեց. Դաւիթն ինձանից հրաման խնդրեց՝ որ Բեթլեհէմ գնայ։ 29  Եւ ասեց. Աղաչում եմ՝ ինձ արձակիր. որովհետեւ այն քաղաքումը մեր ազգատոհմը զոհ ունի. եւ իմ եղբայրն ինձ պատուիրել է եւ եթէ հիմա քո աչքերի առաջին շնորհք եմ գտել, աղաչում եմ՝ ինձ թող տուր գնամ եւ եղբայրներիս տեսնեմ. այս պատճառով թագաւորի սեղանին չ’եկաւ։ 30  Եւ Սաւուղի բարկութիւնը բորբոքուեց Յովնաթանի դէեմ, եւ նորան ասեց. Ով ապստամբ եւ չար կնկայ զաւակ, մի՞թէ ես չ’գիտեմ որ դու Յեսսէի որդիին ընտրել ես քո ամօթի եւ քո մօր ամօթի եւ խայտառակութեան համար։ 31  Որովհետեւ քանի որ Յեսսէի որդին երկրիս վերայ ողջ է, դու չես հաստատուիլ, ոչ էլ քո թագաւորութիւնը. եւ հիմա մարդ ուղարկիր եւ նորան ինձ մօտ բեր, որովհետեւ նա մահապարտ է։ 32  Եւ Յովնաթանն իր հօրը՝ Սաւուղին պատասխանեց եւ ասեց. Ի՞նչու համար պիտի մեռցնուի, ի՞նչ է արել։ 33  Եւ Սաւուղը նիզակը շպռտեց նորա վերայ, որ նորան զարկէ. այն ժամանակ Յովնաթանը իմացաւ որ իր հայրը որոշել է որ Դաւիթին մեռցնէ։ 34  Եւ Յովնաթանը սեղանիցը վեր կացաւ բարկութիւնը բորբոքուած, եւ ամսի երկրորդ օրը կերակուր չ’կերաւ. որովհետեւ Դաւիթի համար տխրեց, որ իր հայրը նորան անարգեց։ 35  Եւ երբոր առաւօտ եղաւ Յովնաթանը դուրս եկաւ դաշտը, Դաւիթին հետ որոշած ժամանակին, եւ իր հետ մի փոքր տղայ կար։ 36  Եւ իր տղային ասեց. Վազիր գտիր այս նետերը որ ես գցում եմ. եւ երբոր տղան վազում էր, նա նետը նորանից այն կողմը գցեց։ 37  Եւ երբոր այն տղան Յովնաթանի գցած նետի տեղը գնաց, Յովնաթանը այն տղայի ետեւից կանչեց եւ ասեց. Ահա նետը քեզանից այն կողմն է։ 38  Եւ Յովնաթանը այն տղայի ետեւից կանչեց. Շուտ արա, շտապիր, մի կանգնիր։ Եւ Յովնաթանի տղան նետերը ժողովեց, եւ եկաւ իր տիրոջ մօտ։ 39  Բայց տղան մի բան չ’գիտէր. միայն Յովնաթանն ու Դաւիթը գիտէին այս բանը։ 40  Եւ Յովնաթանն իր գործիքները տղային տուաւ եւ նորան ասեց. Գնա՝ քաղաքը տար։ 41  Եւ տղան գնաց եւ Դաւիթը հարաւային կողմից դուրս եկաւ եւ գետինը ընկաւ երեսի վերայ եւ երեք անգամ երկրպագութիւն արաւ, եւ իրար համբուրեցին, ու իրար վերայ լաց եղան մինչեւ որ Դաւիթը շատ լաց եղաւ։ 42  Եւ Յովնաթանը Դաւիթին ասեց. Գնա խաղաղութեամբ, ինչպէս որ մենք երկուսս Տիրոջ անունովը երդում արինք եւ ասեցինք թէ Տէրը իմ ու քո մէջ՝ եւ իմ սերունդի ու քո սերունդի մէջ վկայ լինի մինչեւ յաւիտեան։  Եւ Դաւիթը վեր կացաւ գնաց, Յովնաթանն էլ գնաց քաղաքը։

Ծանոթագրություններ