1 Սամուել 21։1-15

21  Եւ Դաւիթը գնաց Նոբ Աքիմելէք քահանայի մօտ. եւ Աքիմելէքը զարհուրելով Դաւիթին դիմաւորեց, եւ նորան ասեց. Ի՞նչու համար մինակ ես եւ հետդ մարդ չ’կայ։  Եւ Դաւիթն Աքիմելէք քահանային ասեց. Թագաւորը ինձ մի բան է հրամայել եւ ինձ ասել. Ոչ մի մարդ չ’իմանայ այն բանը, որի համար քեզ ուղարկում եմ, եւ որ քեզ հրամայեցի. եւ ես երիտասարդներին այսինչ տեղն եմ որոշել։  Հիմա ի՞նչ կայ ձեռքիդ տակ, ինձ հինգ հաց տուր, կամ ինչ որ կը գտնուի։  Եւ քահանան Դաւիթին պատասխանեց եւ ասեց. Ձեռքիս տակ հասարակ հաց չ’կայ, միայն սուրբ հաց կայ, երիտասարդները գոնէ եթէ կանանցից զգուշացել են՝ թող ուտեն։  Եւ Դաւիթը քահանային պատասխանեց եւ նորան ասեց. Կանայք մեզանից հեռու են երէկուանից եւ միւս օրից երբոր ես դուրս եկայ. եւ երիտասարդների ամանները մաքուր են. եւ այս էլ հասարակի պէս է, մանաւանդ որ այսօր ամանների մէջ սրբագործվում է։  Եւ քահանան սուրբ հացը տուաւ նորան. որովհետեւ այնտեղ ուրիշ հաց չ’կար, բայց միայն առաջաւորութեան հացը, որ Տիրոջ առաջիցը վեր էր առնվում, եւ վեր առնուած օրը տաք հաց էր դրվում։  Եւ այն օրը Սաւուղի ծառաներից մէկը այնտեղ Տիրոջ առաջին արգիլուած էր, եւ նորա անունը Եդովմայեցի Դովեկ* էր. նա Սաւուղի հովիւների գլխաւորն էր։  Եւ Դաւիթն Աքիմելէքին ասեց. Այստեղ ձեռքից տակ նիզակ կամ սուր չ’կա՞յ. որովհետեւ սուրս ու զէնքերս հետս չ’առայ, նորա համար որ թագաւորի գործը ստիպողական էր։  Եւ քահանան ասեց. Ահա Փղշտացի Գողիաթի սուրը՝ որ նորան Էլայի հովիտումը մեռցրիր, ահա նա եփուդի ետեւ մի հագուստով փաթաթուած է. եթէ նորան կ’առնես՝ առ. որովհետեւ այստեղ նորանից ուրիշը չ’կայ. եւ Դաւիթն ասեց. Նորա նմանը չ’կայ. նորան ինձ տուր։ 10  Եւ այն օրը Դաւիթը վեր կացաւ եւ Սաւուղի երեսիցը փախաւ, գնաց Գէթի Անքուս թագաւորի մօտ*։ 11  Եւ Անքուսի ծառաները նորան ասեցին*.Չէ՞ որ սա է երկրի թագաւորը՝ Դաւիթը, սորա համար չէ՞ր որ պար բռնողները պատասխանելով երգում էին եւ ասում.Սաւուղն իր հազարներին զարկեց,Եւ Դաւիթն՝ իր բիւրաւորներին։ 12  Եւ Դաւիթն այս խօսքերը դրաւ իր սրտի մէջ, եւ Գէթի թագաւորի Անքուսի երեսիցը շատ վախեցաւ։ 13  Եւ նորանց առաջին իր կերպարանքը փոխեց*՝ նորանց ձեռքի տակ իրան խելագար ձեւացրեց. դռների փեղկերի վերայ նշաններ էր գծում, եւ լորձունքները ծորեցնում էր իր մօրուքի վերայ։ 14  Եւ Անքուսն իր ծառաներին ասեց. Ահա տեսաք այս մարդը որ խելագար է, նորան ի՞նչու համար ինձ մօտ բերիք։ 15  Մի՞թէ ես խելագարների կարօտ եմ, որ դորան բերիք իմ առաջը գիժութիւն անելու համար. դա իմ տո՞ւնս մտնէ։

Ծանոթագրություններ

21։7 Գլ. 22:9։ Սաղ. 52. վերնագիրը։
21։11 Սաղ. 34. վերնագիրը։ Տես Գլ. 14:4։
21։11 Սաղ. 56. վերնագիրը։
21։13 Սաղ. 34. վերնագիրը։