1 Սամուել 29։1-11

29  Եւ Փղշտացիները իրանց բոլոր բանակները ժողովեցին Ափեկ. եւ Իսրայէլացիները բանակ տուին Յեզրայէլի աղբիւրի մօտ։  Եւ Փղշտացիների նախարարները անց էին կենում հարիւրաւորներովը եւ հազարաւորներովը. եւ Դաւիթն եւ իր մարդիկը նորանց ետեւիցը անց էին կենում Անքուսի հետ։  Եւ Փղշտացիների իշխաններն ասեցին. Այս Եբրայեցիներն ի՞նչ են։ Եւ Անքուսը Փղշտացիների իշխաններին ասեց. Սա Իսրայէլի թագաւոր Սաւուղի ծառայ Դաւիթը չէ՞, որ այսչափ օրերից՝ կամ մանաւանդ այսչափ տարիներից ի վեր ինձ մօտ է. եւ նորա այս կողմն անցած օրիցը մինչեւ այս օրը նորա վերայ ոչ մի բան չ’գտայ։  Եւ Փղշտացիների իշխանները նորա վերայ բարկացան, եւ Փղշտացիների իշխանները նորան ասեցին. Այդ մարդը ետ ուղարկիր, որ գնայ իր տեղը, ուր որ նորան դրիր, եւ մեզ հետ չ’իջնէ պատերազմի, մի գուցէ պատերազմի մէջ մեզ թշնամութիւն անէ. որովհետեւ նա ի՞նչով պիտի հաշտուի իր տիրոջ հետ, չէ՞ որ այս մարդկանց գլուխներովը։  Սա այն Դաւիթը չէ՞ որի համար կանայքը պար բռնելով եւ պատասխանելով ասում էին. Սաւուղն իր հազարաւորներին զարկեց, Եւ Դաւիթն իր բիւրաւորներին։  Եւ Անքուսը Դաւիթին կանչեց եւ նորան ասեց. Տէրը կենդանի է որ դու ուղիղ մարդ ես, եւ ինձ հետ բանակի մէջ մտնելդ ու դուրս գալդ իմ աչքին բարի է երեւում. որովհետեւ ինձ մօտ եկած օրիցդ մինչեւ այս օրը քեզ վերայ մի չարութիւն չ’գտայ. բայց նախարարների աչքին դու լաւ չես երեւում.  Եւ հիմա ետ դարձիր եւ խաղաղութեամբ գնա, եւ Փղշտացիների նախարարների աչքին վատ երեւեցածը մի անիր։  Եւ Դաւիթն Անքուսին ասեց. Ես ի՞նչ եմ արել, եւ քո առաջիդ կանգնած օրից մինչեւ այս օրը ծառայիդ վերայ ի՞նչ գտար, որ ես չ’գնամ եւ իմ Տէր թագաւորի թշնամիների հետ պատերազմ չ’անեմ։  Եւ Անքուսը պատասխանեց եւ Դաւիթին ասեց. Գիտեմ որ դու իմ աչքերի առաջին Աստուծոյ հրեշտակի պէս լաւ ես երեւում, բայց Փղշտացիների իշխաններն ասում են թէ Նա մեզ հետ դուրս չ’գայ պատերազմի։ 10  Եւ հիմա առաւօտը կանուք վեր կաց՝ դու եւ քո տիրոջ ծառաները՝ որոնք եկան քեզ հետ, եւ առաւօտը կանուք վեր կացած լուսածագին գնացէք։ 11  Եւ Դաւիթն ինքը եւ իր մարդիկը առաւօտը կանուք վեր կացան որ գնան, եւ Փղշտացիների երկիրը դառնան, իսկ Փղշտացիները վեր ելան Յեզրայէլ։

Ծանոթագրություններ