1 Սամուել 3։1-21

3  Եւ Սամուէլ մանուկը Հեղիի առաջին Տիրոջը ծառայութիւն էր անում. եւ այն օրերը Տիրոջ խօսքը հազուագիւտ էր՝ յայտնի տեսիլք չ’կար:  Եւ այն ժամանակ եղաւ որ Հեղին իր տեղը պառկած էր. (եւ նորա աչքերը սկսել էին ծանրանալ՝ չէր կարողանում տեսնել.)  Եւ Աստուծոյ կանթեղը տակաւին չէր հանգչել, եւ Սամուէլը քնել էր Տիրոջ տաճարումը, ուր որ Աստուծոյ տապանակն էր:  Եւ Տէրը կանչեց Սամուէլին. եւ նա ասեց. Ահա ես.  Եւ Հեղիի մօտ վազելով՝ ասեց. Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր: Եւ նա ասեց. Ես չ’կանչեցի. դարձիր պառկիր: Եւ նա դարձաւ պառկեց:  Եւ Տէրը դարձեալ կանչեց՝ Սամուէլ. եւ Սամուէլը վեր կացաւ Հեղիի մօտ գնաց եւ ասեց. Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր: Եւ նա ասեց. Ես չ’կանչեցի, որդեակս, դարձիր պառկիր:  Եւ Սամուէլը Տիրոջը դեռ չէր ճանաչում, եւ Տիրոջ խօսքը դեռ նորան յայտնուած չէր:  Եւ դարձեալ երրորդ անգամ Տէրը կանչեց, Սամուէլ. եւ նա վեր կացաւ Հեղիի մօտ գնաց, եւ ասեց. Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր: Եւ Հեղին իմացաւ որ Տէրն է կանչում մանուկին:  Եւ Հեղին Սամուէլին ասեց. Գնա պառկիր եւ եթէ քեզ կանչէ, ասիր. Խօսիր, Տէր, որովհետեւ քո ծառան լսում է: Եւ Սամուէլը գնաց իր տեղը պառկեց: 10  Եւ Տէրն եկաւ կանգնեց, եւ առաջի անգամների պէս կանչեց, Սամուէլ՝ Սամուէլ. եւ Սամուէլն ասեց. Խօսիր, որովհետեւ քո ծառան լսում է: 11  Այն ժամանակ Տէրը Սամուէլին ասեց. Ահա ես Իսրայէլի մէջ մի բան կ’անեմ, որ ամեն նորան լսողի երկու ականջները կ’հնչեցնեն: 12  Այն օրը Հեղիի վերայ կ’կատարեմ ամեն ինչ որ նորա տան վերայով խօսել եմ. կ’սկսեմ եւ կ’վերջացնեմ: 13  Եւ իրան իմացրել եմ, որ նորա տունը պիտի դատեմ յաւիտեան որ գիտէր այն անօրէնութիւնը, որ նորա որդիքը իրանց վերայ անէծք են բերում, եւ նա չ’յանդիմանեց նորանց: 14  Ես սորա համար երդում արի Հեղիի տան համար, որ Հեղիի տան անօրէնութեանը՝ զոհերով եւ ընծաներով յաւիտեան քաւութիւն չ’լինի: 15  Եւ Սամուէլը մինչեւ առաւօտ պառկեց եւ յետոյ Տիրոջ տան դռները բացաւ. եւ Սամուէլը վախեցաւ այն տեսիլքը Հեղիին պատմելուց: 16  Բայց Հեղին Սամուէլին կանչեց եւ ասեց. Սամուէլ՝ որդեակս. եւ նա ասեց. Ահա ես. Եւ նա ասեց. 17  Ի՞նչ է այն խօսքը, որ քեզ ասեց. ինձանից մի ծածկիր, Աստուած քեզ այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ ինձանից ծածկես մի խօսք այն ամեն խօսքերիցը որ նա քեզ հետ խօսել է: 18  Եւ Սամուէլը բոլոր խօսքերը նորան պատմեց, նորանից չ’ծածկեց: Եւ Հեղին ասեց. Նա Տէրն է, ինչ որ հաճոյ է իր աչքերի առաջին՝ թող անէ: 19  Եւ Սամուէլը մեծացաւ, եւ Տէրը նորա հետ էր, եւ իր բոլոր խօսքերից մէկը գետինը չ’գցեց: 20  Եւ Դանից մինչեւ Բերսաբէէ բոլոր Իսրայէլն իմացաւ, որ Սամուէլը հաստատուած է Տիրոջ համար մարգարէ: 21  Եւ Տէրը Սելովումը դարձեալ երեւեցաւ. որովհետեւ Տէրը Սելովումը Սամուէլին յայտնվում էր Տիրոջ խօսքերովը: Եւ բոլոր Իսրայէլի մէջ տարածվում էր Սամուէլի խօսքը:

Ծանոթագրություններ