1 Սամուել 8։1-22

8  Եւ երբոր Սամուէլը ծերացաւ իր որդիներին Իսրայէլի վերայ դատաւոր դրաւ:  Եւ նորա անդրանիկ որդիի անունը Յովէլ, եւ երկրորդի անունը Աբիա էր, եւ Բերսաբէէումը դատաւորութիւն էին անում:  Եւ նորա որդիքը չ’գնացին նորա ճանապարհների մէջ, այլ շահասիրութեան ետեւից ընկան եւ կաշառք էին առնում, եւ իրաւունքը ծռում էին:  Եւ Իսրայէլի բոլոր ծերերը ժողովուեցան, եւ գնացին Ռամա Սամուէլի մօտ,  Եւ նորան ասեցին. Ահա դու ծերացել ես, եւ քո որդիքը չեն գնում քո ճանապարհների մէջ. արդ մեզ վերայ թագաւոր դիր, որ մեզ դատէ ինչպէս որ ամեն ազգերը:  Եւ այս բանը Սամուէլի աչքին վատ երեւեցաւ, որ ասեցին թէ՝ մեզ թագաւոր տուր, որ մեզ դատէ. եւ Սամուէլն աղօթք արաւ Տիրոջը:  Եւ Տէրը Սամուէլին ասեց. Լսիր ժողովրդի խօսքին եւ այն ամենին որ քեզ ասեցին. որովհետեւ նորանք ոչ թէ քեզ են մերժում, այլ ինձ են մերժում, որ նորանց վերայ չ’թագաւորեմ:  Բոլոր այն գործերի պէս որ նորանք արին նորանց Եգիպտոսից հանած օրիցս մինչեւ այս օրը որ ինձ թող տալով ուրիշ աստուածների ծառայութիւն արին, այնպէս էլ քեզ են անում:  Եւ հիմա դու նորանց խօսքին լսիր. բայց նորանց յայտնի վկայես եւ նորանց իմացնես այն թագաւորի իրաւունքը որ նորանց վերայ պիտի իշխէ: 10  Եւ Սամուէլը Տիրոջ բոլոր խօսքերն ասեց իրանց թագաւոր ուզող ժողովրդին. 11  Եւ ասեց. Ձեզ վերայ իշխելու թագաւորի իրաւունքը այս է լինելու. Ձեր տղերքը կ’առնէ եւ կ’տանէ իր համար իր կառքերի եւ ձիերի վերայ կ’դնէ, որ վազեն իր վազեն իր կառքերի առաջից. 12  Եւ իր համար հազարապետներ ու յիսնապետներ շինէ, եւ որ նորանք իր արտերը հերկեն եւ հունձերը հնձեն, եւ նորա պատերազմական զէնքերն ու կառքերի գործիքները շինեն: 13  Եւ կ’առնէ ձեր աղջկերքը իւղագործ, խոհարար ու հացթուխ կ’շինէ: 14  Եւ ձեր ընտիր արտերը՝ այգիները եւ ձիթենիները կ’առնէ եւ իր ծառաներին կ’տայ: 15  Եւ ձեր հունտերիցը եւ ձեր այգիներիցը տասանորդ կ’առնէ եւ իր ներքինիներին եւ ծառաներին կ’տայ: 16  Եւ ձեր ընտիր ծառաներն ու աղախինները, եւ ձեր տղամարդերը, եւ ձեր էշերը կ’առնէ եւ իր համար կ’գործածէ: 17  Ձեր հօտերիցը տասանորդ կ’առնէ, եւ դուք նորա ծառաները կ’լինէք: 18  Այն օրը դուք ձեր ընտրած թագաւորի երեսիցը կ’աղաղակէք, բայց Տէրը այն օրը ձեզ պատասխան չի տալ: 19  Սակայն ժողովուրդը Սամուէլի խօսքին լսել չ’ուզեց, եւ ասեցին. Ոչ, անպատճառ մեզ վերայ թագաւոր լինի. 20  Եւ մենք էլ բոլոր ազգերի պէս լինենք. եւ մեր թագաւորը մեզ դատէ, եւ նա մեր առաջին դուրս գայ, եւ նա պատերազմէ մեր պատերազմները: 21  Եւ Սամուէլը ժողովրդի բոլոր խօսքերը լսեց եւ ասեց Տիրոջ ականջին: 22  Եւ Տէրը Սամուէլին ասեց. Նորանց ձայնին լսիր, եւ նորանց վերայ թագաւոր դիր: Այն ժամանակ Սամուէլն Իսրայէլի որդկանցն ասեց. Ամեն մարդ իր քաղաքը գնայ:

Ծանոթագրություններ