1 Տարեգրություն 1։1-54

1  Ադամ, Սէթ, Ենովս,  Կայնան  Մաղաղիէլ, Յարեդ, Ենովք, Մաթուսաղայ,  Ղամէք, Նոյ, Սէմ, Քամ եւ Յաբեթ։  Յաբեթի որդիքը՝ Գոմեր, Մագոգ, Մադայ, Յաւան, Թոբէլ, Մոսոք եւ Թիրաս։  Եւ Գոմերի որդիքը՝ Ասքանաս, Ռիփաթ եւ Թորգոմա։  Եւ Յաւանի որդիքը՝ Եղիսայ, Թարսիս, Կիտացիք եւ Ռոդացիք։  Քամի որդիքը՝ Քուշ եւ Մեստրեմ, Փուդ եւ Քանան։  Եւ Քուշի որդիքը՝ Սաբա, Եւիլա, Սաբաթա, ռեդմա եւ Սեբեթաքա. եւ Ռեգմայի որդիքը՝ Սաբա եւ Դեդան։ 10  Եւ Քուշը ծնեց Նեբրովթին. սա սկսեց զօրաւոր լինել երկրի վերայ։ 11  Եո Մեստրեմը ծնեց Լուդացիներին, Անամացիներին, Լաբացիներին, 12  Նեփթուքացիներին, Պաթուրեստացիներին եւ Քասլուքացիներին (որտեղից որ դուրս եկան Փղշտացիք) եւ Կափթորացիներին։ 13  Եւ Քանանը ծնեց իր անդրանիկ Սիդոնին եւ Քետին, 14  Յեբուսացիին, Ամօրհացիին եւ Գերգեսացիին, 15  Խեւացիին, Արուկեցիին, Ասենացիին, 16  Արուադացիին, Սամարացիին եւ Ամաթացիին։ 17  Սէմի որդիքը՝ Ելամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ, Արամ, Հուս, 18  Հուլ, Գաթեր եւ Մոսոք։ Եւ Արփաքսադը ծնեց Սաղային, եւ Սաղան ծնեց Եբերին։ 19  Եւ Եբերին ծնուեցան երկու որդիք՝ մէկի անունը Փաղէկ, որովհետեւ նորա օրերումը երկիրը բաժանուեցաւ, իսկ նորա եղբօր անունը Յեկտան։ 20  Եւ Յեկտանը ծնեց Ելմովդադին եւ Սաղափին եւ Ասարմովթին եւ Յարաքին, 21  Եւ Յադորամին, Ուզալին, Դեկլային, 22  Եւ Գեբաղին, Աբիմիէլին եւ Սաբային, 23  Եւ Ոփրին, Եւիլային եւ Յորաբին.սորանք ամենը Յեկտանի որդիքն են։ 24  Սէմ, Արփաքսադ, Սաղայ, 25  Եբեր, Փաղէկ, Ռաքաւ, 26  Սերուգ, Նաքովր, Թարայ, 27  Աբրամ, որ նա ինքն է Աբրահամ։ 28  Աբրահամի րդիքը՝ Իսահակ եւ Իսմայէլ։ 29  Սրանք են նրանց ծնունդները. Իսմայէլի անդրանիկը Նաբէօթ, եւ Կեդար, եւ Աբդիէլ, 30  Մաբսամ, Մասմա, Դումա, Մասսէ, 31  Քոդադ, Թեմա, Յետուր, Նափէս եւ Կեդմա. սորանք Իսմայէլի որդիքն են։ 32  Եւ Աբրահամի հարճի Քետուրայի որդիքը. նա ծնեց Զեմրանին, Յեկսանին, Մադանին, Մադիանին, Յեսբոկին եւ Սովէին։ Եւ Յեկսանի որդիքը՝ Սափա եւ Դեդան։ 33  Եւ Մադիանի որդիքը՝ Գեփա, Ափէր, Ենովք, Աբդիա եւ Ելդադա. սորանք ամենքը Քետուրայի որդիքն են։ 34  Եւ Աբրահամաը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիքը՝ Եսաւ եւ Իսրայէլ։ 35  Եսաւի որդիքը՝ Եղիփազ, Ռագուէլ, Յէուս, Յեգղօմ եւ Կորխ։ 36  Եւ Եղիփազի որդիքը՝ Թեման, Օմար, Սեփո, Գոթամ, Կենէզ, Թամնա եւ Ամաղէկ։ 37  Ռաուէլի որդիքը՝ Նահաթ, Զարա, Մամմա եւ Մեզա։ 38  Եւ Սէիրի որդիքը՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեկօն, Անա, Դիսօն, Եսեր ու Դիսան։ 39  Եւ Ղոտանի որդիքը՝ Քոռի եւ Հեմամ. եւ Ղոտանի քոյրը՝ Թամնա։ 40  Սոբաղի որդիքը՝ Գաղուան, Մանաքաթ, Գեբաղ, Սեփո եւ Օնամ։ Եւ Սեբեգօնի որդիքը՝ Այիա եւ Անա։ 41  Անայի որդին՝ Դիսօն. եւ Դիսօնի որդիքը՝ Ամրան*, Եսբաան, Յեթրան եւ Քառան։ 42  Եսերի որդիքը՝ Բաղղան, Զաաւան եւ Յաական։ Դիսանի որդիքը՝ Հուս եւ Առան։ 43  Եւ սորանք են այն թագաւորները, որ թագաւորեցին Եդովմի երկրումը Իսրաէլի որդկանց վերայ մի թագաւոր թագաւորելուց առաջ. Բէովրի որդին Բաղա. եւ նորա քաղաքի անունն էր Դենհաբա։ 44  Եւ Բաղան մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Բորսացի Զարայի որդի Յոբաբը։ 45  Եւ Յոբաբը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Թեմանացիների երկրից Հուսամը։ 46  Եւ Հուսամը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Բադադի որդի Ադադը, որ Մովաբի դաշտումը կոտորեց Մադիանացիներին, եւ նորա քաղաքի անունն էր Աւիթ։ 47  Եւ Ադադը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Մասրեկացի Սամաղան։ 48  Եւ Սամաղան մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Գետի Ռոբովթացի Սաւուղը։ 49  Եւ Սաւուղը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Աքբորի որդի Բաաղանանը։ 50  Եւ Բաաղանանը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Ադադը եւ նորա քաղաքի անունն էր Փոքով, եւ նորա կնկայ անունն էր Մետաբիէլ՝ դուստր Մեզաաբի աղջիկ Մատրեթի։ 51  Եւ Ադադը մեռաւ։ Եւ Եդովմի իշխաններն էին՝ Թամնա իշխան, Գաղուա իշխան, Յեթաթ իշխան. Ողիբամա իշխան. 52  Էլա իշխան, Փինոն իշխան, Կենէզ իշխան, 53  Թեման իշխան, Մաբզար իշխան, 54   Մագիդիէլ իշխան, Իրամ իշխան։ Սորանք են Եդովմի իշխանները։

Ծանոթագրություններ

1։41 Ծն. 36:26՝ կոչուած է «Ամատան։»