1 Տարեգրություն 11։1-47

11  Եւ բոլոր Իսրայէլը ժողովուեցան Դաւիթի մօտ Քեբրոն ասելով. Ահա մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք.  Դեռ սորանից առաջ երբոր Սաւուղը մեզ վերայ թագաւոր էր՝ դու էիր Իսրայէլին դուրս հանում եւ ներս բերում։ Եւ քո Տէր Աստուածն ասեց քեզ. Դու հովուես իմ ժողովուրդ Իսրայէլին եւ դու լինիս իշխան իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ։  Եւ Իսրայէլի բոլոր ծերերն եկան թագաւորի մօտը Քեբրօն. եւ Դաւիթը նորանց հետ դաշինք դրաւ Քեբրոնում Տիրոջ առաջին, եւ նորանք Դաւիթին թագաւոր օծեցին Իսրայէլի վերայ Տիրոջ խօսքին համեմատ որ խօսեց Սամուէլի ձեռովը։  Եւ Դաւիթը գնաց բոլոր Իսրայէլի հետ Երուսաղէմ, որ է Յեբուս, եւ այնտեղ էին Յեբուսացիք՝ այն երկրի բնակիչները։  Եւ Յեբուսի բնակիչներն ասեցին Դաւիթին. Այստեղ պիտի չ’մտնես. բայց Դաւիթն առավ Սիօնի բերդը, որ է Դաւիթի քաղաքը։  Եւ Դաւիթն ասեց. Ով որ Յեբուսացիներին առաջ զարկէ, նա կ’լինի գլխաւոր եւ զօրապետ. եւ առաջ Շարուհեայի որդի Յովաբը վեր ելաւ. եւ նա զօրագլուխ եղաւ։  Եւ Դաւիթը բնակուեց այն բերդում. նորա համար նորան Դաւիթի քաղաք են կոչում։  Եւ քաղաքը շինեց շուրջանակի Մելօնից մինչեւ նորա շրջակայքը՝ եւ Յովաբը նորագեց քաղաքի մնացորդը։  Եւ Դաւիթը գնալով մեծանում էր, եւ Զօրաց Տէր նորա հետ էր։ 10  Եւ սորանք են Դաւիթի քաջերը գլխաւորները, որոնք նորան օգնեցին նորա թագաւորութիւնում բլոր Իսրայէլի հետ, որ նորան թագաւոր անեն, Տիրոջ Իսրայէլի վերայ ասած խօսքին համեմատ։ 11  Եւ սա է Դաւիթի քաջերի թիւը. Հաքեմոնիի որդի Յեսբաամ՝ երեսունի գլխաւորը. սա իր նիզակը վեր խաղացրեց երեք հարիւր մարդկանց վերայ մէկ անգամում մեռցնելով։ 12  Եւ նորանից յետոյ Աքուքացի Դովդայի որդի Եղիիիիազարը, սա այն երեք զօրաւորների հետ էր։ 13  Սա Դաւիթի հետ էր Աբեսդոմմինում, եւ այնտեղ ժողովուել էին Փղշտացիները պատերազմելու համար, եւ այնտեղ արտի մէկ մասը լիքն էր գարիով, եւ ժողուվուրդը փախաւ Փղշտացիների առաջից։ 14  Իսկ սորանք կանգնեցին ագարակի մէջ, եւ նորան ազատեցին, եւ զարկեցին Փղշտացիներին. եւ Տէրը փրկեց մեծ փրկութիւնով։ 15  Եւ այն երեսուն զօրաւարներից երեքն իջան վէմը Դաւիթի մօտ, Ոդողոմի քարայրը, եւ Փղշտացիների բանակը բանակ էր տուել Ռափայնոց հովտի մէջ։ 16  Եւ այն ժամանակ Դաւիթը բերդումն էր, եւ Փղշտացիներից մի զօրագունդ Բեթլէհէմումն էր։ 17  Եւ Դաւիթը փափաքելով ասեց. Ո՞վ կ’բերէ ինձ համար խմելու ջուր Բեթլէհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է։ 18  Եւ այն երեքը ճեղքեցին Փղշտացիների բանակը եւ ջուր քաշեցին Բեթլէհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է, եւ բերին տուին Դաւիթին, իսկ Դաւիթը չ’ուզեց խմել այն եւ թափեց նորան Տիրոջ համար։ 19  Եւ ասեց. Քաւ լիցի ինձ, ով իմ Աստուած, որ անեմ այս բանը. այս մարդկանց արիւնը խեմե՞մ ես իրանց կեանքի տեղ. որովհետեւ իրանց կեանքը վտանգի դնելով բերին այն. եւ չ’ուզեց խմել նորան։ Այս բաներն արին այն երեք զօրաւորները։ 20  Եւ Յովաբի եղբայր Աբեսսան այն երեքի գլխաւորն էր. եւ նա խաղացրեց իր նիզակը երեք հարիւրի վերայ նորանց սպանելով. եւ նա այն երեքի մօտ անուանի էր։ 21  Այն երեքից երկուսի մօտ յարգուած էր, եւ նորանց իշխան եղաւ, բայց այն միւս երեքին չէր հասնի։ 22  Եւ Յովիադայի որդի Բանեան՝ ի ժիր եւ գործունեայ մարդի որդի Կաբեսէլացի՝ զարկեց Մովաբի երկու զօրաւոր մարդկանցը եւ նա իջաւ ու զարկեց առիւծին գուբի մէջ ձիւնի ժամանակ։ 23  Եւ նա զարկեց այն Եգիպտացի մարդին՝ այն հինգ կանգուն երկար մարդին. եւ Եգիպտացիի ձեռին մի նիզակ կար ոստայնանկների գլանի չափ. եւ նա իջաւ նորա մօտ մի ցուպով եւ յափշտակեց նիզակը Եգիպտացիի ձեռքից եւ սպանեց նորան իր նիզակովը։ 24  Այս բաներն արաւ Յովիադայի որդի Բանեան՝ եւ նա անուանի էր այն երեք զօրաւարների մէջ։ 25  Ահա նա այն երեսունիցն աւելի պատուաւոր էր, բայց այն երեքին չէր հասնիլ. եւ Դաւիթը նորան իր ատեանին վերակացու դրաւ։ 26  Եւ քաջազունք. Յովաբի եղբայր Ասայէլը, Բեթլէհէմացի Դովդայի որդի Ելէանան, 27  Հարօդացի Սամմա, Փելօնացի Քեղղէս, 28  Թեկուացի Եկգեսի որդի Իրասը, Անաթովթացի Աբիեզեր, 29  Ովսացի Սովբաք, Աքուքացի Եղի, 30  Նետոփաթացի Մաարայ, Նետոփաթացի Բաանայի որդի Ալադը 31  Բենիամինի որդկանց Գաբայից Ռիբայի որդի Եթթին, Փարաթոնացի Բանեա, 32  Գաասի ձորից Հուրայ, Արասաթացի Աբիէլ, 33  Բարումացի Ազամօթ, Սաղաբինացի Եղիաբա, 34  Գեզոնացի Հասեմի որդիները՝ Արարացի Սագէի որդի Յովնաթանը, 35  Արարացի Սաքարի որդի Աքիամը, Ովրի որդի Եղիփաղը, Մեքուրաթացի Ոփեր, 36  Փելօնացի Աքիա, 37  Կարմելացի Ասարէ, Ազբիայի որդի Նաարան, 38  Նաթանի եղբայր Յովելը 39  Ագարայի որդի Նաբարը, Ամմոնացի Սելեկ, Շարուհեան Յովաբի կապարճակիր Բերովթացի Նաարան, 40  Յեթերացի Իրաս, Յեթերացի Գարեր, 41  Քետացի Ուրիա, Ազայի որդի Զաբադը, 42  Ռուբենեաց գլուխը Ռուբենեան Սիղայի որդի Աղինան, որ նորա հետ երեսուն մարդ կար, 43  Մաաքայի որդի Անանը, Մաթանացի Յովսափատ, 44  Աստարովթացի Ոզիաբ Արոերացի Քովթամի որդիքը՝ Մեմա եւ Յէիէլ, 45  Սամարիի որդի Յեդիէլը, եւ նորա եղբայր Թիսացի Յովքան, 46  Մահաւացի Եղիէլ, Եղնաամի որդիքը՝ Յարիբայի եւ Յօսաւիա, Մովաբացի Յեթեմա, 47  Եղիէլ, Ովբէդ, եւ Մեսօբացի Յեսիէլ։

Ծանոթագրություններ