1 Տարեգրություն 14։1-17

14  Եւ Տիւրոսի Քիրամ թագաւորը դեսպաններ ուղարկեց Դաւիթի մօտ, եւ եղեւնափայտներ եւ որմնադիրներ եւ հիւսներ, որ նորա համար տուն շինեն։  Եւ Դաւիթն իմացաւ, որ Տէրը նորան թագաւոր հաստատեց Իսրայէլի վերա. որվհետեւ նորա թագաւորությունը բարձրացաւ իր ժողովրդի Իսրայէլի պատճառով։  Եւ Դաւիթն ուրիշ կանայք էլ առաւ Երուսաղէմում. եւ Դաւիթը՝ էլ տղերք եւ աղջկերք ծնեց։  Եւ սորանք են Երուսաղէմում նորան ծնուած տղերց անունները. Սամաա, Սովբաբ,  Նաթան, Սողոմոն, Յեբաար, Եղիսուա,  Եղիփաղէտ, Նոգա, Նափեկ,  Յափիէ, Եղիսամա, Բաղիադա* եւ Եղիփաղէտ։  Եւ Փղշտացիները լսեցին, որ Դաւիթը թագաւոր է օծուել բոլոր Իսրայէլի վերայ, եւ բոլոր Փղշտացիները վեր գնացին որ Դաւիթին որոնեն, եւ Դաւիթը լսեց ու դուրս եկաւ նորանց առաջը։  Եւ Փղշտացիները եկան եւ փռուեցան Ռափայնոց հովտումը։ 10  Եւ Դաւիթը հարցրեց Աստուծուն թէ Վեր գնա՞մ Փղշտացիների վերայ, եւ դու նորանց իմ ձեռքը կը մատնե՞ս։ Եւ Տէրն ասեց նորան. Գնա, եւ ես նորանց քո ձեռքը կ’մատնեմ։ 11  Այն ժամանակ գնացին Բաաղփարասին. եւ Դաւիթը նորանց այնտեղ յաղթեց, եւ Դաւիթն ասեց. Աստուած իմ թշնամիներին իր ձեռքովը պատառեց ջրերի պատառուածքի պէս. նորա համար այն տեղի անունը Բաաղփարասին ասուեցաւ։ 12  Եւ նորան այնտեղ ձգեցին իրանց աստուածները. եւ Դաւիթը հրամայեց, եւ նորանք այրեցին կրակով։ 13  Եւ Փղշտացիները դարձեալ եկան եւ փռուեցան հովտումը։ 14  Եւ Դաւիթը դարձեալ հարցրեց Աստուծուն, եւ Աստուած ասեց նորան. Վեր մի գնար նորանց ետեւից, դարձիր նորանց ետեւից, եւ նորանց վերայ գնա թթենիների կողմից։ 15  Եւ երբոր թթենիների գլխին գնացքի ձայնը լսես, այն ժամանակ դուրս եկ պատերազմի. որովհետեւ Աստուաթ պիտի դուրս գայ քո առաջից Փղշտացիների բանակը զարկելու համար։ 16  Եւ Դաւիթն այնպէս արաւ ինչպէս որ Տէրը հրամայեց իրան, եւ զարկեցին Փղշտացիների բանակը Գաբաւոից մինչեւ Գազեր։ 17  Եւ Դաւիթի անունը հռչակուեցաւ ամեն երկիրներում, եւ Տէրը նորա վախը գցեց ամեն ազգերի վերայ։

Ծանոթագրություններ

14։7 բ Թագ. 5։16՝ «Եղիադա։»