1 Տարեգրություն 15։1-29

15  Եւ նա իր համար Դաւիթի քաղաքումը տներ շինեց, եւ Աստուծոյ տապանակի համար տեղ պատրաստեց, եւ նորա համար մի վրան գցեց։  Այն ժամանակ Դաւիթն ասեց. Ոչ ով վեր չ’առնէ Աստուծոյ տապանակը բացի Ղևտացիներից. որովհետեւ Տէրը նորանց ընտրեց որ կրեն Աստուծոյ տապանակը եւ նորան ծառայեն յաւիտեան։  Եւ Դաւիթը ժողովուեց բոլոր Իսրայէլը Երուսաղէմ, որ Տիրոջ տապանակը վեր տանեն իր տեղը, որ նորա համար պատրաստեց։  Եւ Դաւիթը ժողովեց Ահարօնի որդիներին եւ Ղեւտացիներին.  Կահաթի որդկանցից՝ Ուրիէլ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր քսան։  Մերարիի որդկանցից՝ Ասայիա իշխանին եւ նորա եղբայրներին երկու հարիւր քսան։  Գերսոնի որդկանցից՝ Յովէլ իշխանին եւ նրա եղբայրներին հարիւր երեսուն։  Եղիսափանի որդկանցից՝ Սեմայիա իշխանին եւ նրա եղբայրներին երկու հարիւր։  Քեբրոնի որդկանցից՝ Եղիէլ իշխանին եւ նորա եղբայրներն ութսուն։ 10  Ոզէլի որդկանցից՝ Ամինադաբ իշխանին եւ նրա եղբայրներին հարիւր տասնեւերկու։ 11  Եւ Դաւիթը կանչեց Սադովկ եւ Աբիաթար քահանաներին եւ Ղեւտացիներից՝ Ուրիէլին, Ասայիային, Յովէլին, Սեմայիային, Եղիէլին եւ Ամինադաբին, 12  Եւ նորանց ասեց. Դուք էք Ղեւտացիների տոհմերի գլխաւորները. սրբեցէք ձեր անձերը դուք եւ ձեր եղբարք, որ Իսրայէլի Տէր Աստուծոյ տապանակը վեր տանէք նորա համար իմ պատրաստած տեղը։ 13  Որովհետեւ սկզբումը դուք չ’լինելու համար ՝ մեր Տէր Աստուածը մեզ հարուած տուաւ, որովհետեւ նորան չ’խնդրեցինք ինչպէս որ կարգն է։ 14  Եւ քահանաներն եւ Ղեւտացիներն սրբեցին իրանց անձերը Իսրայէլի Տէր Ասուծոյ տապանակը վեր տանելու համար։ 15  Եւ Ղեւտացիների որդիները վեր առան Աստուծոյ տապանակը՝ ինչպէս որ Մովսէսը Տիրոջ խօսքին համեմատ հրամայել էր՝ իրանց ուսերի վերայ ձողերով նորանց վերայ։ 16  Եւ Դաւիթը պատուիրեց Ղեւտացիների իշխաններին, որ իրենց եղբայրներից կանգնեցնեն երգիչներ երգեցողութեան գործիքներով՝ տաղիւներով, քնարներով եւ ծնծղաներով, որ բարձր ձայնով երգեն ուրախութեան համար։ 17  Եւ Ղեւտացիները կանգնեցրին Յովէլի որդի Եմանին եւ նորա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին, եւ նորանց եղբարք՝ Մերարայի որդկանցից Կիսեայի որդի Եթանին։ 18  Եւ նորանց հետ նորանց երկրորդ դասակարգի եղբայրներին՝ Զաքարիային, Բենին, Յազիէլին, Սեմիրամովթին, Յեքիէլին, Ուննիին, Եղիաբին, Բանեային, Մաասիային, Մատաթիային, Եղիփաղէին, Մակենիային, Աբդեդօմին եւ Յէիէլին որ դռնապաններ էին։ 19  Եւ Եման, Ասափ եւ Եթան երգիչները՝ պղնձի ծնծղաները հնչեցնելու համար. 20  Եւ Զաքարիա, Ազիէլ*, Սեմիրամովթ, Յեքիէլ, Ուննի, Եղիաբ, Մաասիա եւ Բանեա Ալամօթի վերայ տաւիղներով նուագելու համար։ 21  Եւ Մատաթիա, Եղիփաղէ, Մակենիա, Աբդեդօմ, Յէիել եւ Ազազիա քնարներով Շէմինիթով առաջնորդելով։ 22  Եւ Ղեւտացիների երգեցողութեան* իշխան Քոնոնիան սովորեցնում էր երգելը*, որվհետեւ նա հանճարեղ էր։ 23  Եւ Բարաքիան եւ Եղկանան տապանակի դռնապաններն էին։ 24  Եւ Սաբանիա, Յովսափատ, Նաթանայէլ, Ամեսայի, Զաքարիա, Բանեա եւ Եղիազար քահանաները փողերը հնչեցնում էին Աստուծոյ տապանակի առաջը. եւ Աբդեդօմ ու Յէիա տապանակի դռնապաններն էին։ 25  Այսպէս Դաւիթը եւ Իսրայէլի ծերերը եւ հազարապետները գնացին Տիրոջ ուխտի տապանակը Աբդէդօմի տանիցն ուրախութեամբ վեր տանելու։ 26  Եւ երբոր Աստուած Տիրով ուխտի տապանակը կրող Ղեւտացիներին օգնեց, այն ժամանակ եօթը զուարակ եւ եօթը խոյ զոհ արին։ 27  Եւ Դաւիթը բեհեզի պատմուճան էր հագել, նոյնպէս եւ բոլոր Ղեւտացիները որ կրում էին տապանակը, եւ երգիչները, եւ երգիչների* գլխաւորը Քոնոնիա երգիչների հետ. եւ Դաւիթի վերայ քթանի եփուդ կար։ 28  Եւ բոլոր Իսրայէլը վեր էր տանում Տիրոջ ուխտի տապանակը ուրախութեան աղաղակներով, շեփորի ձայնով, փողերով եւ հնչեցնող ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով։ 29  Եւ երբոր Տիրոջ ուխտի տապանակն եկաւ մինչեւ Դաւիթի քաղաքը, այն ժամանակ Սաւուղի աղջիկ Մեղքողը մտիկ տուաւ պատուհանիցը ու տեսաւ որ Դաւիթ թագաւորը կաքաւում եւ զուարճանում էր, եւ նա անարգեց նորան իր սրտումը։

Ծանոթագրություններ

15։20 Հմր. 18՝ «Յազիէլ։»
15։22 Կամ՝ բեռնակիրների։
15։22 Կամ՝ կրելը։
15։27 Կամ՝ բեռնակիրների։