1 Տարեգրություն 16։1-43

16  Եւ Աստուծոյ տապանակը բերին, եւ նորան դրին այն վրանի մէջ, որ Դաւիթը կանգնեցրել էր նորա համար. եւ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցրին Ասուծոյ առաջը։  Եւ երբոր Դաւիթը վերջացրեց ողջակէզները եւ խաղաղութեան զոհերը մատուցանելը, այն ժամանակ օրհնեց ժողովրդին Եհովայի անունովը։  Եւ բաշխեց Իսրայէլի բոլոր մարդկանցը՝ մարդից մինչեւ կինը իւրաքանչիւրին մէկ նկանակ հաց եւ մի կտոր միս եւ մէկ կարկանդակ։  Եվ Տիրոջ տապանակի առաջը Ղեւտացիներիցը պաշտօնեաներ դրաւ Իսրայէլի Տէր Աստուծուն յիշելու, օրհնելու եւ փառաւորելու համար*։  Գլխաւորը Ասափ, եւ նորա երկրորդը Զաքարիա, Յէիէլ, Սեմիրամովթ, Յեքիէլ, Մատաթիա, Եղիաբ, Բանեա, Աբդէդօմ եւ Յէիէլ տաւիղների եւ քնարների նուագարաններով. եւ Ասափը հնչեցնող ծնծղաներով։  Եւ Բանեա ու Յազիէլ քահանաները մշտական փողերով Աստուծոյ ուխտի տապանակի առաջը։  Այն ժամանակ առաջին անգամ Դաւիթը Տիրոջը օրհնելու յանձնարարութիւնը արաւ Ասափին եւ նորա եղբայրներին.   Գոհացէք Տերիցը, կանչեցէք նորա անունը.Իմացրէք ժողովուրդների մէջ նորա գործքերը։  Երգեցէք նորան, սաղմոսեցէք նորան,Մտածեցէք նորա ամեն սքաչելեաց վերայ։ 10  Պարծեցէք նորա սուրբ անունովը.Տիրոջը խնդրողների սիրտն ուրախանայ։ 11  Տիրոջը խնդրեցէք եւ նորա զօրութիւնը.Միշտ նորա երեսը որոնեցէք։ 12  Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ,Նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը։ 13  Ով նորա Իսրայէլ ծառայի զաւակներ,Նորա ընտրեալք՝ Յակոբի որդիք. 14  Ինքը Եհովան է մեր Աստուածը,Նորա իրաւունքները ամեն երկրում կան։ 15  Յիշեցէք յաւիտեան նորա ուխտը,Իր պատուիրած խօսքը միչեւ հազար ազգ։ 16  Այն, որ ուխտեց Աբրահամի հետ,Եւ իր երդումը՝ Իսահակի հետ. 17  Եւ հաստատեց, որ Յակոբի համար օրէնք՝Եւ Իսրայէլի համար յաւիտենական ուխտ լինի. 18  Ասելով. Քեզ կ’տամ Քանանի երկիրը,Ձեր ժառանգութեան վիճակը. 19  Երբոր դուք սակաւիաթիւ էիքԵւ քիչ ու պանդուխտ՝ նորանում, 20  Եւ ազգից ազգ էին գնում,Եւ մէկ թագաւորութիւնից ուրիշ ժողովրդի մօտ. 21  Նա մի մարդի թոյլ չ’տուաւ, որ նորանց նեղացնեն,Եւ թագաւորներ պատժեց նորանց համար։ 22  Թէ Մի մօտենաք իմ օծեալներին,Եւ իմ մարգարէներին չար բան մի անէք։ 23  Երգեցէք Տիրոջը, ով բոլոր երկիր,Քարոզեցէք օրից օր նորա փրկութիւնը. 24  Պատմեցեք ազգերի մէջ նորա փառքը,Ամեն ժողովուրդների մէջ՝ նորա հրաշքները։ 25  Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած,Եւ ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։ 26  Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են,Բայց Եհովան արաւ երկինքը։ 27  Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջը,Զօրութիւն եւ ուրախութիւն՝ նորա բնակարանումը. 28  Տիրոջը տուէք, ով ազգերի ցեղեր,Տիրոջը տուէք փառք եւ զօրութիւն։ 29  Տիրոջը տուէք նորա անուան փառքը,Ընծայ բերէք եւ մտէք նորա առաջը,Երկրպագեցէք Տիրոջը սուրբ զարդարանքով։ 30  Վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիրներ,Եւ աշխարհքը հաստատ է առանց սասանման։ 31  Երկինքը թող ուրախանայ եւ երկիրը ցնծայ,Եւ ասեն ազգերի մէջ, թէ Տէրը թագաւոր է. 32  Ծովը գոռգոռայ իր լիութիւնովը,Ուրախանայ դաշտը եւ բոլոր նորա մէջ եղողը։ 33  Այն ժամանակ ցնծան անտառի ծառերը Տիրոջ առաջը, որովհետեւ գալիս է երկիրը դատելու։ 34  Գոհացէք Տէրիցը, որ բարի է,Որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։ 35  Եւ ասեցէք. Փրկիր մեզ, ով մեր փրկութեան Աստուածը,Եւ մեզ ժողովիր եւ մեզ ազատիր ազգերիցը,Որ գոհանանք քո սուրբ անունից,Եւ պարծենանք քո օրհնութիւնովը։ 36  Օրհնեալ է Եհովան Իսրայէլի ԱստուածըՅաւիտենից մինչեւ յաւիտեան։ Եւ բոլոր ժողովուրդն ասեց՝ Ամէն, եւ օրհնեց Տիրոջը։ 37  Եւ այնտեղ Տիրոջ ուխտի տապանակի առաջը թողեց Ասափին եւ նորա եղբայրներին միշտ տապանակի առաջը պաշտօն կատարելու օր ըստ օրէ, 38  Եւ Աբդեդօմին եւ նորա եղբայրներին վաթսունեւութ հոգի, եւ Իդիթունի որդի Աբդեդօմին եւ Ուսային՝ դռնապաններ արաւ։ 39  Եւ Սադովկ քահանային եւ նորա եղբայրներին՝ քահանաներ Տիրոջ բնակարանի առաջը Գաբաւոնում եղող բարձր տեղումը. 40  Որ Տիրոջը ողջկէզներ մատուցանեն ողջակէզի սեղանի վերայ միշտ առաւօտ եւ իրիկուն, եւ կատարին Տիրոջ օրէնքումը գրուած այն ամենը, որ հրամայեց Իսրայէլին։ 41  Եւ նորանց հետ Եմանին եւ Իդիթունին եւ մնացեալ ընտրուածներին, որ անուանի էին, որ Տէրիցը գոհանան, որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է։ 42  Եւ նորանց հետ Եմանը եւ Իդիթունը՝ փողերով ու ծնծղաներով հնչեցնելու համար, եւ Աստուծոյ նուագարաններովը. 43  Իսկ Իդիթունի որդկանցը դրաւ դռան վերայ։ Եւ բոլոր ժողովուրդը գնաց ամեն մէկն իր տունը. եւ Դաւիթը ետ դառաւ իր տունն օրհնելու։

Ծանոթագրություններ

16։4 Սաղ. 35 և 70. վերնագիրները։