1 Տարեգրություն 2։1-55

2  Սորանք են Իսրայէլի որդիքը. ռուբէն, Շմաւոն, ղեւ, Յուդա, Իսաքար,  Զաբուղոն, Դան, Յովսէփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ եւ Ասեր։  Յուդայի որդիքը՝ Էր, Օնան եւ Սելօմ. այս երեքը ծնուեցան նորա համար Շաւայի աղջկիցը՝ Քանանացիիիցը. եւ Յուդայի անդրանիկը՝ Էրը չար էր Տիրոջ աչքի առաջին, եւ նա նորան մեռցրեց։  Եւ նորա հարս Թամարը ծնեց նորա համար Փարէսին եւ Զարային. Յուդայի բոլոր որդիքը հինգ էին։  Փարէսի որդիքը՝ Եսրոն եւ Համուլ։  Զարայի որդիքը՝ Զամբրի*, Եթան, Եման, Քալքօլ եւ Դարա. բոլորը հինգ։  Եւ Քարմիի որդին՝ Աքար՝ Իսրայէլին խանգարիչը, որ անօրէնութիւն գործեց նզովածով։  Եւ Եթանի որդին՝ Ազարիա։  Եւ Եսրոնի որդիքը, որ ծնուեցան նորա համար, Յերամել, Արամ* եւ Քեղուբայ*։ 10  Եւ Արամը ծնեց Ամինադաբին, եւ Ամինադաբը ծնեց Նաասոնին՝ Յուդայի որդկանց իշխանին։ 11  Եւ Նաասոնը ծնեց Սաղմոնին, եւ Սաղմոնը ծնեց Բոոսին։ 12  Եւ Բոոսը ծնեց Ովբէդին, եւ Ովբէդը ծնեց Յեսսէին։ 13  Եւ Յեսսէն ծնեց իր անդրանիկը Եղիաբին, եւ երկրորդը՝ Աբինադաբին, եւ երրորդը Սամաային, 14  Չորրորդը՝ Նաթանայէլին, հինգերորդը՝ Հռադային, 15  Վեցերորդը՝ Ասոմին եւ եօթներորդը՝ Դաւիթին. 16  Եւ նորանց քոյրերը՝ Շարուհեային եւ Աբիգեային։ Եւ Շարուհեայի որդիքը՝ Աբեսսա, Յովաբ եւ Ասայէլ՝ այս երեքը։ 17  Եւ Աբիգեան ծնեց Աբեսային. եւ Ամեսայի հայրը Իսմաէլացի Յեթերն էր։ 18  Եւ Եսրոնի որդի Քաղեբը որդիներ ծնեց իր կինը Ազուբայից եւ Յերիօթից, եւ սորանք են նորա որդիքը՝ Յասեր, Սովբաբ եւ Արդօն։ 19  Եւ Ազուբան մեռաւ. եւ Քաղէբն իր համար առաւ Եփրաթին, որ նորա համար ծնեց Ովրին։ 20  Եւ Ովրը ծնեց Ուրիին, եւ Ուրին ծնեց Բեսելիէլին։ 21  Եւ յետոյ Եսրոնը մտաւ Գաղաադի հայր Մաքիրի աղջկան մօտ. եւ նա առաւ նորան. եւ ինքը վաթսուն տարեկան էր. եւ նա ծնեց նորա համար Սեգուբին, 22  Եւ Սեգուբը ծնեց Յայերին. եւ նա Գաղաադի երկրումը քսանեւերեք քաղաք ունէր. 23  Եւ առաւ Գեսուր եւ Արամ՝ Յայերի գիւղաքաղաքները նորանցից, Կանաթը եւ նորա գիւղերը վաթսուն քաղաք. այս ամենը Գաղաադի հայր Մաքիրի որդիներինն էր։ 24  Եւ Եսրոն Քաղեբ–եփրաթայում մեռնելուց յետոյ, Եսրոնի կինը Աբիա ծնեց նորա համար Թէկուէի հայր՝ Ասքուրին։ 25  Եւ Եսրոնի անդրանիկ Յերամելի որդիքն էին՝ անդրանիկը Հռամ, Բունա, Օրէն, Ասոմ եւ Աքիա։ 26  Եւ Յերամելը մի ուրիշ կին ունէր, եւ նորա անունը Ատարա էր. նա Օնամի մայրն էր։ 27  Եւ Յերամելի անդրանիկը՝ Հռամի որդիքն էին՝ Մաաս, Յամին եւ Ակոր։ 28  Եւ Օնամի որդիքն էին՝ Սամայի եւ Յադայ. եւ Սամայիի որդիքը՝ Նադաբ եւ Աբիսուր։ 29  Եւ Աբիսուրի կնկան անունն էր Աբիհայիլ, եւ ծնեց նորա համար Աքբանին եւ Մովզիդին։ 30  Եւ Նադաբի որդիքը՝ Սաղադ եւ Ափփիմ. եւ Սաղադ մեռաւ անորդի։ 31  Եւ Ափփիմի որդին՝ Յեսսի. եւ Յեսսիի որդին՝ Սեսան. եւ Սեսանի որդին՝ Աղայի։ 32  Եւ Սամայիի ողբայր Յադայի որդիքը՝ Յեթեր եւ Յովնաթան. եւ Յեթեր մեռաւ անորդի։ 33  Եւ Յովնաթանի որդիքը՝ Փաղէթ եւ Զազա. սորանք Յերամելի որդնիքն էին։ 34  Եւ Սեսան որդիքը չ’ունէր, այլ միայն աղջիկներ. եւ Սեսան մի Եգիպտացի ծառայ ունէր՝ անունը Յարքա։ 35  Եւ Սեսան իր աղջիկը կին տուաւ իր Յարքա ծառային. եւ նա ծնեց նորա համար Եթթիին։ 36  Եւ Եթթին ծնեց Նաթանին. եւ Նաթանը ծնեց Զաբադին։ 37  Եւ Զաբադը ծնեց Ոփղաղին. եւ Ոփղաղը ծնեց Ովբէդին։ 38  Եւ Ովբէդը ծնեց Յէուին. եւ Յեուն ծնեց Ազարիային. 39  Եւ Ազարիան ծնեց Քեղեսին. եւ Քեղեսը ծնեց Եղեասային։ 40  Եւ Եղեասան ծնեց Սոսոմէին. եւ Սոսոմեն ծնեց Սեղղոււմին։ 41  Եւ Սեղղումը ծնեց Յեկամիային. եւ Յեկամիան ծնեց Եղիսամային։ 42  Եւ Յերամելի եղբայր Քաղեբի որդիքը՝ նորա անդրանիկը Մեսա, որ Զիփի եւ Քեբրոնի հայրը եւ Մարեսայի որդկանց հայրն է։ 43  Եո Քեբրոնի որդիքը՝ Կորխ, Թափուա, Ռոկոմ եւ Սեմայի։ 44  Եւ Սեմային ծնեց Հռաամին՝ Յարկաամի հօրը. եւ Ռոկոմը ծնեց Սամայիին։ 45  Եւ Սամայիի որդին էր Մաոն. եւ Մաոնը Բեթսուրի հայրն էր։ 46  Եւ Քաղեբի հարճը Գեփան ծնեց Առանին, Մոսանին, եւ Գազէզին. եւ Առան ծնեց Գազէզին։ 47  Եւ յադայիի որդիքը՝ Հռադեմ, Յովաթամ, Գեսան, Փաղէտ, Գեփա եւ Սադափ։ 48  Եւ Քաղեբի հարճը Մաաքան ծնեց Սեբերին եւ Թարանային։ 49  Եւ ծնեց Մադմանայի հայր Սագափին, Մաքաբենայի հայր եւ Գաբաայի հայր Շավային. եւ Քաղէբի աղջիկն էր Աքսա։ 50  Եփրաթի անդրանիկը՝ Ովրի որդիի Քաղէբի որդիքը՝ Կարիաթարիմի հայրը Սոփաղ, 51  Բեթլէհեմի հայրը Սաղմոն, Բեթկադերի հայրը Նարեփ։ 52  Եւ Կարիաթարիմի հօր՝ Սոբաղի որդիքը՝ Հարօէ, Ասի–համենուքովթ։ 53  Եւ Կարիաթարիմի տոհմերը՝ Յեթերացիք, Փութացիք, Սամաթացիք եւ Մասարացիք։ Սորանցից դուրս եկան Սարաացիք եւ Եսթաւուղացիք։ 54  Սաղմոնի որդիքը՝ Բեթլէհէմ, Նետոփաթացիք, Ատարովթ, Յովաբի տունը, եւ Ասի–համենաքթացիք՝ Սարացիք։ 55  Եւ Գաբէսի մեջ բնակող դպիրների տոհմերը՝ Թարգաթացիք, Սամաթացիք, Սովկածացիք. սորանք Ռեքաբի տան հօրից՝ Եմաթիցն յառաջ եկող Կենեցիքն էին։

Ծանոթագրություններ

2։6 Յես. 7:1-ում կոչուած է «Զաբդի։»
2։9 Եբր.՝ «Րամ» Հռութ 4:19։
2։9 Կամ՝ «Քաղէբ։»