1 Տարեգրություն 21։1-30

21  Եւ սատանան Իսրայէլի դէմ կանգնեց եւ գրգռեց Դաւիթին, որ Իսրայէլին համարէ։  Եւ Դաւիթն ասեց Յովաբին եւ ժողովրդի իշխաններին. Գնացէք համարեցէք Իսրայէլացիներին Բերսաբէէից մինչեւ Դան, եւ հաշիւն ինձ մօտ բերէք որ իմանամ նորանց թիւը։  Եւ Յովաբն ասեց. Տէրն աւելացնէ իր ժողովրդի վերայ նորանց չափ հարիւրապատիկ. չէ՞ որ, ո՛վ տէր իմ թագաւոր, նորանք ամենը իմ Տիրոջ ծառաներն են. ինչո՞ւ համար է իմ տէրը փափաքում դորան, ի՞նչու համար այս բանը Իսրայէլի համար յանցանք դառնայ։  Սակայն թագաւորի խօսքը սաստկացաւ Յովաբի վերայ. եւ Յովաբը դուրս գնաց եւ ման եկաւ բոլոր Իսրայէլի մէջ եւ եկաւ Երուսաղէմ։  Եւ Յովաբը ժողովրդի համարանքի թիւը տուաւ Դաւիթին. եւ բոլոր Իսրայէլն էր հազար անգամ հազար եւ հարիւր հազար սուր քաշող մարդ. եւ Յուդան չորս հարիւր եօթանասուն հազար սուր քաշող մարդ.  Եւ Ղեւտացիներին ու Բենիամինեաններին չէր համարել նորանց մէջ. որովհետեւ թագաւորի այս հրամանը զզուելի էր Յովաբին։  Եւ այս բանը վատ երեւեցաւ Աստուծոյ աչքին, եւ նա պատուհասեց Իսրայէլին։  Եւ Դաւիթն ասեց Աստուծուն. Ես շատ մեղանչեցի որ այս բանն արի. եւ հիմա աղաչում եմ ներիր քո ծառայի յանցանքը. որովհետեւ մեձ յիմարութիւն արի։  Եւ Տէրը խօսեց Դաւիթի տեսանող՝ Գադի հետ ասելով. 10  Գնա խօսիր Դաւիթի հետ ասելով. Այսպէս է ասում Տէրը. Երեք բան եմ դնում առաջիդ, ընտրիր քեզ համար նորանցից մէկը, որ քեզ համար անեմ։ 11  Եւ Գադը եկաւ Դաւիթի մօտ եւ ասեց նորան. Այսպէս է ասում Տէրը. 12  Ընտրիր քեզ համար, կամ երեք տարի սով, կամ երեք ամիս թշնամիներիդ առաջին ջարդուիլ, եւ քո թշնամիների սուրը քեզ հասնէ, եւ կամ երեք ամիս Տիրոջ սուրը՝ այսինքն ժանտախտ երկրի մէջ, որ Տիրոջ հրեշտակը փչացնէ Իսրայէլի բոլոր սահմաններումը, եւ հիմա տես, թէ ինչ պատասխան տանեմ ինձ ուղարկողին։ 13  Եւ Դաւիըն ասեց Գադին. Ես շատ նեղութեան մէջ եմ. թող Տիրոջ ձեռքն ընկնեմ. որովհետեւ նորա ողորմութիւնը խիստ շատ է. եւ ես մարդի ձեշ չեմ ընկնիլ։ 14  Եւ Տէրը ժանտախտ ուղարկեց Իսրայէլի մէջ, եւ Իսրայէլիցն եօթանասուն հազար մարդ ընկաւ։ 15  Եւ Աստուած մի հրեշտակ ուղակեց Երուսաղէմ, նորան փչացնելու համար. եւ նա փչացնելիս՝ Տէրը տեսաւ եւ ստրջացաւ այս չարիքի վերայ եւ կոտորած անող հրեշտակին ասեց. Բավական է՝ հիմա ձեռքդ ետ քաշիր։ Եւ Տիրոջ հրեշտակը կանգնել էր Յեբուսացի Ոռնայի կալին մօտ։ 16  Եւ Դաւիթը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ Տիրոջ հրեշտակին կանգնած երկրի եւ երկնքի մէջտեղը եւ իր սուրը քաշած իր ձեռին մեծնած Երուսաղէմի վերայ. այն ժամանակ վայր ընկան իրանց երեսի վերայ Դաւիթը եւ ծերերը քուրձ հագած։ 17  Եւ Դաւիթն ասեց Աստուծուն. Ահա ես եմ հրամայել, որ ժողովուրդը համարեն, եւ ես եմ որ մեղնչեցի եւ չարութիւն գործեցի. իսկ այս ոչխարները ի՞նչ են արել. աղաչում եմ թող ձեռքդ ինձ վերայ եւ իմ հօր տան վերայ լինի. եւ ոչ թէ քո ժողովրդի վերայ նորան բնաջինջ անելու։ 18  Եւ Տիրոջ հրեշտակն ասեց Գադին, որ Դաւիթին ասէ. Որպէս զի նա վեր գնայ եւ Տիրոջ համար մի սեղան կանգնեցնէ Յեբուսացի Ոռնայի կալումը։ 19  Եւ Դաւիթը վեր գնաց Գադի խօսքովը, որ նա խօսեց Տիրոջ անունովը։ 20  Եւ Ոռնան ետ դառաւ եւ տեսաւ հրեշտակը. բայց նորա չորս որդիքը նորա հետ թաք կացան. եւ Ոռնան կալումը ցորեն էր կասում։ 21  Եւ Դաւիթն եկաւ Ոռնայի մօտ, եւ Ոռնան նայեց ու տեսաւ Դաւիթին եւ դուրս եկաւ կալիցը եւ երկրպագեց թագաւորին իր երեսի վերայ մինչեւ գետինը։ 22  Եւ Դաւիթն ասեց Ոռնային. Այս կալի տեղը ինձ տուր, որ նորանում մի սեղան շինեմ Տիրոջ համար. լիքը գնով տուր ինձ այն. եւ հարուածը կ’դադարէ ժողովրդիցը։ 23  Եւ Ոռնան ասեց Դաւիթին. Վեր առ քեզ համար , եւ թող իմ տէր թագաւորը անէ իր աչքին հաջելին. ահա տուի եզները ողջակէզի համար եւ կամնասայլերը փայտի համար եւ ցորենը հացի նուէիր համար, բոլորն էլ տուի։ 24  Բայց Դաւիթ թագաւորն ասեց Ոռնային. Ոչ՝ այլ լիքը գնով ծառու պիտի առնեմ. որովհետեւ ես քո ստացուածը Տիրոջը չեմ մատուցանիլ եւ ձրի ողջակէզ չեմ մատուցանիլ։ 25  Եւ Դաւիթը այն տեղի համար Ոռնային կշիռքով վեց հարիւր սիկղ ոսկի տուաւ։ 26  Եւ Դաւիթն այնտեղ սեղան շինեց Տիրոջ համար եւ ողջակէզ ու խաղաղութեան զօհեր մտուցրեց, եւ կանչեց Տիրոջը, եւ նա նորան պատասխան տուաւ երկնքիցը ողջակէզի սեղանի վերայ ուղարկած կրակով։ 27  Եւ Տէրն ասեց հրեշտակին, եւ հրեշտակն ետ դարձրեց իր սուրը պատեանի մէջը։ 28  Այն ժամանակ երբոր Դաւիթը տեսաւ, որ տէրը նորան պատասխան տուաւ Յեբուսացի Ոռնայի կալումը, այնտեղ զոհ մատուցրեց։ 29  Բայց Տիրոջ խորանը, որ Մովսեսը շինել էր անապատումը, եւ ողջակէզի սեղանը Գաբաւոնի բարձրաւանդակումն էին։ 30  սակայն Դաւիթը չ’կարողացաւ գնալ նորա առաջը Աստուծուն հարցնելու համար. որովհետեւ զարհուրում էր Տիրոջ հրեշտակի սուրի երեսիցը։

Ծանոթագրություններ