1 Տարեգրություն 22։1-19
22 Եւ Դաւիթն ասեց. Սա է Տէր Աստուծոյ տունը , եւ սա է Իսրայէլի համար ողջակէզի սեղանը։
2 Եւ Դաւիթը հրամայեց ժողովել այն օտարազգիներին, որ Իսրայէլի երկրումն էին. եւ քարահատներ դրաւ տաշած քարեր կտրելու որ Աստուծոյ տունը շինեն։
3 Եւ Դաւիթը շատ երկաթ պատրաստեց դռների փեղկերի բեւեռների համար եւ ճանկերի համար, եւ շատ պղինձ՝ որ կշիռ չ’ունէր։
4 Եւ եղեւնափայտեր որ թիւ չ’ունէին. որովհետեւ Սիդոնացիք եւ Տիւրացիք Դաւիթի համար շատ եղեւնափայտեր էին բերում։
5 Եւ Դաւիթն ասեց. Իմ որդի Սողոմոնը երեխայ է եւ փափուկ է. եւ այն տունը, որ պէտք է շինել Տիրոջ համար, պիտի մեծացնել միչեւ բարձրը որ անուանի եւ փառաւոր լինի ամեն երկիրների մէջ. հիմա ես նորա համար նիւթեր պատրաստեմ . եւ Դաւիթը շատ նիւթեր պատրաստեց իր մեռնելուց առաջ։
6 Եւ կանչեց իր որդի Սողոմոնին եւ պատուիրեց նորան որ մի տուն շինէ Իսրայէլի Տէր Աստուծուն համար։
7 Եւ Դաւիթն ասեց Սողոմոնին. Որդեակ իմ, ես սրտում դրել էի որ մի տուն շինեմ իմ Տէր Աստուծոյ անուան համար։
8 Բայց Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով. Դու շատ արիւն ես թափել եւ մեծ մեծ պատերազմներ ես արել, դու պիտի տուն չ’շինես իմ անուան համար. որովհետեւ դու շատ արիւններ ես թափել գետինը իմ առաջը։
9 Ահա քեզ մի որդի կ’ծնուի, նա հանգստութեան մարդ կ’լինի, եւ ես նորան կ’հանգստացնեմ իր բոլոր թշամիներիցը շուրջանակի. որովհետեւ նորա անունը Սողոմոն* կ’լինի, եւ ես խաղաղութիւն եւ հանդարտութիւն պիտի տամ Իսրայէլին նորա օրերումը։
10 Նա կ’շինէ մէկ տուն իմ անուան համար, եւ նա ինձ համար որդի կ’լինի, եւ ես կ’հաստատեմ նորա աթոռը Իսրայէլի վերայ մինչեւ յաւիտեան։
11 Հիամ, իմ որդեակ, Տէրը քեզ հետ լինի, եւ դու յաջողութին գտնես եւ շինես քո Տէր Աստուծոյ տունը, ինչպէս որ նա ասել է քեզ համար։
12 Միայն թէ Տէրը քեզ հանճար եւ իմաստութիւն տայ, եւ քեզ հաստատէ Իսրայէլի երայ, որ դու պահես քո Տէր Աստուծոյ օրէնքը։
13 Այն ժամանակ յաջողութիւն կ’գնես, եթէ զգուշանաս պահեի այն կանոներն ու իրաւունքները, որ Տէրը պատուիրել է Մովսէսին Իսրայէլի համար. քաջ եղիր եւ զօրացիր, մի վախենար եւ մի զարհուրիր։
14 Եւ ահա իմ նեղութիւնովը Տիրոջ տան համար հարիւր հազար տաղանդ ոսկի, եւ հազար անգամ հազար տաղանդ արծաթ եմ պատրաստել, իսկ պղնձին ու երկաթին կշիռ յ’կայ որովհետեւ շատ է. նաեւ փայտեր եւ քարեր եմ պատրաստել. բայց դու աւելացրու նորանց վերայ։
15 Եւ քեզ մօտ շատ գործաւորներ, քարահատներ, որմնադիրներ, հիւսեր եւ ամեն տեսակ գործի համար ամեն տեսակ ճարտար մարդիկ կան։
16 Ոսկիին, արծաթին, պղնձին եւ երկաթին թիւ չրկայ. վեր կաց եւ արա. եւ Տէրը քեզ հետ է լինելու։
17 Եւ Դաւիթը հրաման արաւ Իսրայէլի բոլոր իշխաններին, որ օգնեն իր որդի Սողոմոնին։
18 Եւ ասեց. Ահա ձեր Տէր Աստուածը ձեզ հետ է. եւ նա ձեզ հագստացրել է շուրջանակի. որովհետեւ իմ ձեռքը մատնեց այս երկրի բնակիչներին. եւ երկիրը նուաճուեցաւ Տիրոջ առաջին եւ նորա ժողովրդի առաջին։
19 Հիմա ձեր սիրտն ու ձեր հոգին այդ բանին տուէք, որ ձեր Տէր Աստուածը որոնէք. եւ վեր կացէք ու շինեցէք Տէր Աստուծոյ սրբարանը, որ Տիրոջ ուխտի տապանակը եւ Աստուծոյ սուրբ անօթները տանէք Տիրոջ անուան համար շինուած տունը։
Ծանոթագրություններ
^ 22։9 Այսինքն՝ խաղաղարար։