1 Տարեգրություն 23։1-32

23  Եւ Դաւիթը ծերացել ու օրերով կշտացել էր, եւ իր որդի Սողոմոնին թագաւոր արաւ իսրայէլի վերայ։  Եւ ժողովեց Իսրայէլի բոլոր իշխաններին եւ քահանաներին եւ Ղեւտացիներին։  Եւ համարուեցան Ղեւտացիք այսինքն երեսուն տարեկանից եւ վեր լինողները, եւ նորանց թիւը եղաւ ամեն մարդ իր գլխովը՝ երեսունեւութ հազար հոգի։  Սորանցից Տիրոջ տան գործին առաջնորդելու համար՝ քսանեւչորս հազար, իսկ ոստիկաններ եւ դատաւորներ վեց հազար,  Եւ չորս հազարը՝ դռնապաններ, եւ չորս հազարը՝ Տիրոջը օրհնեն այն գործիքներովը, որ ես շինել եմ օրհնելու համար։  Եւ Դաւիթը բաժանեց նորանց դասակարգների Ղեւիի որդկանցը՝ Գերսոնին, Կահաթին եւ Մերարիին։  Գերսոնեաններից Ղադան եւ Սեմէի.  Ղադանի որդիքը՝ գլխաւորը՝ Յեքիէլ, Զեթամ եւ Յովէլ, երեք։  Սեմէիի որդիքը՝ Սաղօմօթ, Ազիէլ ու Արան, երեք. սորանք են Ղադանի տոհմերի գլխաւորները։ 10  Եւ Սեմէիի որդիքը՝ Յեթ, Զիզա, Յեուս եւ Բարիա. սորանք են Սեմէիի որդիքը, չորս։ 11  Եւ գլխաւորը Յեթն էր, իսկ երկրորդը Զիզա. իսկ Յեուսը եւ Բարիան շատ որդիք չ’ունէին եւ հաշվուելիս մէկ հատ տոհմ կազմեցին։ 12  Կահաթի որդիքը՝ Ամրամ, Իսրահառ, Քեբրոն եւ Ոզիէլ, չորս։ 13  Ամրամի որդիքը՝ Ահարօն եւ Մովսէս. եւ Ահարօնը որոշուեցաւ որ նորան սրբեն սրբութեանց սրբութիւնի համար՝ ինքը եւ իր որդիքը մինչեւ յաւիտեան, Տիրոջ առաջին խունկ ծխելու, նորան ծառայելու եւ նորա անունովն օրհնելու մինչեւ յաւիտեան։ 14  Եւ Աստուծոյ մարդ՝ Մովսէսի Ղեւիի ցեղի հետ համարուեցան։ 15  Մովսէսսի որդիքը՝ Գերսոմ եւ Եղիազար։ 16  Գերսոմի որդիքը՝ առաջինը Սուսայէլ. 17  Եւ Եղիազարի որդիքը՝ առաջինը Հռաբիա. եւ Եղիազար ուրիշ որդիք չ’ունէր, բայց Հռաբիայի որդիքը խիստ շատացան։ 18  Իսահառի որդիքը՝ առջինը Սաղօմօթ, 19  Քեբրոնի որդիքը՝ առաջինը Յերիա, երկրորդը Ամարիա, երրորդը Յազիէլ, չորրորդը Յեկամամ։ 20  Ոզիէլի որդիքը՝ առաջինը Միքիա, երկրորդը Յեսիա։ 21  Մերարիի որդիքը՝ Մոողի եւ Մուսի. Մոողիի որդիքը՝ Եղիասար եւ Կիս։ 22  Եւ Եղիազիարը մեռաւ, բայց որդիք չ’ունէր այնլ աղջիկներ. եւ նորանց առան իրանց եղբարքը՝ Կիսի որդիքը։ 23  Մուսիի որդիքը՝ Մոողի, Եդեր ու Յերիմովթ, երեք։ 24  Սորանք են Ղեւիի որդիքն իրեաց ազգահոմերի համեատ տոհմերի գխաւորները իրանց համարանքի համեմատ, իւրաքանչիւր գլուխ իր անուան թիւովը, որ գործ էին կատարում Տիրոջ տան պաշտօնի համեմատ քսան տարեկանից եւ վեր։ 25  Որովհետեւ Դաւիթն ասել էր թէ Իսրայէլի Տէր Աստուածը հանգստութիւն է տալու իր ժողովրդին, եւ Երուսաղէմումն է բնակուելու մինչեւ յաւիտեան. 26  Եւ Ղեւտացիներն էլ պիտի չը կրեն խորանը եւ նորա բոլոր անօթները որ նորան պաշտօն մատուցանեն։ 27  Որովհետեւ Դաւիթի վերջին խօսքին համեմատ, նորանք էին Ղեւիի որդկանց թիւը այսինքն քսան տարեկանից եւ վերը. 28  Որովհետեւ նորանց պաշտօնը կ’լինի Ահարօնի որդկանց ձեռքին, որ Տիրոջ տանը ծառայեն գաւիթների վերայ եւ սենեակների վերայ եւ բոլոր սուրբ բաների մաքրութեան վերայ լինելով, եւ Աստուծոյ տան պաշտօնը կատարելը, 29  Եւ առաջաւորութեան հացի, եւ հացի նուէրի նաշիհի եւ անխմոր լաւաշների, եւ տապակի մէջ եփածի եւ տապակածի եւ ամեն խոր ու երկար չափերի վերայի լինին, 30  Եւ ամեն առաւօտ վեր կենան Տիրոջը գովելու եւ օրհնելու, նմանապէս եւ իրիկունը։ 31  Եւ շաբաթ օրերը, ամսագլուխներին եւ տօն օրերին Տիրոջը մատուցանեն բոլոր ողջակէզները նորանց թիւովը եւ կանոնովը միշտ Տիրոջ առաջին. 32  Եւ պահեն ժողովքի խորանի պահապանութիւնը եւ սրբարանի պահապանութիւնը եւ իրենց եղբայրների Ահարօնի որդկանց պահապանութիւնը Տիրոջ տան պաշտօնի համար։

Ծանոթագրություններ