1 Տարեգրություն 24։1-31

24  Եւ սորանք են Ահարօնի որդկանց դասակարգութիւնները. Ահարօնի որդիքը՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։  Եւ Նադաբն ու Աբիուդը մեռան իրանց հօրից առաջ եւ որդիք չ’ունեցան. եւ քահանայութիւն էին անում Եղիազարը եւ Իթամարը։  Եւ Դաւիթը եւ Եղիազարի որդկանցից Սադովկը եւ Իթամարի որդկանցից Աքիմելէքը դասակարգեցին նորանց իրանց համարանքներովը իրանց պաշտօնում։  Եւ գտնուեցաւ, որ Եղիազարի որդկանց գլխաւոր մարդիկը աւելի շատ էին Իթամարի որդկանցից. եւ նորանց դասակարգեցին՝ Եղիազարի որդկանց համար իրանց ազգատոհմերի իշխաններ տասնեւվեց. եւ Իթամարի որդկանց համար իրանց ազգատոհմերի համեմատ ութ իշխան։  Եւ նորանց դասակարգեցին վիճակով միմեանց հետ, որովհետեւ սրբարանի իշխանները եւ Աստուծոյ իշխանները Եղիազարի որդկանցից եւ Իթամարի որդկանցից էին։  Եւ նորանց գրեց Նաթանայէլի որդի Սեմայիա դպիրը Ղեւտացին՝ թագաւորի եւ իշխանների , Սադովկ քահանայի եւ Աբիաթարի որդի Աքիմելէքի եւ քահանաների եւ Ղեւտացինրի տոհմերի գլխաւորների առաջը. մէկ ազգատոհմը վիճակով առնվում էր Եղիազարի ցեղիցը եւ յետոյ առնվում էր կարգաւ Իթամարի ցեղիցը։  Եւ առաջին վիճակը Յովարիբին դուրս եկաւ, երկրորդը Յեդայիային.  Երրորդը Յարիմին, չորրորդը Սէուրինին  Հինգերորդը Մեղքիային, վեցերորդը Միամինին. 10  Եօթներորդը Ակկուսին, ութերորդը Աբիային. 11  Իններորդը Յեսուին, տասներորդը Սեքենիային. 12  Տասնեւմէկերորդը Եղիասաբին, տասնեւերկուերորդը Յակիմին. 13  Տասնեւերեքերորդը Ոփփային, տասնեւչորսերորդը Յեսբէաբին, 14  Տասնեւհինգերորդը Բեղգային, տասնեւվեցերորդը Եմմերին, 15  Տասնեւեօթներորդը Եզիրին, տասնեւութերորդը Ափեսեսին. 16  Տասնեւիններորդը Փեթայիային։ քսաներորդը Եզեկիէլին. 17  Քսանեւմէկերորդը Յաքինին, քսանեւերկուերորդը Գամուլին. 18  Քսանեւերեքերորդը Դաղայիային, քսանեւչորսերորդը Մաազիային։ 19  Այս է նորանց համարը նորանց պաշտամանց համեմատ Տիրոջ տունը մտնելու համար իրանց կանոնովը, որ տրուած էր նորանց իրանց հայր Ահարօնի ձեռովը, ինչպէս որ Իսրայէլի Տէր Աստուածը նորան հրամայել էր։ 20  Եւ Ղեւիի որդկանց մնացածները. Ամրամի որդիներից՝ Սուբայէլ. Սուբայէլի որդիներից՝ Յադայիա. 21  Հռաբիայից՝ Հռաբիայի որդիներից առաջինը Յեսիա. 22  Իսահառի որդիներից՝ Սաղօմօթ. Սաղօմօթի որդիներից՝ Յեթ. 23  Եւ Քեբրոնի որդիներից՝ Յերիա, երկրորդը՝ Ամարիա, երրորդը՝ Յազիէլ, չորրորդը՝ Յեկամամ. 24  Ոզիէլի որդիներից՝ Միքա. Միքայի որդիներից՝ Սամիր։ 25  Միքայի եղբայրը Յեսիա. Յեսիայի որդիներից՝ Զաքարիա։ 26  Մերարիի որդիները՝ Մոողի եւ Մուսի. Յազիայի որդին՝ Բենով. 27  Մերարիի որդիները Յազիայից Բենով, Սօհամ, Զաքուր եւ Եբրի։ 28  Մոողիից՝ Եղիազար. իսկ սա որդիք չ’ունեցաւ։ 29  Կիսից՝ Կիսի որդիներից՝ Յերամէլ։ 30  Մուսիի որդիները՝ Մոողի, Եդեր եւ Յերիմովթ։ Սորանք են Ղեւտացիների որդիքը իրանց ազգատոհմերովը։ 31  Սորանք էլ վիճակ գցեցին իրանց եղբայրների՝ Ահարօնի որդկանց հաւասար Դաւիթ թագաւորի, Սադովկի, Աքիմելէքի եւ քահանայից եւ Ղեւտացոց ազգատոհմերի գլխաւորների առաջին՝ տոհմապետները իրանց փոքր եղբօր հաւասար։

Ծանոթագրություններ