1 Տարեգրություն 28։1-21

28  Եւ Դաւիթը ժողովուեց Իսրայէլի բոլոր իշխաններին, ցեղերի իշխաններին եւ թագաւորին ծառայութիւն անող դասակարգերի իշխաններին, եւ հազարապետներին ու հարիւրապետներին, եւ թագաւորի ու նորա որդկանց բոլոր ստացուածոց ու ընչից վերակացուներին, ներքինիներին, զօրաւորներին եւ բոլոր քաջազուններին Երուսաղէմ։  Եւ Դաւիթ թագաւորը ոտքի վերայ կանգնեց եւ ասեց. Լսեցեք ինձ, ով իմ եղբայրներ եւ իմ ժողովուրդ. ես իմ սրտումը դրել էի որ մի հագստանալու տուն շինեմ Տիրոջ ուխտի տապանակի եւ մեր Աստուծոյ ոտքի պատուանդանի համար. եւ պատրաստութիւն արի շինելու.  Բայց Աստուած ինձ աաց. Դու տուն չես շինելու իմ անուան համար. որովհետեւ դու պատերազմների մարդ ես եւ արիւններ ես թափել։  Եւ Իսրայէլի Տէր Աստուածը իմ հօր տանիցն ինձ ընտրեց, որ յաւիտեան Իսրայէլի վերայ թագաւոր լինիմ. որովհետեւ Յուդայից ընտրեց առաջնորդը, եւ Յուդայի տանիցն իմ հօր տունը, եւ իմ հօր որդիներից ինձ հաւանեց, որ ինձ թագաւոր անէ բոլոր Իսրաէլի վերայ։  Եւ իմ բոլոր որդիներից (որովհետեւ շատ են այն որդիները որ Տէրը ինձ տուել է) իմ որդի Սողոմոնին ընտրեց, որ Տիրոջ թագաւորութեան աթոռի վերայ նստէ Իսրայէլի վերայ։  Եւ նա ինձ ասեց թէ Քո Սողոմոն որդին ինքն է շինելու իմ տունը եւ սրահները. որովհետեւ ես նորան ընտրել եմ ինձ որդի, եւ ես էլ նորան հայր եմ լինելու.  Եւ ես կ’հաստատեմ նորա թագաւորութիւնը մինչեւ յաւիտեան, եթէ նա հաստատ կենայ որ իմ պատուէրներն ու իմ իրաւունքները կատարէ ինչպէս այսօր։  Եւ հիմա բոլոր Իսրայէլի՝ Տիրոջ ժողովքի աչքի առաջին եւ իր Աստուծոյ ականջի առաջին ասում եմ. Պահեցէք եւ քննեցէք ձեր Տէր Աստուծոյ բոլոր պատուէրները, որպէս զի ժառանգէք այս բարի երկիրը, եւ ժառանգեցնէք ձեր որդկանցը ձեզանից յետոյ միչեւ յաւիտեան։  Եւ դու, որդեակ իմ Սողոմոն, ճանաչիր քո հօր Աստուծուն եւ ծառայիր նորան կատարեալ սրտով եւ յօժար կամքով. որովհետեւ Տէրը քննում է բոլոր սրտերը եւ գիտէ խորհուրդների բոլոր միտքը. եթէ նորան որոնես, նա կ’գտնուի քեզանից, իսկ եթէ նորան թողես, նա էլ քեզ կ’թողէ յաւիտեան։ 10  Հիմա տես որ Տէրը քեզ ընտրեց սրբարանի համար տուն շինելու՝ զօրացիր եւ կատարիր։ 11  Եւ Դաւիթը իր որդի Սողոմոնին տուաւ սրահի եւ նորա սենեակների եւ նորա գանձարանների եւ նորա վերնատունների եւ նորա ներքին շտեմարանների եւ քաւութեան գաղափարը, 12  Եւ այն ամեն գաղափարը, որ նա ունէր իր մտքումը՝ Տիրոջ տան գաւիթների համար եւ բոլոր սենեակների համար շուրջանակի, Աստուծոյ տան շտեմարանների եւ նուէրների շտեմարանների համար. 13  Նաեւ հրաման տուաւ քահանաների եւ Ղեւտացիների դասակարգութիւնների համար եւ Տիրոջ տան պաշտաման բոլոր գործի համար եւ Տիրոջ տան պաշտաման բոլոր անօթների համար. 14  Ամեն պաշտօնների ամեն ոսկի անօթների կշիռը, ամեն արծաթի անօթների կշիռը եւ ամեն պաշտօնների անօթներինն էլ. 15  Ոսկի աշտանակների եւ նորանց ոսկի ճրագների կշիռը, եւ իւրաքանչիւր աշտանակների եւ նորանց ոսկի ճրագների կշիռը. նոյնպէս եւ արծաթի աշտանակների՝ աշտանակի եւ նորա ճրագների կշիռը իւրաքանչիւր աշտանակի պաշտօնի համեմատ. 16  Եւ առաջաւորութեան սեղանների ոսկին կշռով՝ իւրաքանչիւր սեղանի համար. եւ արծաթ՝ արծաթի սեղանների համար. 17  Եւ մաքուր ոսկիից մսահանների եւ կոնքերի եւ բաժակների եւ ոսկի տաշտերի համար իւրաքանչիւր տաշտի կշիռը. 18  Եւ խունկի սեղանի համար մաքուր ոսկի կշիռքով. եւ իրանց թեւերը տարածող եւ Տիրոջ ուխտի տապանակը ծածկող քերովբէների կառքի գաղափարը. 19  Այս ամենը այս գաղափարի բոլոր գործքերը ինձ հասկացրեց Տէրը իր ձեռքի գրովը, ասեց Դաւիթը։ 20  Եւ Դաւիթն ասեց իր որդի Սողոմոնին. Զօրացիր. մի վախենար եւ մի զարհուրիր, որովհետեւ իմ Աստուած՝ Եհովայ Աստուածը քեզ հետ է. նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ, մինչեւ Տիրոջ տան ծառայութեան բոլոր գործերը լրացնելը։ 21  Եւ ահա քահանայից եւ Ղեւտացիների դասակարգերը Աստուծոյ տան բոլոր ծառայութեան համար. եւ քեզ մօտ կան ամեն գործի համար բոլոր յօժարութեամբ ամեն ծառայութեան մէջ հանճարեղ մարդիկ. եւ իշխաններն ու բոլոր ժողովուրդը քո ամեն հրամաններին կ’հնազանդեն։

Ծանոթագրություններ