1 Տարեգրություն 3։1-24
3 Եւ սորանք են Դաւիթի որդիքը, որոնք ծնուեցան նորա համար Քեբրոնում, անդրանիկը Ամնոն՝ Յեզրայէլացի Աքինոամից, երկրորդը՝ Դանիէլ*՝ Կարմելացի Աբիգեայից.
2 Երրորդը՝ Աբիսողոմ՝ Գեսուրի թագաւոր Թոլմիի ողջիկ Մաաքայի որդին. չորրորդը՝ Ադոնիա՝ Ագգիթի որդին։
3 Հինգերորդը՝ Սափատիա՝ Աբիտալից, վեցերորդը՝ Յեթրամ՝ իր Ելդա կնոջից։
4 Այս վեցը ծնուեցան նորա համար Քեբրոնում. եւ այնտեղ թագաւորութիւն արաւ եօթը տարի եւ վեց ամիս. եւ երեսուեւերեք տարի թագաւորեց Երուսաղէմում։
5 Եւ սորանք ծնուեցան որա համար Երուսաղէմում՝ Սամաա, Սովբաբ, Նաթան եւ Սողոմոն. այս չորսը Ամիէլի աղջիկ Բերսաբէէից։
6 Եւ Յաբաար, Եղիսամա ու Եղիփաղէտ։
7 Եւ Նոքա, Նափեկ եւ Յափիէ։
8 Եւ Եղիսամա, Եղիադա եւ Եղիփաղէտ. այս ինը։
9 Ամենքը Դաւիթի որդիքն էին բացի հարճերի որդիներից եւ նորանց քոյր Թամարից։
10 Եւ Սողոմոնի որդին՝ Ռոբովամ. նորա որդին՝ Աբիա. նորա որդին՝ Ասա, նորա որդին՝ Յովսափատ.
11 Նորա որդին՝ Յովրամ, նորա որդին՝ Ոքոզիա*, նորա որդին՝ Յովաս,
12 Նորա որդին՝ Ամասիա, նորա որդին՝ Ազարիա*, նորա որդին՝ Յովաթամ,
13 Նորա որդին՝ Աքազ, նորա որդին՝ Եզեկիա, նորա որդին՝ Մանասէ,
14 Նորա որդին՝ Ամոն, նորա որդին՝ Յովսիա,
15 Եւ Յովսիայի որդիքը՝ անդրանիկը Յօհանան, երկորդը՝ Յովակիմ, երրորդը Սեդեկիա, չորրորդը Սեղղում։
16 Եւ Յովակիմի որդիքը՝ նորա որդին՝ Յեքոնիա, նորա որդին՝ Սեդեկիա։
17 Եւ Յեքոնիայի որդիքը՝ Ասիր, նորա որդին՝ Սաղաթիէլ,
18 Մաղքիրամ, Փադայիա, Սանէսար, Յեկամիա, Ովսամա եւ Նադաբիա։
19 Եւ Փադայիայի որդիքը՝ Զօրաբաբէլ եւ Սիմէի. եւ Զօրաբաբէլի որդիքը՝ Մեսուղամ եւ Անանիա, եւ նորանց քոյրը Սաղոմիթ։
20 Եւ Ասուբա եւ Ոհող, Բարաքիա, Ասադիա, Յովսաբհեսեդ. այս հինգը։
21 Եւ Անանիայի որդիքը՝ Փաղատիաեւ Եսայիա. Հռափայիայի որդիքը, Ոռնայի որդիքը, Աբդիայի որդիքը, Սեքենիայի որդիքը.
22 Եւ Սեքենիայի որդիքը՝ Սեմայիա, եւ Սեմայիայի որդիքը Քետտուս եւ Իգաղ եւ Բերիա եւ Նաարիա ու Սափատ, այս վեցը։
23 Եւ Նաարիայի որդիքը՝ Եղիովէնայի, Եզեկիա, Եզրիկամ, այս երեքը։
24 Եւ Եղիովէնայիի որդիքը՝ Ովդուիա, Եղիասիբ, Փաղայիա, Ակկուբ, Յօհանան, Դաղայիա եւ Անանի, այս եօթը։
Ծանոթագրություններ
^ 3։1 բ Թագ. 3:3-ում կոչուած է «Քիլաբ։»
^ 3։11 բ Մն. 17:17-ում «Յովաքազ»՝ և 21:6-ում «Ազարիա» է կոչուած։
^ 3։12 դ Թագ 15:30-ում կոչուած է «Ոզիա։»