1 Տարեգրություն 4։1-43

4  Յուդայի որդիքը՝ Փարէս, Եսրոն, Քարմի, Ովր եւ Սոբաղ։  Եւ Սոբաղի որդին ծնեց Ռէայիան* ծնեց Յեթին. եւ Յեթը ծնեց Աքիմային եւ Ղաադին. սորանք են Սարաացիների տոհմերը։  Սորանք են Աբիեթամինը՝ Յեզրայէլ. Յեմսա եւ Յեդբաս. եւ նորանց քրոջ անունը Եսելելփօն։  Եւ Գեդովրի հայրը Փանուէլ, եւ Ովսայի հայրը Եզեր. սորանք են Բեթլէհէմի հայր Եփրատի անդրանիկի՝ Ովրի որդիքը։  Եւ Թեկուէի հայր Ասքուրը երկու կնիկ ունէր՝ Եղաա եւ Նաարա։  Եւ Նաարան ծնեց նորա համար Ոքոզամին, Ոփերին, Թեմանին եւ Ահասթարիին. սորանք են Նաարայի որդիքը։  Եւ Եղաայի որդիքը՝ Սարեթ, Սահառ եւ Եթնան։  Եւ Կովսը ծնեց Ենովբին եւ Սօբեբային եւ Հարումի որդի Ահարհելի տոհմերը։  Եւ Գաբեսը փառաւոր էր իր եղբայրներից, եւ նորա մայրը նորա անունը Գաբէս դրաւ, ասելով թէ Ցաւով ծնեցի։ 10  Եւ Գաբէսը կանչեց Իսրայէլի Աստուծուն ասելով. Ոհ եթէ ինձ օրհնէիր եւ իմ սահմանը մեծացնէիր եւ ձեռքդ ինձ հետ լինէր, եւ ինձ չարիցն ազատէիր, որ ինձ տրտմութիւն չ’լինէր։ Եւ Աստուած բերաւ նորա վերայ նորա խնդրածը։ 11  Եւ Սոհայի եղբայր Քեղուբը ծնեց Մաքիրին որ Եսթօնի հայրն էր։ 12  Եւ Եսթօնը ծնեց Բեթռափային, Փասէին եւ Իրնաասի հօրը՝ Թանային. սորանք են Հռեքայի մարդիկը։ 13  Եւ Կենեզի որդիքը՝ Աոթոնիէլ եւ Սարայիա. եւ Գոթոնիէլի որդին՝ Աթաթ. 14  Եւ Մաոնաթայի ծնեց Եփրանին եւ Սարայիա ծնեց Գէ–քարսիսի* հօրը՝ Յովաբին. որովհետեւ հիւսեր էին։ 15  Եւ Յեփոնեան Քաղէբի որդիքը՝ Իրու, Էլա եւ Նաամ. եւ Էլայի որդին՝ Կենէզ։ 16  Եւ Յալելէլի որդիքը՝ Զիփ, Զիփա, Թիրիա եւ Ասարէլ։ 17  Եւ Եզրայի որդիքը՝ Յեթեր, Մօրադ, Ափէր եւ Յաղօն. եւ նա ծնեց Մարիամին, Սամայիին եւ Եսեթովմի հօրը՝ Յեսբանին։ 18  Եւ նորա կինը Յուդիան ծնեց Գեդովրի հօրը Յիարեդին, Սոքովրի հօրը Քաղէբին եւ Զանովի հօրը Յեքթիէլին. եւ Մօրադի առած Փարաւօնի աղջկան՝ Բեթիայի որդիքը սորանք են։ 19  Եւ Նայեմի քրոջ՝ Ովդիայի կնկայ որդիքը՝ Գարմին Կէիլայի հայրը, եւ Մաքաթացի Եսթեմովթը։ 20  Եւ Սիմօնի որդիքը՝ Ամնոն, Հռինա, Բենանան եւ Թիղոն. եւ Յեսսիի որդիքը՝ Զօհէթ եւ Բենզօհէթ։ 21  Եւ Յուդայի որդի Սելոմի որդիքը՝ Ղեքայի հայրը Էր, Մարեսայի հայրը Ղաադա եւ Ասբեայի տան բեհեզագործների տան տոհմերը։ 22  Նաեւ Յովակիմ եւ Քուզեբայի մարդիկը եւ Յովաս եւ Սարափ, որ Մովաբում ստացուածք ունէին, եւ Յասուբի–յեհէմ։ 23  Բայց այս բաները հին են։ Սորանք բրուտներ էին եւ բնակվում էին Նէթայիմում եւ Գադերայում. թագաւորի հետ նորա գործերումն էին բնակվում այնտեղ։ 24  Շմաւոնի որդիքը՝ Նամուէլ*, Յամին, Յարիբ, Զիարա, Սաւուղ. 25  Նորա որդին՝ Սեղղում, նորա որդին՝ Մարսամ, նորա որդին՝ Մասմա։ 26  Եւ Մասմայի որդիքը. նորա որդին Ամուէլ, նորա որդին՝ Զիաքուր, նորա որդին՝ Սեմէի։ 27  Եւ Սեմէի տասնեւվեց տղայ եւ վեց աղջիկ ունէր. բայց նորա եղբայրները շատ տղերք չ’ունէին. եւ նորանց բոլոր տոհմը Յուդայի որդկանց չափ չ’շատացան։ 28  Եւ նորանք բնակվում էին Բերսաբէէում, Մոլադայում, 29  Ասար–սուաղում, Բաղայում, 30  Ասեմում, Թուղադում, Բաթուէլում, Հօրմայում, Սիկելակում, Բեթմարքաբովթում, 31  Ասեր–սուսիմում*. Բեթբարէիում, եւ Սագարիմումը սորանք էին նորանց քաղաքները մինչեւ Դաւիթի թագաւորելը։ 32  Եւ նորանց գիւղերը՝ Եթամ, Ային, Ռեմոն, Թոքան եւ Ասան. հինգ քաղաք։ 33  Եւ նորանց գիւղերը, որ այս քաղաքների շուրջն էին մինչեւ Բաաղ*։ Սորանք են նորանց բնակութիւնները եւ ազգաբանութիւնները։ 34  Եւ Մոսոբաբ, Յամլէք, եւ Ամասիայի որդի Յովսան. 35  Եւ Յովէլ եւ Ասիէլի որդիի Սարայիայի որդիի Յօսաբիայի որդի Յէուն. 36  Եւ Եղիովէնայի, Յեկեբայ, Յասուիա, Ասայիա, Ադիէլ, Յեսիմիէլ եւ Բանեա, 37  Եւ Սեմայիայի որդիի Սամարիի որդիի Յեդայիայի որդիի Աղոնի որդիի Սեփէիի որդի Զիզան։ 38  Այս իրանց անուններովը յիշուածները իշխաններ էին իրանց տոհմերումը, եւ նորանց հայրերի տուները շատ տարածվում էին։ 39  Եւ գնացին մինչեւ Գեդովրի մուտքը մինչեւ ձորի արեւելքի կողմը իրանց խաշինքներին արօտ որոնելու համար. 40  Եւ առատ ու լաւ արօտ գտան. եւ այն երկիրը ընդարձակ էր խաղաղ եւ հանդարտ. որովհետեւ առաջ այնտեղ քամից եղողներն էին բնակվում։ 41  Եւ այս իրանց անուններովը գրուածները գնացին Յուդայի Եզեկիա թագաւորի օրերումը եւ ջարդեցին նորանց վրանները եւ նորանց այնտեղ գտնուած բնակարանները եւ նորանց բնաջինջ արին* մինչեւ այսօր եւ բնակուեցին նորանց տեղ. որովհետեւ այնտեղ արօտ կար նորանց խաշինքների համար։ 42  Եւ նորանցից այսինքն Շմաւոնի որդիներից հինգ հարիւր մարդ գնացին Սէիր սարը. եւ Յեսսիի որդիքը՝ Փաղատիա, Նաարիա, Հռափայիա եւ Ոզիէլ նորանց գլխաւորներն էին։ 43  Եւ ջարդեցին Ամաղէկի մնացորդ փախստականներին, եւ այնտեղ բնակուեցին մինչեւ այսօր։

Ծանոթագրություններ

4։2 Գլ. 2:52՝ «Հարօէ։»
4։14 Այսինքն՝ Հիւսերի հովիտ։
4։24 Թու. 26:12՝ «Յամուէլ» է կոչուած։
4։31 Յես. 19:5՝ «Ասեր- սուսա։»
4։33 Յես. 19:8՝ «Բաաղեթ-բէիր։»
4։41 Կամ նզովեցին։