1 Տարեգրություն 5։1-26
5 Եւ Իսրայէլի անդրանիկը Ռուբէնի որդիքը. (որովհետեւ անդրանիկը նա էր, բայց իր հօր անկողինը պղծելու համիար նորա անդրանկութիւնը Իսրայէլի որդի Յովսէփի որդկանցը տրուեցաւ. եւ իբրեւ անդրանիկ չ’գրուեցաւ ազգահամարի մէջ։
2 Բայց Յուդան զօրաւոր եղաւ եղբայրների մէջ եւ իշխանը նորանից էր լինում, եւ անդրանկութիւնը Յովսէփին եղաւ։)
3 Եւ Իսրայէլի անդրանիկը Ռուբէնիորդիքը՝ Ենովք, Փաղղուս, Եսրոն եւ Քարմի։
4 Յովէլի որդիքը՝ նորա որդին Սեմայիա, նորա որդին Գոգ, նորա որդին Սեմէի,
5 Նորա որդին Միքա, նորա որդին Ռէայիա, նորա որդին Բաաղ։
6 Նորա որդին Բէերա, որին գերի տարաւ Աստորեստանի Թագղաթ–փաղասար թագաւորը. նա իշխան էր ռուբենեանց։
7 Եւ նորա եղբայրներն իրանց տոհմերովը ազգահամարի մէջ գրուելիս՝ գլխաւորն էր Յէիէլ եւ Զաքարիա,
8 Եւ Յովէլի որդի Սեմայի որդիի Ազազի որդի Բաղան. սա բնակվում էր Արոէրում եւ մինչեւ Նաբաւ եւ Բէէլմոն։
9 Եւ նա արեւելեան կողմում բնակուեց Եփրատ գետիցը մինչեւ անապատը. որովհետեւ նորանց անասունները շատացել էին Գաղաադի երկրումը։
10 Եւ Սաւուղի օրերումը նորանք պատերազմ արին Հագարացիների հետ, որոնք իրանց ձեռքն ընկան. եւ բնակուեցին նորանց վրաններումը Գաղաադի բոլոր արեւելեան կողմերումը։
11 Եւ Գադի որդիքը բնակուեցին սորանց առաջակողմին Բասանի երկրումը մինչեւ Սելքա.
12 Գլխաւորը Յովէլ, եւ երկրորդը Բափամ, եւ Յանայի եւ Սափատ՝ Բասանումը։
13 Եւ նորանց եղբայրներն իրանց ազգատոհմերի համեմատ՝ Միքայէլ, Մեսուղամ, Սաբէէ, Յովրէ, Յաքան, Զիա եւ Եբեր. այս եօթը։
14 Սորանք Բուզի որդիի Յեսիսայի որդիի Միքայէլի որդիի Գաղաադի որդիի Յարոայի որդիի Հուրիի որդի Աբիքելի որդիքն էին։
15 Գունիի որդիի Աբդիէլի որդին Աքի նորանց ազգատոհմի գլխաւորն էր։
16 Եւ նորանք բնակուեցին Գաղաադումը, Բասանումը եւ նորա գիւղաքաղաքներումը եւ Սարոնի արուարձաններումը մինչեւ նորանց սահմանները։
17 Սորանք ամենքը ազգահամարի մէջ գրուեցան Յուդայի Յովաթամ թագաւորի օրերին եւ Իսրայէլի Յերոբովամ թագաւորի օրերին։
18 Ռուբենի որդիքը եւ Գադեանք եւ Մանասէի կէս ցեղը զօրաւոր, վահան եւ սուր կրող, եւ աղեղ լարող, եւ պատերազմ վովորած պատերազմի գնացող քառասունեւչորս հազար եօթը հարիւր վաթսուն մարդիկ էին։
19 Եւ նորանք պատերազմ արին Հագարացիների, Յետուրացիների, Նափեսացիների եւ Նոդաբացիների հետ,
20 Եւ նորանց յաղթեցին. եւ Հագարացիները եւ բոլոր նորանց հետ եղողները նորանց ձեռքը տրուեցան. որովհետեւ նորանք պատերազմի մէջ Աստուծուն աղաղակեցին, եւ նորանց աղօթքը լսեց, որ նորան էին ապաւինել.
21 Եւ գերի արին նորանց անասունները՝ նորանց ուղտերը յիսուն հազար, ոչխար երկու հարիւր հիսուն հազար, եւ էշ երկու հազար, եւ մարդիկ հարիւր հազար հոգի։
22 Որովհետեւ շատերը մեռած ընկան. որովհետեւ այս պատերազմը Աստուածանից էր. եւ նորանց տեղ բնակուեցին մինչև գերութիւնը։
23 Եւ Մանասէի որդկանց կէս ցեղը բնակուեցին այն երկումը Բասանից մինչեւ Բաաղհերմոն, սանիր եւ Հերմոն սարում. սորանք շատոնք էին,
24 Եւ սորանք էին նորանց ազգատոհմերի իշխանները՝ Ափէր, Յեսսի, Եղիէլ, Երեմիա, Ովդուիա եւ Յաքչիէլ, որ քաջազուն եւ անուանի մարդիկ էին իրանց ազգատոհմերի գլխաւորները։
25 Եւ ապստամբուեցին իրանց հայրերի Աստուծուն դէմ, եւ այն երկրի ազգերի աստուածներին հետեւելով պոռնկութիւն արին, որոնց բնաջինջ էր արել Աստուած նորանց առաջից։
26 Եւ Իսրայէլի Աստուածը գրգռեց Ասորեստանի Փուղ թագաւորի հոգին եւ Աստորեստանի Թագղաթ–փաղասար թագաւորի հոգին, եւ նա գերի տարաւ Ռուբենեանններին, Գադեաններին եւ Մանասէի կէս ցեղին եւ տարաւ նորանց Քաղա, Քաբովր եւ Հարա ու Գովզան գետը մինչեւ այս օրը։