1 Տարեգրություն 6։1-81

6  Ղեւիի որդիքը՝ Գերսոն, Կահաթ եւ Մերարի։  Եւ Կահաթի որդիքը՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ։  Եւ Ամրամի որդիքը՝ Ահարօն եւ Մովսէս, եւ Մարիամ։ Եւ Ահարօնի որդիքը՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։  Եղիազարը ծնեց Փենեհէսին. Փենեհէսը ծնեց Աբիսույին։  Եւ Աբիսուան ծնեց Բոկկին, եւ Բոկկին ծնեց Ոզիին։  Եւ Ոզին ծնեց Զարիային, եւ Զարիան ծնեց Մարիօթին։  Միարիօթը ծնեց Ամարիային, եւ Ամարիան ծնեց Աքիտովբին.  Եւ Աքիտովբը ծնեց Սադովկին, եւ Սադովկը ծնեց Աքիմաասին։  Եւ Աքիմաասը ծնեց Ազարիային, եւ Ազարիան ծնեց Յօհանանին։ 10  Եւ Յօհանանը ծնեց Ազարիային, սա այն է որ քահանայուիթւն արաւ Սողոմոնի Երուսաղէմում շինած տանը։ 11  Եւ Ազարիան ծնեց Ամարիային, եւ Ամարիան ծնեց Աքիտովբին։ 12  Եւ Աքիտովբիը ծնեց Սադովկին, եւ Վադովկը ծնեց Սեղղումին։ 13  Եւ Սեղղումը ծնեց Քեղկիային, եւ Քեղկիան ծնեց Ազարիային։ 14  Եւ Ազիարիան ծնեց Սարայիային, եւ Սարայիան ծնեց Յովսեդեկին։ 15  Եւ Յովսեդեկը գնաց գերի, երբոր Տէրը Յուդան եւ Երուսաղէմը գերի փոխադրեց Նաբուգոդոնոսորի ձեռովը։ 16  Ղեւիի որդիքը՝ Գերսոն, Կահաթ եւ Մերարի։ 17  Եւ սորանք են Գերսոնի որդկանց անունները՝ Ղոբենի եւ Սեմէի։ 18  Եւ Կահաթի որդիքը՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ։ 19  Մերարիի որդիքը՝ Մոողի եւ Մուսի. եւ սորանք են Ղեւտացիների տոհմերը իրանց հայրերի համեմատ։ 20  Գերսոնինը՝ Ղոբենի, նորա որդին Յեթ, նորա որդին Զամմա, 21  Նորա որդին Յովաք, նորա որդին Ադդով, նորա որդին Զարա, նորա որդին Յաթրի։ 22  Եւ Կահաթի որդիքը՝ Ամինադաբ, նորա որդին Կորխ, նորա որդին Ասիր, 23  Նորա որդին Եղկանա, նորա որդին Աբիասաբ, նորա որդին Ասիր. 24  Նորա որդին Թաաթ, նորա որդին Ուրիէլ, նորա որդին Ոզիա եւ նորա որդին Սաւուղ։ 25  Եւ Եղկանայի որդիքը՝ Ամեսայի, Աքիմօթ եւ Եղկանա. 26  Եղկանայի որդիքը՝ նորա որդին Սուփի, նորա որդին Նահաթ, 27  Նորա որդին Եղիաբ, նորա որդին Յերոամ, նորա որդին Եղկանա։ 28  Եւ Սամուէլի որդիքը՝ նորա անդրանիկը Յովէլ եւ երկորդը Աբիա։ 29  Մերարիի որդիքը՝ Մոողի, նորա որդին Ղոբենի, նորա որդին Սեմէի, նորա որդին Ոզա. 30  Նորա որդին Սամաա, նորա որդին Անգիա, նորա որդին Ասայիա։ 31  Եւ սորանք են, որ Դաւիթը երգեցողութեան վերայ դրաւ Տիրոջ տանը տապանակը նորանում դնելուց յետոյ։ 32  Եւ նորանք ծառայում էին ժողովքի խորանի առաջին երգեցողութեամբ մինչեւ որ Սողոմոնը շինեց Տիրոջ տունը Երուսաղէմում, եւ իրանց կարգին համեմատ կենում էին իրանց պաշտօնումը։ 33  Եւ սորանք են կենողները եւ նորանց որդիքը՝ Կահաթեաններից երգիչ Եմանը՝ որդի Յովելի, որդի Սամուէլի, 34  Որդի Եղկանայի, որդի Յերոամի, որդի Եղիէլի, որդի Թովայի, 35  Որդի Սուփիի, որդի Եղկանայի, որդի Միաաթի, որդի Ամեսայիի, 36  Որդի Եղկանայի, որդի Յովելի, որդի Ազարիայի, որդի Սոփոնիայի, 37  Որդի Թաաթի, որդի Ասիրի, որդի Աբիասափի, որդի Կորխի, 38  Որդի Իսահառի, որդի Կահաթի, որդի Ղեւիի, որդի Իսրայէլի։ 39  Եւ նորա եղբայրն Ասափ նորա աջ կողմին կանգնողն էր. Ասափ որդի Բարաքիայի, որդի Սամաայի, 40  Որդի Միքայէլի, որդի Զարայի, որդի Ադայիայի, 41  Որդի Աթանիի, որդի Զարայի, որդի Ադայիայի, 42  Որդի Եթանի, որդի Զամմայի, որդի Սեմէիի, 43  Որդի Յեթի, որդի Գերսոնի, որդի Ղեւիի։ 44  Եւ նորանց եղբայրները՝ Մերարիի որդիքը ձախ կողմին՝ Եթան, որդի Կիսիի, որդի Աբդիի, որդի Մալուքի, 45  Որդի Ասաբիայի, որդի Ամասիայի, որդի Քեղկիայի, 46  Որդի Ամասիի, որդի Բանիի, որդի Սամերի, 47  Որդի Մոողիի, որդի Մուսիի, որդի Մերարիի, որդի Ղեւիի։ 48  Եւ նորանց եղբայրները՝ Ղեւտացիք նուիրուած էին Աստուծոյ տան ամեն ծառայութեանը։ 49  Բայց Ահարօնը եւ նորա որդիքը այրում էին ողջակէզի սեղանի վերայ եւ խունկի սեղանի վերայ, սրբութեանց սրբութիւնի ամեն գործի համար եւ Իսրայէլին այն ամենի համետատ քաւելու համար, որ հրամայել էր Աստուծոյ տան ծառայ Մովսէսը։ 50  Եւ Ահարօնի որդիքը սորանք են. նորա որդին Եղիազար, նորա որդին Փենէհէս, նորա որդին Աբիսուա. 51  Նորա որդին Բոկկի, նորա Ոզի, նորա որդին Զարիա. 52  Նորա որդին Մարիօթ, նորա որդին Ամարիա, նորա որդին Աքիտովբ, 53  Նորա որդին Սադովկ, նորա որդին Աքիմաաս։ 54  Եւ սորանք են նորանց բնակութիւններն իրանց գիւղերովը իրանց սահմաններումը. Ահարոնի որդիներին՝ Կահաթի տոհմին, որովհետեւ վիճակը նորանց ընկաւ, 55  Քեբրոնը նորանց տուին Յուդայի երկումը, եւ նորա արուարձանները նորա շրջակայքումը։ 56  Բայց այն քաղաքի արտերը եւ նորա գիւղերը տուին Յեփնոեան Քաղէբին։ 57  Եւ Ահարօնի որդկանցը տուին ապաստանի քաղաքներ՝ Քեբրոնը, Լեբնան եւ նորա արուարձանները, եւ Յաթիրը եւ Եսթեմովը իր արուարձաններովը։ 58  Եւ Քիլէնը* իր արուարձաններովը, 59  Եւ Ասանը* իր արուարձաններովը, եւ Բեթսամիւսը իր արուարձաններովը. 60  Եւ Բենիամինի ցեղից Գաբան իր արուարձաններովը, եւ Գաղեմէթը* իր արուարձաններովը, եւ Անաթոթը իր արուարձաններովը. նորանց բոլոր քաղաքները տասնեւերեք քաղաք էին իրանց տոհմերով։ 61  Եւ Կահաթի որդկանցը՝ այս ցեղի մնացածներին տրուեցաւ Մանասէի կէս ցեղի բաժնից վիճակով տասը քաղաք։ 62  Եւ Գերսոնի մարդկանցը իրանց ցեղերի համեմատ Իսաքարի ցեղիցը եւ Ասերի ցեղիցը եւ Նեփթաղիմի ցեղիղը եւ Մանասէի ցեղիցը որ Բասանումն է տրուեցաւ տանեւերեք քաղաք։ 63  Մերարիի որդկանցը իրանց տոհմերի համեմատ Ռուբէնի ցեղիցը եւ Գադի ցեղիցը եւ Զաբուղոնի ցեղիցը վիճակով տասնեւերկու քաղաք տրուեցաւ։ 64  Եւ Իսրայէլի որդիքը ղեւտացինրին տուին այս քաղաքները եւ նորանց արուարձանները։ 65  Եւ վիճակով տուին Յուդայի որդկանց ցեղիցը եւ Շմաւոնի որդկանց ցեղիցը եւ Բենիամինի որդկանց ցեղիցը այս քաղաքները, որոնց յիշեցին անուններով։ 66  Եւ Կահաթի որդկանց մի քանիսի սաժինի քաղաքները Եփրեմի ցեղիցն էին, 67  Եւ տուն նորանց ապաստանի քաղաքների Սիւքէմը եւ նորա արուարձանները Եփրեմի սարի վերայ, եւ Գազերը իր արուարձաններովը. 68  Եւ Յեկմամը իր արուարձաններովը, եւ Բեթորոնը իր արուարձաններովը. 69  ԵւԱյեղոնը իր արուարձաններովը, եւ Գեթրեմոնը իր արուարձաններովը, 70  Եւ Մանասէի կէս ցեղիցը Անէրը իր արուարձաններովը եւ Յեբղաամը իր արուարձաններովը տուն Կահաթի որդկանց մնացած տոհմին։ 71  Գերսոնի որդկանցը տուին Մանասէի կէս ցեղի տոհմիցը Բասանի միջի Գովղանը իր արուարձաններովը եւ Աստարովթը իր արուարձաններովը. 72  Եւ Իսաքարի ցեղիցը Կադէսը իր արուարձաններովը, Դաբարաթը իր արուարձաններովը, 73  Եւ Ռամովթը իր արուարձաններովը եւ Անամը իր արուարձաններովը. 74  Եւ Ասերի ցեղիցը Մասաղը իր արուարձաններովը, եւ Աբդոնը իր արուարձաններովը, 75  Եւ Հուկոկը իր արուարձաններովը եւ Րոոբը իր արուարձաններովը. 76  Եւ Նեփթաղիմի ցեղիցը Գալիլեայի միջի Կադէսը իր արուարձաններովը, եւ Համմոնը իր արուարձաններովը եւ Կարիաթեմը իր արուարձաններովը։ 77  Մնացածներին՝ այսինքն Մերարիի որդկանցը տուին Զաբուղոնի ցեղիցը Ռեմոնը իր արուարձաններովը, Թաբորը իր արուարձաններովը, 78  Յորդանանի այն կողմի Երիքովի մօտ Յորդանանից դէպի արեւելք Ռուբենի ցեղիցը անապատի միջի Բոսորը իր արուարձաններովը եւ Յիասսան իր իր արուարձաններովը, 79  Եւ Կադէմօթը իր արուարձաններովը, եւ Մեփայաթը իր արուարձաններովը. 80  Եւ գադի ցեղիցը Գաղաադի միջի Ռամովթը իր արուարձաններովը, եւ Մանայիմը իր արուարձաններովը, 81  Եւ Եսբոնը իր արուարձաններովը, եւ Յազերը իր արուարձաններովը։

Ծանոթագրություններ

6։58 Յես. 21:15՝ «Քօղօն։»
6։59 Յես. 21:16՝ «Ային։»
6։60 Յես. 21:18՝ «Գաղմօն։»