1 Տարեգրություն 7։1-40

7  Եւ Իսաքարի որդիքը՝ Թովղա, Փուա, Յասուբ եւ Սամրոն, այս չորսը։  Եւ Թովղայի որդիքը՝ Ոզի, Հռեփայիա, Յերիէլ, Յեմայի, Յերսամ եւ Սամուէլ՝ իրանց հայր Թովղայի տան գլխաւորները եւ իրանց ազգի քաջազունները. նորանց թիւը Դաւիթի օրերում քսանեւերկու հազար վեց հարիւր էր։  Եւ Ոզիի որդիքը՝ Յեզերիա, եւ Յեզերիայի որդիքը՝ Միքայէլ, Աբդիա, Յովէլ եւ Յեսիա, այս հինգը բոլորն էլ գլխաւորներ էին։  Եւ նորանց հետ իրանց հայրերի տոհմերիցն իրանց ազգումը պատերազմի զօրքի գունդեր կազմող կային երեսունեւվեց հազար. որովհետեւ շատ էին նորանց կանայքը եւ որդիքը։  Եւ նորանց եղբայրները Իսաքարի բոլոր ցեղերումը քաջազուններ լինելով ութսունեւեօթը հազար էին ամենքը իրանց ազգահամարովը։  Բենիամինի որդիքը՝ Բաղա, Բոքոր եւ Յեդիէլ, այս երեքը։  Եւ Բաղայի որդիքը՝ Եսբոն, Ոզի, Ոզիէլ, Յերիմովթ եւ Իրի, այս հինգը իրանց ազգատոհմի գլխաւորներն եւ քաջազունները, եւ նորանց ազգահամարը քսանեւերկու հազար երեսունւչորս։  Եւ Բոքորի որդիքը՝ Զամիրա, Յովաս, Եղիազար, Եղիովենայի, Ամրի, Յերիմովթ, Աբիա, Անաթովթ եւ Գաղամէթ. սորանք ամենքը Բոքորի որդիքն էին.  Եւ իրանց ազգատոհմերովը իրանց ազգահամարում իրանց ցեղերի մէջ գլխաւորներ էին քաջազուններ քսան հազար երկու հարիւր։ 10  Եւ Յեդիէլի որդի Բաղղան, եւ Բաղղանի որդիքը՝ Յեուս, Բենիամին, Աւովթ, Քանանա, Զեթան, Թարսիս եւ Աքիսար. 11  Սորանք ամենքը Յեդիէլի որդիքն էին իրանց տոհմերի գլխաւորները քաջազուններ՝ տասնեւեօթը հազար երկու հարիւր պատերազմի դուրս եկող մարդիկ։ 12  Եւ Սուփիմ* եւ Ոփիմ Իրիի որդիքն էին, Հուսիմ՝ Աքերի* որդին։ 13  Նեփթաղամի որդիքը՝ Յասիէլ, Գունի, Յասեր եւ Սեղղում*՝ Բաղղայի որդիքը։ 14  Մանասէի որդիքը՝ Ասիէլ, որին ծնեց նորա հարճը, նա ծնեց նաեւ Գաղաադի հօրը՝ Մաքիրին։ 15  Եւ Մաքիրը կին առաւ Ոփիմի եւ Սուփիմի քրոջը, եւ նորանց քրոջ անունն էր Մաաքա, եւ երկորդը Սալպաադ. 16  Եւ Մաքիրի կինը Մաաքա մի որդի ծնեց, եւ նորա անունը կոչեց Փարէս, եւ նորա եղբօր անունը Սարէս. եւ նորա որդիները Ուղամ եւ Րոկոմ։ 17  Եւ Ուղամի որդին էր Բեդան. սորանք էին Մանասէի որդիի Մաքիրի որդիի Գաղաադի որդիքը։ 18  Եւ նորա քոյրը Մողեքէթ ծնեց Եսուդին, Աբիեզերին* եւ Մաալային։ 19  Եւ Սեմիդայի որդիքն էին Աքիան, Սիւքէմ, Ղակէի եւ Անիամ։ 20  Եւ Եփրեմի որդիքը՝ Սուտաղա, եւ նորա որդին Բարադ, եւ նորա որդին Թաաթ, եւ նորա որդին Եղիադա, նորա որդին Թաաթ։ 21  Եւ նորա որդին Զաբաթ, եւ նորա որդին Սուտաղա, եւ Եզեր ու Եղիադ։ Եւ նորանց սպանեցին այն երկրում ծնուած Գէթացիք. որովհետեւ իջան նորանց անասուններն առնելու։ 22  Եւ նորանց հայրը՝ Եփրեմը շատ օրեր սուգ արաւ, եւ նորա եղբայրները եկան նորան մխիթարելու։ 23  Եւ նա մտաւ իր կնոջ մօտ, եւ նա յղանալով ծնեց մի որդի, եւ նորա անունը կոչեց Բարիա*. որովհետեւ նորա տանը չարիք էր եղել։ 24  Եւ նորա աղջիկը Սէէրան էր, եւ սա շինեց ցածի եւ վերի Բեթորոնը եւ Ոզան–Սէէրան։ 25  Եւ նորա որդին Հռափէ եւ Հռասէփ, նորա որդին Թաան, 26  Նորա որդին Ղաադան, նորա որդին Ամիուդ, նորա որդին Եղիսամա, 27  Նորա որդին Նաւէ, նորա որդին Յեսու։ 28  Եւ նորանց կալուածքն ու բնակութիւնները՝ Բեթէլ իր գիւղերովը, եւ արեւելեան կողմից Նաարան, արեւմտեան կողմից Գաղեր իր գիւղերովը, եւ Սիւքէմը իր գիւղերովը մինչեւ Գազա եւ նորա գիւղերը։ 29  Եւ Մանասէի որդկանց կողմերին բնակվում էին Բեթսան իր գիւղերովը, Թանաք իր գիւղերովը, Մակեդդով իր գիւղերովը, Դովր իր գիւղերովը. սորանցում էին բնակվում Իսրայէլի որդի Յովսէփի որդիքը։ 30  Ասերի որդիքը՝ Յեմնա, Յեսուա, Յեսուի եւ Բարիա, եւ նորանց քոյրը Սարա։ 31  Եւ Բարիայի որդիքը՝ Քաբեր եւ Մեղքիէլ, որ Բարսայիթի հայրն էր։ 32  Եւ Քաբերը ծնեց Յափաղէթին, Սովմերին եւ Քովթամին, եւ նորանց քոյրը Սովղանին։ 33  Եւ Յափաղէթի որդիքը՝ Փասաք, Բամույէլ եւ Ասուաթ. սորանք են Յափաղէթի որդիքը։ 34  Եւ Սովմերի որդիքը՝ Աքի, Հռաոգա, Ոբա եւ Արամ։ 35  Եւ նորա եղբայր Հելեմի որդիքը՝ Սովփա, Յամանա, Սէլէս եւ Ամաղ։ 36  Սովփայի որդիքը՝ Սուա, Առնափար, Սուաղ, Բարի, Յեմրա, 37  Բասար, Ովդ, Սամմա, Սաղիսա, Յեթրան եւ եւ Բէերա։ 38  Եւ Յեթերի որդիքը՝ Յեփոնէ, Փասփառ եւ Արա, 39  Եւ Ովղայի որդիքը՝ Արահ, Անիէլ եւ Հռասիա։ 40  Սորանք ամենը Ասերի որդիքն էին՝ ազգատոհմերի գլխաւորներ ընտիր քաջազուններ եւ գլխաւոր իշխաններ. եւ նորանց ազգահամարը պատերազմի զօրքի մէջ նորանց թուովը քսանեւվեց հազար մարդ։

Ծանոթագրություններ

7։12 Թու. 26:39՝ «Սուփամ։»
7։12 Թու. 26:38՝ «Աքիրամ։»
7։13 Ծն. 46:24՝ «Սիլլեմ։»
7։19 Թու. 26:30՝ կոչուած է «Իեզեր։»
7։23 Այսինքն՝ չարիքի մեջ։