1 Տարեգրություն 8։1-40

8  Եւ Բենիամինը ծնեց Բաղային՝ իր անդրանիկը, երկրորդ՝ Ասբէլին, երրորդ՝ Աարային,  Չորրոդ՝ Նովային եւ հինգերորդ՝ Ռափային։  Եւ Բաղայի որդիքը՝ Ադար*, Գերա, եւ Աբիուդ,  Աբիսուա, Նէեման, Աքուք  Գերա, Սուփան* եւ Քիրամ։  Եւ սորանք են Աքուդի որդիքը՝ որոնք ազգատոհմերի գլխաւորներ էին Գաբայի բնակիչների համար, եւ նորանց փոխադրեցին Մանաքաթ։  Եւ Նէեման ու Աքիա եւ Գերա որ նորանց փոխադրեց, եւ ծնեց Ոզային եւ Աքիուդին։  Եւ Սաարիմ որդիք ծնեց Մովաբի դաշտումը նորանց ուղարկելուց յետոյ. Հուսիմ եւ Բաարա նորա կանայքն էին։  Եւ իր կինը Գոդէսից ծնեց Յոբաբին, 10  Սաբիային, Սեսային, Մեղքամին, Յէուսին, Սեքիային եւ Մարմային. սորանք են նորա ազգատոհմերի գլխաւոր որդիները։ 11  Եւ Հուսիմից ծնեց Աբիտովբին եւ Եղբաաղին։ 12  Եւ Եղբաաղի որդիքը՝ Եբեր, Միսաամ եւ Սամեր*, որ շինեց Ովնովը, ղովդը եւ նորա գիւղերը. 13  Եւ Բարիա ու Սեմա, սորանք ազգատոհմերի գլխաւորներ էին Այեղոնում բնակողների համար, սորանք քշեցին Գէթի բնակիչներին։ 14  Եւ Աքիով, Սովսեկ, 15  Յերիմովթ, Զաբադիա, Արադ, Եդեր, 16  Միքայէլ, Յեսփա եւ Յովքա եւ Յովքա Բարիայի որդիիցը։ 17  Եւ Զաբադիա, Մեսուղամ, 18  Ազակի, Քաբեր, Յեսամարի, Յեզղիա 19  եւ Յողաբ Եղբաաղի որդիքը։ 20  Եւ Յակիմ, Զեքրի, Զաբթի, Եղիէնայի, 21  Սաղթի, Եզիէլ, Ադայիա, Բարեա 22  եւ Սամարաթ՝ Սեմէիի որդիքը։ 23  Եւ Յեսփան, Եբեր, Եղիէլ, Աբդոն, Զեքրի, 24  Անան, Անանիա, Եղամ, Անաթովթիա, 25  Յեփադիա եւ Փանուէլ՝ Սովսեկի որդիքը։ 26  Եւ Սամսարի, Սաարիա, 27  Գոթողիա, Յիարասիա, Եղիա եւ Զեքրի՝ Յերսամի որդիքը։ 28  Սորանք ազգատոհմերի գլխաւորներ էին՝ իրանց ցեղերի առաջինները. սորանք բնակվում էին Երուսաղէմում։ 29  Եւ Գաբաւոնում բնակվում էին Գաբաւոնի հայրը, եւ նորա կնկայ անունը Մաաքա էր. 30  Եւ նորա անդրանիկ որդին Աբդօն, եւ Սուր, Կիս, 31  Բաաղ, Նադաբ, Գեդովր, Աքիով եւ Զաքար*։ 32  Եւ Մակեղօթը ծնեց Սամաային, եւ հէնց դորանք էլ բնակուեցին իրանց եղբայրների դիմացը Երուսաղէմում, իրանց եղբայրների հետ։ 33  Եւ Ները* ծնեց Կիսին, եւ Կիսը ծնեց Սաւուղին, եւ Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Աբինադաբին եւ Եսբաաղին*։ 34  Եւ Յովնաթանի որդին՝ Մերիբաաղ. եւ Մերիբաաղը* ծնեց Միքային։ 35  Եւ Միքայի որդիքը՝ Փիթոն, Մելէք, Թարէ եւ Աքազ։ 36  Եւ Աքազը ծնեց Յովադային, եւ Յովադան ծնեց Գաղեմեթին, Ազամօթին եւ Զամբրիին. եւ Զամբրին ծնեց Մոսային. 37  Եւ Մոսան ծնեց Բանաային, նորա որդին Ռափա*, նորա որդին Եղեասա, նորա որդին Եսէլ էր։ 38  Եւ Եսելը վեց որդի ունէր, եւ սորանք են անունները՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայէլ, Սաարիա, Աբդիա եւ Անան. սորանք ամենքը Եսելի որդիքն էին. 39  Եւ նորա եղբայր Եսեկի որդիքը՝ անդրանիկը Ուղամ, երկրորդը Յէուս եւ երրորդը Եղիփաղէտ։ 40  Եւ Ուղամի որդիքը քաջազուն մարդիկ էին աղեղնաւոր, եւ նորանք շատ որդիք եւ որդկանց որդիք ունէին՝ հարիւր յիսուն. սորանք ամենքը Բենիամինի որդկանցիցն են։

Ծանոթագրություններ

8։3 Ծն. 46:21՝ «Արեդ։»
8։5 Թու. 26:39՝ «Սուփամ։»
8։12 Կամ՝ «Սամեդ։»
8։31 Գլ. 9:37՝ կոչուած է «Զաքարիա։»
8։33 Գլ. 9:38՝ կոչուած է «Սամաամ։»
8։33 բ Թագ. 2:8՝ «Յեբուսթէ։»
8։34 բ Թագ. 4:4։ 9:6, 10՝ կոչուած է «Սեմփիբոսթէ։»
8։37 Գլ. 9:43՝ կոչուած է «Ռափայիա։»