1 Տիմոթեոս 2։1-15

2  Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղօթք անել, խնդրուածք, աղաչանք, գոհութիւն ամեն մարդկանց համար,  Թագաւորների եւ ամեն իշխանաւորների համար. որ խաղաղ եւ հանդարտ կեանք վարենք, բոլոր աստուածպաշտութիւնով եւ սրբութիւնով:  Որովհետեւ սա բարի եւ ընդունելի է մեր Փրկիչ Աստուծոյ առաջին,  Որ կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան:  Որովհետեւ մէկ Աստուած կայ, եւ մէկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ Քրիստոս Յիսուս մարդը,  Որ իր անձը ամենի համար փրկանք տուաւ, որ վկայութիւն լինի իր ժամանակներումը:  Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ (ճշմարիտն եմ ասում, սուտ չեմ խօսում). հեթանոսների վարդապետ՝ հաւատքի եւ ճշմարտութեան մէջ:  Արդ կամենում եմ, որ մարդիկ ամեն տեղ աղօթք անեն, սուրբ ձեռքեր վեր բարձրացնեն առանց բարկութեան եւ երկմտութեան:  Այնպէս էլ կանայքը վայելուչ հագուստով ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ թանգագին հանդերձներով. 10  Այլ ինչպէս կ’վայելէ աստուածպաշտութիւնը յանձն առած կանանց՝ բարի գործերով: 11  Կինը թող հանդարտութեամբ սովորէ ամեն հնազանդութիւնով: 12  Կնկան հրաման չեմ տալիս, որ սովորեցնէ, եւ ոչ էլ մարդին վերայ իշխէ, այլ որ լուռ կենայ: 13  Որովհետեւ Ադամն առաջ ստեղծուեցավ եւ յետոյ Եւան: 14  Եւ Ադամ չ’խաբուեցաւ այլ կինը խաբուելով մեղք գործեց: 15  Սակայն կ’ապրի որդեծնութեան համար, եթէ կենայ հաւատքի եւ սէրի եւ սրբութեան մէջ պարկեշտութեան հետ:

Ծանոթագրություններ