1 Տիմոթեոս 5։1-25

5  Ծերին սաստիկ մի յանդիմանիր, այլ յորդորիր ինչպէս հօր, երիտասարդներին եղբայրների պէս:  Պառաւներին մայրերի պէս, մատղաշ կանանցը՝ քոյրերի պէս բոլոր սրբութիւնով:  Որբեւայրիներին պատուիր՝ որ ճշմարիտ որբեւայրի են:  Բայց եթէ մէկ որբեւայրի որդիք եւ թոռներ ունենայ, թող առաջ սովորեն իրանց ընտանիքումը որդիական սէր ցոյց տալ եւ փոխարէն հատուցանել ծնողներին. որովհետեւ սա բարի է եւ Աստուծոյ առաջին ընդունելի:  Իսկ նա որ ճշմարիտ որբեւայրի է եւ մինակ մնացած, նա յոյսը Աստուծոյ վերայ է դնում, եւ գիշեր եւ ցերեկ աղօթքին եւ աղաչանքին հետեւում:  Բայց փափկասէր որբեւայրին կենդանոյն մեռած է:  Եւ այս բաները պատուիրիր, որ անարատ լինեն:  Բայց եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է:  Որբեւայրի նա ընտրուի, որ վաթսուն տարուց պակաս չէ եւ մէկ մարդի կին եղած է. 10  Բարի գործերով վկայուած, եթէ երեխաներ է մեծացրել, հիւրեր ընդունել, սուրբերի ոտները լուացել, նեղացածներին ձեռնտու եղել, ամեն բարի գործերին հետեւել: 11  Բայց մատղաշ որբեւայրիներիցը ետ կաց. որ երբոր ցանկութիւնով լցվում են՝ Քրիստոսի հակառակ՝ կամենում են ամուսնանալ. 12  Եւ դատապարտութիւն են ընդունում, որ առաջին հաւատքը դէն գցեցին: 13  Միանգամայն էլ ծոյլ են սովորում տուները ման գալով. եւ ոչ թէ միայն ծոյլ այլ եւ շատախօս, եւ հետաքրքիր, եւ խօսում են ինչ որ պէտք չէ: 14  Կամենում եմ որ մատղաշ որբեւայրիներն ամուսնանան, որդիք ծնեն, տնաշէն լինեն. եւ հակառակողին ոչ մի պատճառ չ’տան հայհոյանք անելու: 15  Որովհետեւ արդէն մի քանիսը խոտորուեցան սատանայի ետեւիցը: 16  Եթէ մի հաւատացեալ մարդ կամ հաւատացեալ կին որբեւայրիներ ունենայ, նա թող նորանց խնամք տանէ. եւ եկեղեցուն ծանրութիւն չ’լինի, որ ճշմարիտ որբեւայրիներին խնամք տանէ: 17  Լաւ վերակացութիւն անող երէցները թող երկուպատիկ պատիւի արժանի լինեն. մանաւանդ նորանք որ խօսքով եւ վարդապետութիւնով են աշխատում: 18  Որովհետեւ գիրքն ասում է թէ Կալի մէջ աշխատող եզի դունչը չ’կապես. թէ մշակը արժանի է իր վարձքին: 19  Երէցի վերայ գանգատ մի ընդունիր. բայց միայն երկու կամ երեք վկաներով: 20  Մեղանչողներին ամենի առաջին յանդիմանիր, որ ուրիշներն էլ վախենան: 21  Վկայութիւն եմ դնում Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի եւ ընտրուած հրեշտակների առաջին, որ այս բաները պահես առանց նախապաշարման. ոչինչ չ’անելով աչառութեամբ: 22  Ձեռը շուտով մի դնիր մէկի վերայ, եւ ուրիշների մեղքերին մասնակից մի լինիր. քո անձը սուրբ պահիր: 23  Այսուհետեւ միայն ջուր չ’խմես, այլ մի քիչ գինի գործածիր քո ստամոքսի եւ քո շուտ շուտ տկարանալու համար: 24  Կան մարդիկ, որոնց մեղքերը յայտնի են, եւ առաջուց դատաստանի հասած. իսկ ոմանցն էլ ետեւիցն են գալիս: 25  Այնպէս էլ բարի գործերը յայտնի են. եւ ուրիշ կերպ լինողներն էլ չեն կարող ծածկուիլ:

Ծանոթագրություններ