2 Թագավորներ 1։1-18

1  Եւ Աքաաբի մեռնելուց յետոյ Մովաբը ապստամբուեց Իսրայէլի դէմ։  Եւ Ոքոզիան իր վերնատան վանդակապատից վայր ընկաւ եւ հիւանդացաւ, եւ պատգամաւորներ ուղարկեց, եւ նորանց ասեց. Գնացեք հարցրէք Ակկարոնի Բահաղ–ճանճիկ* աստծուն, թէ արդեօք կ’առողջանա՞մ այս հիւանդութիւնից։  Եւ Տիրոջ հրեշտակն ասեց Թեզբացի Եղիային. Վեր կաց գնա Սամարիայի թագաւորի պատգամաւորների դիմացը եւ ասիր նորանց. Մի՞թէ Իսրայէլի մէջ Աստուած չ’կայ, որ գնում էք Ակկարոնի Բահաղ–ճանճիկ աստծուն հարցնելու։  Վասն որոյ Տէրն այսպէս է ասում. Վերան ելած անկողնիցդ վայր պիտի չ’իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես. եւ Եղիան գնաց։  Եւ պատգամաւորները ետ դառան նորա մօտ. եւ նա նորանց ասեց.  Այդ ի՞նչու համար ետ դառաք։ Եւ նորան ասեցին. Մի մարդ դուրս եկաւ մեր դիմացը եւ մեզ ասեց. Գնացէք ետ դառէք ձեզ ուղարկող թագաւորի մօտ եւ ասեցէք նորան. Այպէս է ասում Տէրը. Մի՞թէ Իսրայէլի մէջ Աստուած չ’կայ, որ դու մարդ ես ուղարկում Ակկարոնի Բահաղ–ճանճիկ աստծուն հարցնելու. դորա համար վերան ելած անկողնիցդ վայր պիտի չ’իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես։  Եւ նա ասեց նորանց. Ի՞նչ կերպարանք ունէր այն մարդն, որ ձեր դիմաց ելաւ եւ ձեզ ասեց այդ խօսքերը։  Նորրանք էլ ասեցին. Նա մէկ մազոտ մարդ էր, եւ մի կաշի գօտի մէջքին կապած. եւ նա ասեց. Նա Թեզբացի Եղիան է։  Եւ նա մի յիսնապետ ուղարկեց իր յիսուն մարդովը. եւ երբոր նա Եղիայի մօտ գնաց, ահա նստել էր սարի գլխին. եւ ասեց նորան. Ով մարդ Աստուծոյ, թագաւորն ասում է. Վայր իջիր։ 10  Եւ Եղիան պատասխանեց եւ ասեց յիսնապետին. Եթէ ես Աստուծոյ մարդ եմ, թող երկնքից կրակ իջնէ եւ ուտէ քեզ եւ քո յիսուն մարդկանցը. եւ երկնքից կրակ իջաւ եւ լափեց նորան եւ նորա յիսուն մարդկանցը։ 11  Իսկ նա դարձեալ մի ուրիշ յիսունապետ իր յիսուն մարդկանցովն ուղարկեց. եւ նա պատասխանեց եւ ասեց նորան. Ով մարդ Աստուծոյ, թագաւորն այսպէս է ասում. շուտով վայր իջիր։ 12  Եւ Եղիան պատասխանեց եւ ասեց նորանց. Եթէ ես Աստուծոյ մարդ եմ, թող երկնքից կրակ իջնէ եւ ուտէ քեզ եւ քո յիսուն մարդկանցը. եւ երկնքից կրակ իջաւ եւ լափեց նորան եւ նորա յիսուն մարդկանցը։ 13  Բայց նա դարձեալ մի երրորդ յիսունապետ ուղարկեց իր յիսուն մարդկանցով. բայց այդ երրորդ յիսունապետը վեր ելաւ գնաց եւ Եղիայի առաջին ծունկը կրկնեց եւ աղաչեց նորան եւ ասեց նորան. Ով մարդ Աստուծոյ, թող իմ հոգին եւ այս յիսուն ծառաներիդ հոգին քո աչքին պատուական համարուին։ 14  Ահա երկնքից կրակ իջաւ եւ լափեց այն առաջի երկու յիսնապետներին եւ նորանց յիսուն մարդկանցը. բայց հիմա թող իմ անձը պատուական համարուի քո աչքին։ 15  Եւ Տիրոջ հրեշտակն ասեց Եղիային. Վայր իջիր նորա հետ, նորա երեսիցը մի վախենար։ Եւ նա վեր կաղաւ եւ վայր իջաւ նորա հետ թագաւորի մօտը։ 16  Եւ ասեց նորան. Տէրն այսպէս է ասում. Որովհետեւ դու պատգամաւորներ ուղարկեցիր Ակկարոնի Բահաղ–ճանճիկ աստուծուն հարցնելու իբր թէ Իսրայելումն Աստուած չ’լինէր, որ նորանից բան հորցնէիր, նորա համար վերան ելած անկողնիցդ վայր պիտի չ’իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես։ 17  Եկ նա մեռաւ Տիրոջ խօսքի համեմատ, որը ասել էր Եղիան, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Յովրամը Յուդայի Յովսափատեան Յովրամ թագաւորի երկրորդ տարիումը, որովհետեւ նա որդի չ’ունէր։ 18  Եւ Ոքոզիայի գործերի մնացորդը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։

Ծանոթագրություններ

1։2 Բէեղզեբուղ։