2 Թագավորներ 21։1-26

21  Տասնեւերկու տարեկան էր Մանասէն երբոր թագաւոր եղաւ, ու յիսունեւհինգ տարի թագաւորեց Երուսաղէմումը. եւ նորա մօր անունն էր Էփսիբայ։  Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին այն ազգերի գարշութիւնների պէս, որոնց Տէրը քշեց Իսրայէլի որդկանց առաջից։  Նա կրկին շինեց այն բարձրաւանդակները որոնք քանդել էր իր հայր Եզեկիան, եւ Բահաղի համար սեղաններ շինեց ինչպէս որ շինել էր Իսրայէլի Աքաաբ թագաւորը, եւ երկրպագութիւն արաւ երկնքի ամեն զօրքերին եւ ծառայեց նորանց։  Եւ Տիրոջ տանը սեղաններ շինեց, որի հմար Տէրն ասել էր, Երուսաղէմումը պիտի դնեմ իմ անունը։  Եւ սեղաններ շինեց երկնքի բոլոր զորքերի համար Տիրոջ տան երկու գաւիթներումը։  Եւ իր որդիին կրկաով անցկացրեց, եւ գուշակութիւն եւ հմայութիւն էր անում. եւ շինեց մեռելահարցուկներ եւ նշանագէտներ. նա շատ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին որ բարկացնէ։  Եւ իր շինած անտառի կուռքը դրաւ այն տանը, որի համար Տէրն ասել էր Դաւիթին եւ նորա որդի Սողոմոնին. Այս տանը եւ Երուսաղէմումը, որ ես ընտրել եմ Իսրայէլի բոլոր ցեղերիցը, իմ անունը պիտի դնեմ յաւիտեան։  Եւ Իսրայէլի ոտը այլ եւս պիտի չ’շարժեցնեմ այն երկրիցը որ տուել եմ իրանց հայրերին, միայն եթէ զգուշանան անելու բոլոր իրանց պատուիրածին պէս եւ այն բոլոր օրէնքին պէս որ իմ ծառան՝ Մովսէսը իրանց հրամայել է։  Բայց նորանք չ’լսեցին, եւ Մանասէն նորանց մոլորեցրեց, որ այն ազգերիցն աւելի չարութիւն գործեն, որոնց Տէրը փչացրեց Իսրայէլի առաջից։ 10  Եւ Տէրը խօսել էր իր ծառաների՝ մարգարէների ձեռովը ասելով. 11  Որովհետեւ Յուդայի Մանասէ թագաւորն արել է այդ գարշութիւնները, իրանից առաջ եղող Ամօրհացիների բոլոր արածներից աւելի չարութիւն է գործել եւ Յուդային էլ մեղանչել տուել իր կուռքերովը. 12  Նորա համար այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ահա ես չարիք պիտի բերեմ Երուսաղէմի եւ Յուդայի վերայ, որ ամեն ով լսէ այն, նորա երկու ականջները հնչեն։ 13  Եւ պիտի ձգեմ Երուսաղէմի վերայ Սամարիայի լարը եւ Աքաաբի տան գնտակը, եւ պիտի սրբեմ Երուսաղէմը ինչպէս որ ամանն են սրբում, եւ սրբում ու դարձնում են նորա երեսի վերայ։ 14  Եւ պիտի մերժեմ իմ ժառանգութեան մնացորդը եւ տամ նորանց իրանց թշնամիների ձեռքը, եւ նորանք պիտի աւար եւ յափշտակութիւն լինին իրանց բոլոր թշնամիների համար։ 15  Որովհետեւ իմ աչքի առաջին չարութիւն արին եւ ինձ բարկացրին այն օրիցը որ իրանց հայրերը դուրս եկան Եգիպտոսից մինչեւ այս օրը։ 16  Նաեւ անմեղ արիւն թափեց Մանասէն այնքան խիստ շատ, որ լցրեց Երուսաղէմը ծայրէ ի ծայր բացի իր մեղքից, որ Յուդայիին մեղանչել տուաւ Տիրոջ աչքի առաջին չարութիւն գործելու։ 17  Եւ Մանասէի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը եւ նորա գործած մեղքը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։ 18  Եւ Մանասէն ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր տան պարտէզումը՝ Ոզայի պարտէզումը. եւ նորա որդի Ամոնը թագաւոր եղաւ նորա տեղ։ 19  Ամոնը քսանեւերկու տարեկան էր, երբոր թագաւոր եղաւ, եւ երկու տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Մեսողոմիթ՝ դուստր Ետեբացի Արուսի։ 20  Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, ինչպէս որ արել էր իր հայրը՝ Մանասէն։ 21  Եւ բոլորովին այն ճանապարհովը գնաց, որով գնացել էր իր հայրը, եւ ծառայեց այն կուռքերին որոնց ծառայել էր իր հայրը եւ երկրպագեց նորանց։ 22  Եւ թողեց իր հայրերի Տէր Աստուծուն, եւ չ’գնաց Տիրոջ ճանապարհովը։ 23  Եւ Ամոնի ծառաները դաւաճանութիւն արին նորա դէմ եւ սպանեցին թագաւորին իր տանը։ 24  Բայց երկրի ժողովուրդը ջարդեց Ամոն թագաւորի դէմ բոլոր դաւաճանողներին, եւ երկրի ժողովուրդը թագաւոր արաւ նորա որդի Յովսիային նորա տեղ։ 25  Եւ Ամոնի գործերի մնացորդը, որ արաւ, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։ 26  Եւ նորան թաղեցին իր գերեզմանումը Ոզայի պարտեզումը. եւ նորա որդի Յովսիան թագաւոր եղաւ նորա տեղ։

Ծանոթագրություններ